Պակ Վոնսուն
Պակ Վոնսուն | |
Կուսակցություն՝ | Democratic Party of Korea? |
---|---|
Կրթություն՝ | Դանկուկի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[1] և Լոնդոնի համալսարան[2] |
Մասնագիտություն՝ | փաստաբան և քաղաքական գործիչ |
Դավանանք | բուդդայականություն[3] |
Ծննդյան օր | մարտի 26, 1956 |
Ծննդավայր | Changnyeong County, Հարավային Գյոնգսանգ, Հարավային Կորեա[1] |
Վախճանի օր | հուլիսի 9, 2020[4] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Պակ Վոնսուն (կոր.՝ 박원순, 朴元淳, մարտի 26, 1956, Changnyeong County, Հարավային Գյոնգսանգ, Հարավային Կորեա[1] - հուլիսի 9, 2020[4], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի իրավաբան, ժողովրդավարության մարտիկ[5], քաղաքական գործիչ, 2011 թվականից մինչև 2020 թվականը՝ Սեուլի քաղաքապետ։ «Իրավաբանները հանուն ժողովրդավարական հասարակության» կազմակերպության անդամ է։ Պակ Վոնսունը ստեղծել է «Գեղեցիկ հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը և «Հույսի ինստիտուտ» քաղաքացիական կազմակերպությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պակ Վոնսունը ծնվել է Հարավային Գյոնգսանգ նահանգի Չհաննեն գավառում։ Նա ավարտել է Կենգի միջնակարգ դպրոցը, 1975 թվականին ընդունվել Է Սեուլի ազգային համալսարան, սակայն հեռացվել է Պակ Չոն Հին դիկտատուրայի դեմ հանդես գալու համար և չորս ամիս բանտում է անցկացրել։ Ավարտել է Թանգուկ համալսարանը՝ պատմաբանի մասնագիտությամբ։ 1980 թվականին պետական քննություն է հանձնել իրավաբանական գործունեությամբ զբաղվելու իրավունքի համար, աշխատել է Թեգուի դատախազությունում։ 1982 թվականից զբաղվել է փաստաբանական գործունեությամբ՝ մասնագիտանալով մարդու իրավունքների ոլորտում։ 1986 թվականին ստեղծել է Պատմության ինստիտուտը, 2000 թվականին «Գեղեցիկ հիմնադրամ» բարեգործական կազմակերպությունը, 2006 թվականին՝ «Հույսի ինստիտուտ» քաղաքացիական կազմակերպությունը (The Hope Institute, 희망제작소)։ 1991 թվականին Պակ Վոնսունն ընդունվել է կորեացիների համար Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց, 1993 թվականին Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում աշխատել է որպես հրավիրված գիտաշխատող։
Հաղթանակը Սեուլի քաղաքապետի ընտրություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Պակ Վոնսունը, լինելով անկուսակցական, մասնակցել Է Սեուլի քաղաքապետի ընտրություններին՝ որպես ընդդիմության միասնական թեկնածու։ Նրա օգտին քվեարկել Է ընտրողների 53,4 %-ը, իսկ նրա մրցակից, իշխող «Սենուրի» կուսակցության թեկնածու տիկին Գենվոնի օգտին՝ 46,21 %-ը։ 2012 թվականի փետրվարի 23-ին Պակ Վոնսունը անդամակցել է ընդդիմադիր Միացյալ ժողովրդավարական կուսակցությանը։ Որպես մայրաքաղաքի վարչակազմի ղեկավար՝ Պակ Վոնսունը միջոցներ է ձեռնարկել քաղաքի բարեկարգման ուղղությամբ, խոչընդոտել է տաքսիստների և ավտոբուսների վարորդների գործադուլներին։
Անհետացում և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հուլիսի 9-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել Պակ Վոնսունի անհետացման մասին[6]։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ նա իր նստավայրից դուրս է եկել ժամը 10:44-ին, սակայն աշխատավայրում այդպես էլ չի հայտնվել։ Այդ օրը նախատեսված միջոցառումներն ու հանդիպումները ստիպված չեղարկվել են։ Պակ Վոնսունի դուստրը դիմել է իրավապահ մարմիններին՝ հայտնելով հոր անհետացման մասին։ Սկսվել են ծառայողական շների և անօդաչուների օգտագործմամբ որոնումները։
Մի քանի ժամ անց հաղորդումներ են հայտնվել այն մասին, որ անհետացած քաղաքական գործչին մահացած են գտել[7][8][9]։ Հուլիսի 10-ին ոստիկանությունը եկել է այն եզրակացության, որ Պակը ինքնասպան է եղել, և դիահերձում չի իրականացվել[10][11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Biography - Park Won-soon — Lee Kuan Yew World City Prize.
- ↑ 2,0 2,1 How the dramatic death of Seoul's mayor left a country divided // CNN.com — 2020.
- ↑ ‘I’m Sorry to Everyone’: In Death, South Korean Mayor Is Tainted by Scandal // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2020. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 4,0 4,1 4,2 박원순 서울시장 북악산 숙정문 인근서 숨진 채 발견 — Yonhap News Agency.
- ↑ 'Outsider in: A blow for mainstream parties, of whatever hue'. The Economist, retrieved 27 October 2011.
- ↑ Мэр Сеула Пак Вон Сун пропал без вести
- ↑ СМИ: мэр Сеула Пак Вон Сун обнаружен мертвым
- ↑ Мэр Сеула Пак Вон Сун найден мертвым
- ↑ [현장 속보] 박원순 서울시장, 삼청각 인근서 숨진 채 발견 | SBS 뉴스
- ↑ Мэр Сеула найден мертвым // Тасс, 9.07.2020.
- ↑ «Mayor killed himself: police». The Korea Times. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պակ Վոնսուն» հոդվածին։ |