Չառլզ Օսբորն
Չառլզ Օսբորն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1894[1] |
Ծննդավայր | Anthon, Ուուդբերի շրջան, Այովա, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 1, 1991 (96 տարեկան) |
Մահվան վայր | Սու Սիթի, Այովա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Չառլզ Օսբորն (անգլ.՝ Charles Osborne, դեկտեմբերի 18, 1894[1], Anthon, Ուուդբերի շրջան, Այովա, ԱՄՆ - մայիսի 1, 1991, Սու Սիթի, Այովա, ԱՄՆ), Այովա նահանգի բնիկներից։ Ամբողջ աշխարհին հայտնի է որպես մարդ, ում զկռտոցի նոպան տևել է 68 տարի։
Ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաերկարատև զկռտոցի նոպա ունեցած մարդ[2]։
Չառլզը սկսել է զկռտալ 1922 թվականին։ Զկռտոցի նոպան սկսվել է այն պահին, երբ նա խոզ էր մորթում։ Այն շարունակվում է հաջորդ 68 տարիների ընթացքում մինչև՝ 1990 թվականը[3]։ Այդ ընթացքում նա զկռտում է շուրջ 430 միլիոն անգամ[4]։ Զկռտոցի բուժումը չի ստացվում, սակայն դա չի խանգարում Օսբորնին վարել սովորական մարդկանց վայել կյանք. նա ամուսնանում է և երեխաներ է ունենում։ Սկզբում Օսբորնի զկռտոցի միջին հաճախությունը կազմում էր րոպեում 40 անգամ, իսկ հետո այդ թիվը արդեն պակասում է, դառնալով՝ 20-25 անգամ։
Զկռտոցը ավարտվում է 96 տարեկան հասակում, իսկ մեկ տարի անց Օսբորնը ստամոքսի խոցային հիվանդության պատճառով Այովա նահանգի Սու-Սիթի քաղաքում գտնվող բժշկական կենտրոնում մահանում է[5]։
Տես Նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Social Security Death Index
- ↑ BBC News — Longest attack of hiccups
- ↑ In pictures | Guinness medical record breakers | Longest attack of hiccups. BBC News. Retrieved on 2 June 2013.
- ↑ «Survivor of 68-Year Hiccup Spell Dies». Omaha World-Herald (Sunrise ed.). 1991 թ․ մայիսի 5. էջ 2.B.
- ↑ Survivor of 68 years Hiccup Spell Dies… Omaha World — Herald, 5 May 1991, Sunrise Edition: 2.B. Retrieved August 30, 2012.
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Survivor of 68-Year Hiccup Spell Dies. Omaha World - Herald, 05 May 1991, Sunrise Edition: 2.B.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աշխարհի ամենաերկարատև զկռտոցը՝ Գինսեսի ռեկորդների գրքով ապացուցված. Չառլզ Օսբորն» BBC News պաշտոնական կայքում