Պարիսի դատը
Պարիսի դատը | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Պիտեր Պաուլ Ռուբենս |
տարի | 1636 |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
գտնվում է | Լոնդոնի ազգային պատկերասրահ, Պրադո թանգարան, Դրեզդենի պատկերասրահ և Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
հիմնական թեմա | Judgement of Paris? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Judgement of Paris by Rubens Վիքիպահեստում |
Պարիսի դատը, անվանում, որը կարող է վերաբերել Պիտեր Պաուլ Ռուբենսի ստեղծած և Պարիսի դատը ներկայացնող մի շարք նկարներից յուրաքանչյուրին։ Ամենահայտնի տարբերակները, որ ստեղծվել են 1636 և 1639 թվականներին, ցուցադրվում են Լոնդոնի ազգային պատկերասրահում և Մադրիդի Պրադո թանգարանում։
Նկարների սյուժեի համար հիմք է ծառայել առասպելների տրոյական շարքից մի դրվագ։ Աֆրոդիտեի, Աթենասի և Հերայի կերպարները բոլոր նկարներում պատկերված են կնոջ գեղեցկության ռուբենսյան իդեալին համապատասխան։
1636 թվականի նկար
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի տվյալ տարբերակի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է ծառայել Լուկիանոսի «Աստվածուհիների դատը» գրքում ներկայացված պատմությունը[1]։ Այն 1844 թվականին գնվել է Լոնդոնի ազգային պատկերասրահի համար, որտեղ էլ պահվում է ներկայում[2]։
1638 թվականի նկար
[խմբագրել | խմբագրել կոդը]1638 կամ 1639 թվականին ստեղծված տարբերակը ներկայում գտնվում է Մադրիդի Պրադո թանգարանում և ավարտին է հասցվել նկարչի մահվանից կարճ ժամանակ առաջ, երբ նա հիվանդ էր հոդատապով։ Այն պատվիրել էր Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ը։ Ֆերդինանդի մահվանից հետո անցել է Իսպանիայի թագավորական հավաքածուին։ 1788 թվականին Կարլ III-ը նկարը համարել է անպատշաճ և հրամայել այրել այն, բայց նրա հրամանն այդպես էլ ի կատար չի ածվել[3][4]։
Այլ տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
1597-1600, 144,8 x 193,7 սմ, Լոնդոնի ազգային պատկերասրահ
-
շուրջ 1606, 89 x 114,5 սմ, Պրադո
-
1606, 32,5 x 43,5 սմ, Վիեննայի կերպարվեստի ակադեմիա
-
1636, 49 x 63 սմ, Դրեզդենի պատկերասրահ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [1] Արխիվացված Սեպտեմբեր 23, 2010 Wayback Machine
- ↑ The Judgment of Paris (probably 1632—1635) // The National Gallery
- ↑ կատ.՝ Monreal, Luis. La Pintura en los Grandes Museos, 1982. 84-320-0460-X
- ↑ The Judgment of Paris (Ca. 1638) // Museo Nacional del Prado