Պատրիկ Ահերն
Պատրիկ Ահերն անգլ.՝ Bartholomew Patrick Ahern և իռլանդերեն՝ Parthalán Pádraig Ó hEachthairn | |
Կուսակցություն՝ | Ֆիանա Ֆայլ և Ֆիանա Ֆայլ |
---|---|
Կրթություն՝ | Դուբլինի տեխնոլոգիական ինստիտուտ և St. Aidan's C.B.S.? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | լատինական եկեղեցի |
Ծննդյան օր | սեպտեմբերի 12, 1951[1][2][3][…] (73 տարեկան) |
Ծննդավայր | Drumcondra, Dublin City Council, Դուբլին, Լենստեր, Իռլանդիա[4] |
Քաղաքացիություն | Իռլանդիա |
Ի ծնե անուն | անգլ.՝ Patrick Bartholemew Ahern |
Ամուսին | Miriam Ahern? |
Զավակներ | Սեսիլիա Ահերն և Georgina Byrne? |
Կայք՝ | bertieahernoffice.org |
Պարգևներ | |
Պատրիկ Բարթոլոմյու Ահերն (իռլանդերեն՝ Pádraig Parthalán Ó hEachthairn, անգլ.՝ Patrick Bartholomew Ahern) (ավելի հայտնի է որպես Բերտի Ահերն, անգլ.՝ Bertie Ahern, սեպտեմբերի 12, 1951[1][2][3][…], Drumcondra, Dublin City Council, Դուբլին, Լենստեր, Իռլանդիա[4]), իռլանդացի քաղաքական գործիչ։ 1997 թվականի հունիսից 2008 թվականի մայիսը Իռլանդիայի վարչապետն էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 12-ին Դուբլինում՝ Իռլանդիայի անկախության շարժմանը մասնակցող ակտիվիստների ընտանիքում։ 17 տարեկանում միացել է «Ֆիաննա Ֆայլ» ազատական-քաղաքական կուսակցության շարքերին։ 1977 թվականին առաջին անգամ ընտրվել է խորհրդարանում[6]։ 1986-1987 թվականներին Դուբլինի քաղաքապետն էր։ 1987-1991 թվականներին աշխատանքի նախարարն էր, իսկ 1991-1994 թվականներին՝ Ֆինանսների նախարարը։ Այդ ընթացքում՝ տարբեր կառավարական կոալիցիաների ձևավորման ժամանակ, վաստակել է հմուտ բանակցողի համբավ[7]։
1994 թվականի վերջին՝ հանրապետական կառավարության հրաժարականից հետո, Ալբերտ Ռեյնոլդսը ընտրվել է Ֆիաննա Ֆայլի ղեկավար և դարձել ընդդիմության առաջնորդ։ 1997 թվականի ընտրություններում հաղթելուց հետո «Ֆիաննա Ֆայլը» առաջադեմ դեմոկրատների կուսակցության հետ ձևավորել է կոալիցիոն կառավարություն, և Ահերնը դարձել է Իռլանդիայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը։
Չնայած մի շարք կոռուպցիոն սկանդալներին, որոնք մթագնել են կառավարության գործունեությունը, Ահերնը լավ արդյունքների է հասել տնտեսական ոլորտում։ Բացի այդ, նա Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ բանակցությունների ակտիվ մասնակից էր։
2002 թվականին կոալիցիան կրկին հաղթել է խորհրդարանական ընտրություններում, և Ահերնը պահպանել է իր պաշտոնը։ Իրաքի պատերազմում ամերիկյան զինված ուժերին տրամադրած կառավարության գաղտնի օգնությունը, ինչպես նաև տնտեսական ճգնաժամը մթագնում էին հաջորդ տարիները։ Միևնույն ժամանակ, Ահերնի համար հաջողություն է դարձել Իռլանդիայի նախագահությունը Եվրոպական միությունում[8] 2004 թվականի առաջին կեսին, որի ընթացքում համաձայնեցվել է ԵՄ սահմանադրության տեքստը, ինչպես նաև տեղի է ունեցել 10 նոր երկրների անդամակցությունը ԵՄ-ին[9]։
Կոալիցիան, որում ընդգրկված էր նաև Կանաչների կուսակցությունը, կառավարությունը կազմավորել է 2007 թվականին՝ խորհրդարանական ընտրություններից հետո․ Ահերնը դարձել է Իռլանդիայի առաջին վարչապետը, որն ընտրվել է երրորդ անընդմեջ ժամկետով[10]։
2008 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ահերնը հայտնել էր, որ մայիսի 6-ին հրաժարվելու է վարչապետի և «Ֆիաննա ֆայլ» կուսակցության ղեկավարի պաշտոններից։ Ապրիլի 9-ին Բրայան Քոուենն ընտրվել է Ֆիաննա Ֆայլի նոր առաջնորդ։ Մայիսի 6-ից սկսած և մայիսի 7-ին Բրայան Քոուենը խորհրդարանի կողմից հաստատվել է Իռլանդիայի վարչապետի պաշտոնում։
Ահերնի դուստրը գրող Սեսիլիա Ահերնն է։ Երկրորդ դուստրը՝ Ջորջինան, ամուսնացած է իռլանդացի փոփ երգիչ Նիկի Բիրնի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Marsh M. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Notable Names Database — 2002.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Favourite Dublin watering hole of Ulster GAA fans to close // BBC News Online — 2012.
- ↑ https://e-seimas.lrs.lt/portal/legalActPrint/lt?jfwid=p888e6qy5&actualEditionId=LRYHmiElIB&documentId=TAIS.232312&category=TAD
- ↑ «Список созывов Дойл Эрна в которые был избран Берти Ахерн». Сайт Парламента Ирландии.
- ↑ «Биография Берти Ахерн». Энциклопедия Кругосвет, универсальная научно-популярная онлайн-энциклопедия.
- ↑ «Радио Свобода обсуждает председательство Ирландии в ЕС». Радио Свобода. 1 июля 2007 года.
- ↑ «Исторический финал саммита Евросоюза». Первый канал, Россия. 19 июня 2004.
- ↑ «Берти Ахерн в третий раз подряд избран премьер-министром Ирландии». ИТАР-ТАСС. 14 июня 2007 года.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Ահերն» հոդվածին։ |
|