Ուրոբորոս
Ուրոբորոս կամ օրոբորոս (հին հունարեն՝ οὐροβόρος ὄφις «իր պոչը կծող օձը»), հնագույն խորհրդանիշ, որը պատկերում է իր պոչը ուտող օձ կամ վիշապ։
Ուրոբորոսը սովորաբար խորհրդանշում է ինքնազարգացումը, ինքնավերլուծությունը կամ փուլայնությունը[2], մեկը, որ ինքնաստեղծում է ինքն իրեն, հավերժական վերադարձը և այլ բաներ, որոնցից է օրինակ՝ փյունիկը, որը ապրում է փուլերով՝ ավարտից հետո սկսում է նոր սկիզբ։ Ուրոբորnսի խորհրդանիշը առաջին անգամ առաջացել է Հին Եգիպտոսում և ընդգրկված է եղել կրոնական և դիցաբանական խորհրդանշային համակարգում, ինչպես նաև հաճախ օգտագործվել է ալքիմիական պատկերներում, որտեղ խորհրդանշել է ալքիմիկոսի աշխատանքի ցիկլային բնույթը։ Այն հաճախ կապվել է նաև գնոստիցիզմի և հերմենտիցիզմի հետ։
Կարլ Յունգը ուրոբորոսը նկարագրում է որպես մարդու հոգեկանի համար կարևոր արքետիպ[3]։ Յունգյան հոգեբան Էրիխ Նոյմանը այն նկարագրում է որպես նախաէգոյի սկզբնական ձև, որը պատկերում է մարդկության և երեխայի չտարբերակված պատանեկությունը[4]։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին հունարեն անվան ամբողջական ձևը οὐροβόρος ὄφις է, որտեղ ὄφις (óphis)-ը իր մեջ պարունակում է «օձ» նշանակությունը։ οὐρο-βόρος (ouro-bóros «պոչը ուտող»), բառը կազմված է οὐρά (ourá, «պոճ») և -βόρος (-bóros, «ուտող, կուլ տվող») արմատներից, βιβρώσκω (bibrṓskō, «ուտել»)) բայի ներկա դերբայն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ ուրոբորոսի նախշը հայտնվել է հին եգիպտական «Անդրաշխարհի խորհրդավոր գրքում», որը հին եգիպտական թաղման տեքստ է գտված KV62-ում՝ Թութանհամոնի դամբարանում (մ.թ.ա. 14-րդ դար)։ Այստեղ երկու օձեր իրենց բերաններում բռնած էին իրենց պոչերը, որը կարող է կապված լինել Ռա-Օսիրիսի հետ։ Երկու օձերն էլ Մեհեն աստվածության դրսևորումներն են, որը այլ թաղման տեքստերում պաշտպանում է Ռա աստծուն իր անդրաշխարհի ճանապարհորդություններում։ Ամբողջ պատկերը խորհրդանշում է ժամանակների սկիզբն ու ավարտը[5]։
Ուրոբորոսը հայտնվում է նաև այլ եգիպտական աղբյուրներում՝ խորհրդանշելով կարգավորված աշխարհը շրջապատող անձև անկարգավորությունը և աշխարհի պարբերական վերածնունդը[6]։ Եգիպտոսում այս սիմվոլը պահպանվում է մինչև Հռոմեական կայսրության ժամանակները՝ հաճախ հայտնվելով մոգական թալիսմանների վրա և այլ մոգական պարագաներում[7]:
Ալքիմիայում ուրոբորսը խորհրդանիշ է, կնիք։ Շվեյցարացի հոգեբան Կարլ Յունգը ուրոբորոսը տեսնում է որպես արքետիպ և ալքիմիայի հիմնական մանդալա։ Յունգը նաև բնութագրում է ուրոբորոսի և ալքիմիայի կապը[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Codex Parisinus graecus 2327 in the Bibliothèque Nationale, France, referred to in "alchemy", The Oxford Classical Dictionary, Oxford University Press, 2012, ISBN 0199545561
- ↑ Soto-Andrade, Jorge; Jaramillo, Sebastian; Gutierrez, Claudio; Letelier, Juan-Carlos. «Ouroboros avatars: A mathematical exploration of Self-reference and Metabolic Closure» (PDF). MIT Press. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Eire, Carlos. (2010). A Very Brief History of Eternity. Princeton University Press.
- ↑ Neumann, Erich. (1995). The Origins and History of Consciousness. Bollington series XLII: Princeton University Press. Originally published in German in 1949.
- ↑ Hornung, Erik. The Ancient Egyptian Books of the Afterlife. Cornell University Press, 1999. pp. 38, 77–78
- ↑ Hornung, Erik. Conceptions of God in Egypt: The One and the Many. Cornell University Press, 1982. pp. 163–64.
- ↑ Hornung, 2002, էջ 58
- ↑ Carl Jung, Collected Works, Vol. 14 para. 513
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրոբորոս» հոդվածին։ |
|