Ուրիշ աշխարհ։ Լիկանների ապստամբությունը
Ուրիշ աշխարհ։ Լիկանների ապստամբությունը անգլ.՝ Underworld: Rise of the Lycans | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | զենքով աղջիկներ, թրիլեր, սարսափ ֆիլմ, վամպիրների մասին ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և մարդագայլ ֆիլմ |
Թվական | հունվարի 22, 2009[1] և փետրվարի 26, 2009[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Պատրիկ Տատոպուլոս[2] |
Պրոդյուսեր | Լեն Ուայզման, Թոմ Ռոզենբերգ, Գարի Լուչեզի և Սկիփ Ուիլյամսոն |
Սցենարի հեղինակ | Դենի ՄաքԲրայդ և Howard McCain?[3] |
Դերակատարներ | Մայքլ Շին, Բիլ Նայի, Ռոնա Միտրա, Քևին Գրևիե, Սթիվեն Մակինտոշ, Քեյթ Բեքինսեյլ, Քրեյգ Փարկեր և Շեյն Բրոլլի |
Օպերատոր | Ռոս Էմերի |
Երաժշտություն | Փոլ Հասլինգեր |
Մոնտաժ | Ethan Maniquis? |
Պատմվածքի վայր | Հյուսիսային Կարոլինա |
Նկարահանման վայր | Նոր Զելանդիա և Հյուսիսային Կարոլինա |
Կինոընկերություն | Lakeshore Entertainment և Screen Gems |
Տևողություն | 92 ± 1 րոպե |
Բյուջե | 35 000 000 $ |
Շահույթ | 92 158 961 $ |
Հաջորդ | Ուրիշ աշխարհ |
Պաշտոնական կայքէջ |
«Ուրիշ աշխարհ։ Լիկանների ապստամբությունը» կամ «Անդրաշխարհ։ Լիկանների ապստամբությունը» (անգլ.՝ «Underworld: Rise of the Lycans»), «Ուրիշ աշխարհ» ֆիլմի երրորդ մասը, որի ռեժիսորը Փաթրիկ Տոտոպուլոսն է։ Այս ֆիլմն իրականում հանդիսանում է «Ուրիշ աշխարհ» ֆիլմի նախաբան ֆիլմը։ Ֆիլմում պատմվում է շատ դարեր առաջ վամպիրների և մարդագայլերի միջև ծագած արյան պատերազմի մասին, որտեղ մարդագայլերը դեռ ծառայում էին Մահվան Ասպետներին։ Երիտասարդ լիկան Լյուցիանը՝ մարդագայլերի հզոր առաջնորդը, այլևս չի կարողանում տանել իր ցեղի ստրկացման փաստը և ըմբոստանում է վամպիրների արքայի՝ Վիկտորի դեմ։ Լյուցիանին օգնության է հասնում նաև Սոնյան՝ Վիկտորի աղջիկը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի պատմում է Լյուցիանի ծագման մասին, որը պատմության մեջ առաջին մարդագայլն է, որը և կարող է ընդունել և մարդկային և գայլի կերպարանք։ Վիկտորը, վամպիրների անգութ առաջնորդը, Լյուցիանին դարձնում է իր հավատարիմ ծառան՝ նրա մարդագայլ մորը սպանելուց հետո։ Բայց Վիկտորը միայն Լյուցիանով չի բավարարվում, այլ նրա միջոցով մարդ ստրուկներին դարձնում է մարդագայլեր, և վերջիններս կատարում են ամենածանր աշխատանքը և արևի լույսի տակ պահպանում են վամպիրների անվտանգությունը։ Իսկ քանի որ Լյուցիանն ապրում է Վիկտորի տան մեջ, նրա երիտասարդ աղջիկը՝ Սոնյան, սիրահարվում է լիկանին, որն անթույլատրելի է վամպիրների համար։
Վիկտորը հասկանում է, որ ազնվական մարդկանց չի կարողանում նրանց տասանորդի դիմաց պահպանել լիկանների հարձակումներից։ Երբ մարդիկ գալիս են Վիկտորի մոտ, որպեսզի խորհրդում հանդիպեն վամպիրների հետ, Սոնյան փոքրաթիվ ջոկատով ուղևորվում է անտառ, որպեսզի պաշտպանի վերջիններիս։ Լյուցիանը, որ այն ժամանակ գտնվում էր Մութ Տաճարում, զգում է, թե ինչպես են մարդագայլերը մոտենում Սոնյային և վամպիր ասպետից ձի գողանալով սլանում է Սոնյային օգնության։ Վայրի մարդագայլերը հարձակվում են ազնվական մարդկանց վրա՝ ստիպելով որ Սոնյան, վամպիր ասպետները և Լյուցիանը պայքարեն իրենց հետ։ Լյուցիանը նկատում է, որ լիկանների քանակը վայրկյան առ վայրկյան ավելանում է, և Սոնյային փրկելու միակ միջոցը իր վզի վրայի կողպված վզնոցը հանելն էր, որի բանալին ինքը նախօրոք պատրաստել էր։ Արյունքում նա մարդագայլի է վերածվում, որը կատեգորիկ արգելվում էր։ Մարդագայլերը Լյուցիանին գայլի կերպարանքով տեսնելուց հետո ենթարկվում են նրան և հեռանում են այդ վայրից։ Այդ ժամանակ էլ վրա են հասնում ասպետ վամպիրները՝ Վիկտորի գլխավորությամբ և հարձակվում են Լյուցիանի վրա՝ մի քանի անգամ արբալետից նրա վրա կրակելով։ Բոլորը վերադառնում են Մութ Տաճար։ Չնայած այն հանգամանքին, որ Լյուցիանը փրկել էր Վիկտորի աղջկան, վերջինս հրամայում է նրան պատժել ճիպոտահարման միջոցով։ Դրանից հետո նա Լյուցիանին փակում է ստորերկյա բանտում։
Լյուցիանը մի փոքր խորհելուց հետո ապստամբություն է բարձրացնում և մյուս լիկանների հետ փախչում է բանտից։ Իսկ զգոն պահակներն էլ նկատում են այդ և կրակ են բացում լիկանների վրա։ Երբ Վիկտորը բացահայտում է, որ Սոնյան սիրում է Լյուցիանին և նա է օգնել վերջինիս փախուտը կազմակերպելու հարցում, նրան փակում է սենյակում։ Լյուցիանն իմանալով Սոնյայի բանտարկության մասին և մտադրվում է փրկել վերջինիս։ Բայց ելքի մոտ նրանց վրա հարձակվում են Մահվան Ասպետները։ Վիկտորը ևս հետապնդում է փախստականներին և մարտի ժամանակ Վիկտորի հետ մարտնչում է հենց Սոնյան։ Սոնյան Վիկտորին խնդրում է իրեն և Լյուցիանին կենդանի թողնել, քանի որ հրաշք է տեղի ունեցել և ինքը հղի է Լյուցիանից։ Վիկտորն այդ իմանալով կատաղում է և երկուսին էլ փակում է զնդանում։ Սոնյային դատապարտում են մահվան՝ դավաճանության, Լյուցիանի հետ ունեցած կապերի և իր նմաններին սպանելու համար։ Սոնյային Լյուցիանի աչքերի դիմաց մոխրացնում են արևի լույսով։ Լյուցիանը փախուստի նոր ծրագիր է մշակում, որպեսզի այնուհետև կարողանա Սոնյայի համար Վիկտորից վրեժ լուծել։ Լյուցիանը վերածվում է գայլի, Վիկտորից խլում է Սոնյայի բանալի-մեդալիոնը և փորձում է փախչել։ Նրա վրա արբալետներից շղթաներով նետեր են արձակում և Լյուցիանը միայն հասցնում է հասնել պատի մոտ և ոռնոցով կանչել մյուս լիկաններին։ Լյուցիանի կանչը լսելով՝ լիկանները և մաքուր արյուն ունեցող մարդագայլերը (Վիլհելմի տոհմը) հարձակվում են Մութ Տաճարի վրա։ Արդյունքում մի թեժ մարտ է սկսվում մարդագայլերի և վամպիրների միջև։
Լյուցիանը երես առ երես կանգնում է Վիկտորի դիմաց։ Մարտը երկար չի տևում։ Լյուցիանը տանիքի մեջ անցք է բացում՝ նպաստելով որ արևի լույսը թափանցի ներս և Վիկտորին անկյուններից մեկն է քշում։ Վիկտորի վերջին խոսքերն եղավ. «Քեզ պետք էր սպանել քո լույս աշխարհ գալու օրը», որին Լյուցիանը սարկազմով պատասխանեց. «Պե'տք էր»։ Լյուցիանը կարծելով, որ Վիկտորին մահացու վերք է հասցրել, թողնեց նրան և այս պատերազմը հայտարարեց որպես «Պատերազմի սկիզբ»։ Իսկ Վիկտորը չէր մահացել և Թանիսը փրկեց վերջինիս՝ սարկոֆագով նրան տանելով մի ապահով տեղ, որտեղ հանգրվանում էին մյուս երկու Ավագները՝ Մարկուսը և Ամելիան։
Ֆիլմն ավարտվում է «Ուրիշ աշխարհ» ֆիլմի նախերգանքի դրվագով, որտեղ Կրեյվենը Սելինին ասում է, որ վերջինիս ընտանիքին սպանել են ոչ թե լիկանները, այլ հենց՝ Վիկտորը, իսկ իրեն կենդանի է թողել նրա համար, որ շատ նման է Սոնյային։ Իսկ Սելինը դրան ի պատասխան ասում է, որ «Այդ ամենը սուտ է»։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Մայքլ Շին | Լուցիան |
Բիլ Նայի | Վիկտոր |
Ռոնա Միտրա | Սոնյա |
Սթիվեն Մակինտոշ | Թանիս |
Քևին Գրևե | Ռեյզ |
Դևիդ Էսթոն | Քոլոման |
Ջերալդին Բրոֆի | Նոբլեմանի կինը |
Լեյթոն Կարդնո | Կատաղած մարդագայլ |
Ալեքս Քերոլ | երիտասարդ Լուցիան |
Էլիզաբեթ Հոտորն | Օրսովա |
Ջեյսոն Հուդ | մահվան գործարար |
Մարկ Միտչինսոն | Նոբլեման |
Տանյա Նոլան | Լուկա |
Կրեյգ Փարկեր | Սաբաս |
Տիմոտի Ռեբի | Ջանոշ |
Լարի Ռյու | Կոստա |
Փիթեր Տեյտ | Գիորգ |
Օլիվիա Թեյֆորթ | երիտասարդ Սոնյա |
Ջարեդ Թերներ | Խրիստո |
Էլինոր Ուիլյամս | պատանի աղջիկ |
Էդվին Ռայթ | մահվան գործարարների հրամանատար |
Բրայան Սթիլ | Մեծ Լիկան / Կատարյալ արարած |
Քեյթ Բեքինսեյլ | Սելին |
Շեյն Բրոլի | Կրեյվեն |
Կուրտ Կարլի | Կատարյալ արարած |
Ռիչարդ Նոուլզ | Կատարյալ արարած |
Դեյլ Պավինսկի | մարդագայլ զինվոր (տիտրերում նշված չէ) |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բոլոր երեք ֆիլմերում էլ կան և՛ կին և՛ տղամարդ վամպիրներ, բայց կին մարդագայլ չկա, բացառությամբ մարդագայլի, որը ծնեց Լյուցիանին[4]։
- Սոնյայի այրման հատվածի տեսարանը տարբերվում է առաջին ֆիլմում եղած տարբերակից։
- Ֆիլմը Փաթրիկ Տոտոպուլոսի ռեժիսորական դեպյուտն է համարվում։ Մինչ այդ նա կինոաշխարհում զբաղվել հատուկ էֆեկտներով այնպիսի ֆիլմերի վրա, որոնք են «Գոձիլան» և «Անկախության օրը»[4]։
- Ի սկզաբնե մտածված էր երեք ֆիլմ նկարահանել «Ուրիշ աշխարհի» համար, որտեղ երրորդ ֆիլմը կհանդիսան առաջին երկու ֆիլմերի նախերգանքը[4]։
- Ֆիլմը նկարահանվել է Նոր Զելանդիայում և Հյուսիսային Կարոլինայում (ԱՄՆ)[4]։
- Քեյթ Բեքինսեյլը չի մասնակցել ֆիլմի նախերգանքին դրվագին։ Ֆիլմում օգտագործել են նախորդ երկու ֆիլմերի ժամանակ նկարահանված դրվագը[4]։
- Դիզայներները այս ֆիլմի համար ստեղծել են հատուկ ունիկալ կոստյումներ[4]։
- Դեռևս 2008 թվականի աշնանը պրոդյուսերները սկսեցին խոսել ֆիլմի չորրորդ մասի նկարահանումների մասին, որտեղ գլխավոր դերերը պետք է ստանձնեին Քեյթ Բեքինսեյլը և Սքոթ Սպիդմենը[4]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lighten Up Francis (JLE Dub Mix) - Պասկիֆեր [4:34]
- Underneath the Stars - Պասկիֆեր և Միլա Յովովիչ [3:36]
- Nasty Little Perv (Ռենհոլդերի ռեմիքս) - Պերի Ֆարել [2:24]
- Hole in the Earth (Ռենհոլդերի ռեմիքս) - Deftones [3:47]
- Miss Murder (VNV Nation-ի ռեմիքս) - AFI [5:59]
- Over and Out (Ռենհոլդերի ռեմիքս) - Alkaline Trio [3:29]
- Deathclub (Wes Borland) - Ուիլ Ֆրանսիս և Մեթ Սկիբա [3:51]
- Board Up the House (Ռենհոլդերի ռեմիքս) - Գենգիս Տրոն [4:19]
- Stiff Kittens (Jnrsnchz Blaqkout ռեմիքս) - Blaqk Audio [4:59]
- Broken Lungs (Legion of Doom-ի ռենիքս) - Thrice [4:48]
- Today We Are All Demons (Beneath the World Mix) - Combichrist [4:35]
- I Want You To - Black Light Burns [3:10]
- Two Birds, One Stone (Wes Borland/Ռենհոլդերի ռեմիքս) - Ջորջեուս Դրոփ Դիդ [2:56]
- Let's Burn - King Black Acid [4:28]
- Tick Tock Tomorrow (Wes Borland/Ռենհոլդերի ռեմիքս) - From First to Last [3:47]
- Steal My Romance - Ghosts on the Radio [3:02]
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի սեպտեմբերին՝ «Ուրիշ աշխարհ» ֆիլմի թողարկումից մի փոքր անց «Screen Gems» և «Lakeshore» կինոընկերությունները պլանավորեցին թողարկել այս ֆիլմի նախաբանը որպես ֆիլմաշարի երրորդ ֆիլմ, որը լույս կտեսնի «Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա» ֆիլմից հետո։ Առաջին ֆիլմում Սելինին մարմնավորող Քեյթ Բեքինսեյլը ցանկություն հայտնեց նկարահանվելու երկու ֆիլմերում էլ[5]։
2005 թվականի դեկտեմբերին «Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա» ֆիլմի ռեժիսոր Լեն Ուայզմանը պարզաբանեց, որ հենց սկզբից էլ նախատեսված էր «Ուրիշ աշխարհը» նկարահանել որպես եռագրություն։ Ուայզմանն ասել է, որ «Մենք լավ մշակված պատմություն ենք կազմել, որը որոշակի ժամանակահատված է ընդգրկում և ունի ամբողջական տեսք»։ Ուայզմանը նաև ասաց, որ ֆիլմը լույս կտեսնի հաջորդ ամիս[6]։
2006 թվականի հունիսին Ուայզմանը հարցազրույցում ասել է, որ երրորդ ֆիլմը լինելու է առաջին երկու ֆիլմերի նախաբանը։ Ֆիլմում ավելի շատ կպատմվի Լուցիանի, լիկանների ռասայի ձևավորման և պատերազմի սկզբի մասին։ Այս ֆիլմը նաև ֆիլմաշարի առաջին ֆիլմն է հանդիսանում, որտեղ պատերազմը դիտարկում է լիկանների տեսանկյունից։ Իսկ նկարահանումների մանրամասների մասին ռեժիսորն ասել է, որ ինքն անձանբ չի լինելու ֆիլմի ռեժիսորը, այլ միայն զբաղվելու է պրոդյուսերությամբ և սցենարով։ Այն հարցին, թե Քեյթ Բեքինսեյլը կմարմնավորի արդյոք Սելինին, Ուայզմանն ասել է, որ դեռ վաղ է այդ հարցին պատասխանելը, բայց Քեյթն անկասկած մասնակցություն կունենա ֆիլմի ստեղծմանը[7]։ Հոկտեմբերին Լյուցիանին մարմնավորող Մայքլ Շինը հայտնեց իր հետաքրքրությունը ֆիլմում նկարահանվելու համար[8]։
«The Hollywood Reporter»-ը հայտնել է, որ ֆիլմի սցենարիստը լինելու է Դեննի ՄաքԲրայդը, իսկ ֆիլմի ռեժիսոր կհանդիսանա Փաթրիկ Տոտոպուլոսը, ով ֆիլմաշարի նախորդ երկու ֆիլմերի համար հատուկ էֆեկտներ ստեղծել։ Բացի այդ Լեն Ուայզմանը միայն կզբաղվի պրոդյուսերությամբ, իսկ Սելինին մարմնավորող Քեյթ Բեքինսեյլը և Մայքլ Կորվինին մարմնավորող Սքոթ Սպիդմենը ֆիլմում չեն մասնակցելու։ 2007 թվականի սեպտեմբերի վերջերին, նախկան սցենարիստների գործադուլը, Դիրկ Բլեքմենը և Հովարդ ՄաքԿեյն սցենարը վերջացրեցին և նոյեմբերի 3-ին սկսվեց ֆիլմի նկարահանումները[9]։
Ֆիլմը նկարահանվել է Օկլենդում (Նոր Զելանդիա) և Ռոքսբորոյում (Հյուսիսային Կարոլինա)։
Ֆիլմի կարգավիճակը նկարահանումից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբություն» ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 2009 Հունվարի 23-ին միանգամից 2,942 կինոթատրոններում։ Միայն ԱՄՆ-ում իր առաջին օրվա ցուցադրումից կազմած եկամուտը եղել է 8,050,000 ԱՄՆ դոլար[10]։ Առաջին «վիքենդում» ֆիլմն ըստ շահույթի գրավեց երկրորդ տեղը՝ վաստակելով մոտ $20.7 միլիոն, որը ցածր ցուցանիշ էր համեմատած «Ուրիշ աշխարհ» և «Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա» ֆիլմերի հետ (համապատասխանաբար $21.8 միլիոն և $26.9 միլիոն)։ Հանդիսատեսների 59% տղամարդիկ էին, իսկ 55%-ը կազմում էին 25 տարեկանից մեծ անձինք[11]։ Ֆիլմն արտաքին շուկայում 2009 հունվարի 23-ին վաստակեց 3.5 միլիոն ԱՄՆ դոլար՝ միանգամից ցուցադրվելով 455 թատրոններում։ Եկամուտի մեկ երրորդը գոյացել էր Ավստրալիայի հանդիսատեսների շնորհիվ[12]։ Միացյալ Թագավորությունում ֆիլմը ցուցադրվել է 339 կինոթատրոններում և ֆիլմի թողարկման օրը նրա եկամուտը կազմել է 1.4 միլիոն՝ զբաղեցնելով երկրորդ տեղը ««Վալկիրիա» գործողությունը» ֆիլմից հետո[13]։ 2009 թվականի ապրիլի 26-ի դրությամբ ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում վաստակեց 45,802,315 ԱՄՆ դոլար, իսկ ողջ աշխարհում՝ 91,085,163 դոլար[14]։
Ֆիլմը կինոքննադատների կողմից արժանացել է տարբեր գնահատականների[15]։ Համաձայն Rotten Tomatoes կայքի անցկացրացած հարցումների, 77 կինոքննադատների 30%-ը դրական են արձագանքվել ֆիլմի համար։ Նույն կայքում հանդիսատեսներն ավելի ջերմ գնահատական են տվել։ Շուրջ 68%-ը դրական են արձագանքել, որի համար էլ ֆիլմը ստացել է «Fresh» գնահատականը[16]։ Շատ է գնահատվել Մայքլ Շինի փայլուն դերը։ «Metacritic» կայքում ֆիլմը ստացել է միջին 44 բալը՝ հիմնաված 14 գնահատականների վրա[15] «Variety» ամսագրից Ջո Լեյդոնը ֆիլմի համար դրական է արձագանքվել, ասելով, որ ռեժիսոր Փաթրիկ Տոտոպուլոսը շատ ռեալիստիկ հրեշներ է կերտել ֆիլմում, և ֆիլմն իրականում ավելի լավ է ստացվել, քան նախորդ երկու ֆիլմերը[17]։ Նա նաև շատ բարձր գնահատեց ֆիլմի գլխավոր դերասանների ելույթները։ Լեյդոնի խոսքերով Ռոնա Միտրան փայլուն կերպով է մարմնավորել Սոնյային, բայց որքան էլ այն լավ լինի, միևնույն է, չի կարող թողնել այն ազդեցությունը, ինչ-որ Քեյթ Բեքինսեյլի Սելինը։ Մայքլ Շինը հիանալի է մարմնավորել իր հերոսին և ողջ ֆիլմի ժամանակ կարողացել է հիացնել կամ գուցե և զարմացնել հանդիսատեսին, իսկ Բիլ Նայիի հերոս Վիկտորը ինչպես միշտ նորաոճ է և խորամանկ[17] «The Hollywood Reporter» ամսագրից Մայքլ Ռեչթսմանը դրական է արձագանքել ֆիլմի համար՝ ասելով որ ֆիլմում ավելի շատ կյանք կար ներդրված մարդագայլերի և վամպիրների պայքարում[18]։ Նրա խոսքերով ֆիլմի հաջողությունը կապված էր Բիլ Նայիի փայլուն խաղի և Փաթրիկ Տոտոպուլոսի ռեժիսորական դեպյուտի հետ[18] Ֆիլմի համար դրական է արձագանքվել նաև Կլաուդիա Պուիգը «USA Today»-ից, ասելով որ ֆիլմը շատ գրավիչ ու զվարճալի է ստացվել, քան նախորդ երկու ֆիլմերը[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Release info(բազմ․) — 1990.
- ↑ Underworld: Rise of the Lycans — 1990.
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «kinokopilka Հետաքրքիր փաստեր». Վերցված է 2012 Դեկտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ Հարիս, Դանա (2003 Սեպտեմբեր 24). «Scribe Duo Sinks Teeth into Sequels». Variety. Վերցված է 2006 Հոկտեմբեր 30-ին.
- ↑ «Ուայզմանը Ուրիշ աշխարհ 3 ֆիլմի մասին». Sci Fi Wire. 2005 Դեկտեմբեր 12. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2006 Հոկտեմբեր 30-ին.
- ↑ Էլիոթ, Շոն (2006 Հունիս 6). «Բացառիկ հարցազրույց. «Ուրիշ աշխարհ» ֆիլմի ռեժիսորը պատմում է «Պինդ ընկույզ 4» և «Ուրիշ աշխարհ 3» ֆիլմերի մասին». iFMagazine.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2006 Հոկտեմբեր 30-ին.
- ↑ Էդուարդ Դուգլաս (2006 Հոկտեմբեր 20). «Բացառիկ. Մայլք Շինը թագուհու մոտ'». ComingSoon.net. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2007 Հուլիս 18-ին.
- ↑ «IMDB».
- ↑ «Ամենօրյա շահույթի արկղ. Հունվարի 23, 2009». Box Office Mojo. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին.
- ↑ ՄակՔլինտոկ, Պամելա (2009 Հունվար 25). «'Mall Cop'-ը դեռ գլխավորում է». Variety. Վերցված է 2009 Մայիս 3-ին.
- ↑ ՄակՆերի, Դեյվ (2009 թ․ հունվարի 25). «'Վալկիրիան' գլխավորում է շահույթներում». Variety. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Թոմաս, Արչի (2009 թ․ հունվարի 27). «'Վալկիրիայի' կարգավիճակը Եվրոպայում». Variety. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Ուրիշ աշխարհ։ Լիկանների ապստամբությունը (2009)». Box Office Mojo. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
- ↑ 15,0 15,1 «Ուրիշ աշխարհ։ Լիկանների ապստամբությունը». Metacritic. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Ուրիշ աշխարհ։ Լիկանների ապստամբությունը». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ 17,0 17,1 Լեյդոն, Ջո (2009 թ․ հունվարի 23). «Ուրիշ աշխարհ։ Լիկանների ապստամբությունը». Variety. Վերցված է 2009 թ․ հունվարի 28-ին.
- ↑ 18,0 18,1 Ռեչթսմանը, Մայքլ (2009 թ․ հունվարի 25). «Ֆիլմի գնահատական. Ուրիշ աշխարհ։ Լիկանների ապստամբությունը». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Պուիգ, Կլաուդիա (2009 թ․ հունվարի 26). «'Ուրիշ աշխարհ' ֆիլմաշարի նոր ֆիլմը լույս է սփռում լիկանների ծագման մասին». USA Today. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուրիշ աշխարհ։ Լիկանների ապստամբությունը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ուրիշ աշխարհ։ Լիկանների ապստամբությունը»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Նոր Զելանդիայում նկարահանված ֆիլմեր
- Հյուսիսային Կարոլինայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2008 ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ուրիշ աշխարհ
- Ֆիլմեր վամպիրների մասին