Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում ջութակահար Ալարի մոտ։ Համերգներ է տվել մանուկ հասակից, 1860-ական թվականների սկզբից՝ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում (առաջին անգամ 1876 թվականին)։ Սարասատեն աշխարհի խոշորագույն վիրտուոզ-ջութակահարներից է, նրա կատարումն աչքի է ընկել տեխնիկայի բացառիկ թեթևությամբ, երգայնությամբ, նրբագեղությամբ։ Իր ժամանակակից կոմպոզիտորների ջութակի երկերի պրոպագանդողներից էր․ դրանցից շատերը գրված են հատուկ Սարասատեի համար և նվիրված են նրան (Լալոյի «Իսպանական սիմֆոնիա», Սեն-Սանսի «Ինտրոդուկցիա և ռոնդո կապրիչչիոզո», 3-րդ կոնցերտ)։ Ջութակի համար բազմաթիվ պիեսների հեղինակ է («Գնչուական մեղեդիներ», «Իսպանական պարեր» և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 213)։