Ուիթիեր
Բնակավայր | ||
---|---|---|
Ուիթիեր | ||
անգլ.՝ Whittier | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Valdez–Cordova Census Area? և Chugach Census Area? | |
Մակերես | 51,093182 կմ², 51,242329 կմ² | |
ԲԾՄ | 13±1 մետր | |
Բնակչություն | ▲272 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Հեռախոսային կոդ | 907 | |
Փոստային դասիչ | 99693 | |
Պաշտոնական կայք | whittieralaska.gov(անգլ.) | |
| ||
Ուիթիեր (անգլ.՝ Whittier), քաղաք ԱՄՆ-ում, Ալյասկա նահանգում, Վալդիզ-Կորդովա մարդահամարի գոտում։ Գտնվում է Քենայ թերակղզու հյուսիսարևելյան մասում, Արքայազն Վիլհելմի նեղուցի ափին, Անքորիջից 121 կմ դեպի հարավ-արևելք։ Քաղաքի մակերեսը 51,0 կմ² է, որից 32,4 կմ²-ը՝ ցամաք և 18,6 կմ²-ը՝ ջրային բաց տարածքներ։
Քաղաքի գրեթե բոլոր բնակիչները բնակվում են 14-հարկանի նախկին բանակային զորանոցի շենքում, որը կառուցվել է 1956 թվականին։ Begich Towers կոչվող այդ շենքում տեղակայված են քաղաքի ոստիկանական բաժանմունքը, բժշկական կլինիկան, եկեղեցին և լվացքատունը[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականին քաղաքը խիստ տուժել է Ալյասկայի մեծ երկրաշարժի առաջացրած ցունամիից։ Ցունամիի հետևանքով զոհվել է 13 մարդ։ Ալիքների բարձրությունը հասել է 13 մետրի։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը 220 մարդ է։ Ռասայական կազմը. սպիտակամորթներ՝ 153 մարդ, աֆրոամերիկացիներ՝ 1 մարդ, բնիկ ամերիկացիներ՝ 12 մարդ, ասիացիներ՝ 17 մարդ, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ՝ 7 մարդ, այլ ռասաներ՝ 1 մարդ, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ՝ 29 մարդ, լատինաամերիկյան ծագման ցանկացած ռասայի անձինք՝ 11 մարդ[4]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առկա են նավահանգիստ և խորջրյա նավակայան։ Քաղաքը սպասարկում է մի վայրէջքուղի (451 x 18 մ), որը, սակայն, տարվա ցուրտ եղանակին չի գործում։ 2005 թվականին օդանավակայանում կար 2 միաշարժիչ օդանավ[5]։ Առկա է հիդրոինքնաթիռների սպասարկման կետ։
Ցամաքով քաղաք կարելի է հասնել Փորթաջ-Գլեյշեր խճուղով, որն անցնում է Էնթոն-Անդերսոն թունելով։ Բացի խճուղուց, այդ թունելով անցնում է նաև երկաթգիծը։ Քաղաքում գտնվում է Ալյասկայի երկաթուղու հարավային տերմինալը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիթիերի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 54 (12) |
53 (12) |
54 (12) |
66 (19) |
76 (24) |
82 (28) |
84 (29) |
87 (31) |
73 (23) |
71 (22) |
56 (13) |
48 (9) |
87 (31) |
Միջին բարձր °F (°C) | 32.4 (0.2) |
33.1 (0.6) |
36.6 (2.6) |
43.7 (6.5) |
52.7 (11.5) |
60.0 (15.6) |
62.6 (17) |
60.9 (16.1) |
53.5 (11.9) |
43.2 (6.2) |
35.5 (1.9) |
33.9 (1.1) |
45.68 (7.6) |
Միջին օրական °F (°C) | 28.5 (−1.9) |
29.3 (−1.5) |
32.4 (0.2) |
38.8 (3.8) |
46.8 (8.2) |
53.8 (12.1) |
57.0 (13.9) |
55.9 (13.3) |
49.2 (9.6) |
39.6 (4.2) |
31.8 (−0.1) |
30.0 (−1.1) |
41.09 (5.06) |
Միջին ցածր °F (°C) | 24.7 (−4.1) |
25.6 (−3.6) |
28.3 (−2.1) |
33.9 (1.1) |
40.9 (4.9) |
47.5 (8.6) |
51.5 (10.8) |
50.8 (10.4) |
45.0 (7.2) |
35.9 (2.2) |
28.2 (−2.1) |
26.2 (−3.2) |
36.54 (2.51) |
Ռեկորդային ցածր °F (°C) | −18 (−28) |
−15 (−26) |
−5 (−21) |
15 (−9) |
25 (−4) |
35 (2) |
34 (1) |
23 (−5) |
0 (−18) |
−10 (−23) |
−19 (−28) |
−18 (−28) |
−19 (−28) |
Տեղումներ դյույմ (մմ) | 25.16 (639.1) |
17.28 (438.9) |
15.83 (402.1) |
15.96 (405.4) |
14.71 (373.6) |
10.37 (263.4) |
10.68 (271.3) |
15.57 (395.5) |
22.30 (566.4) |
21.32 (541.5) |
19.55 (496.6) |
25.87 (657.1) |
214,6 (5450,9) |
Անձրևի տեղումներ դյույմ (մմ) | 18.32 (465.3) |
15.63 (397) |
13.86 (352) |
15.37 (390.4) |
14.94 (379.5) |
9.83 (249.7) |
10.92 (277.4) |
14.73 (374.1) |
20.68 (525.3) |
19.92 (506) |
19.02 (483.1) |
23.45 (595.6) |
197,8 (5024,1) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 52.0 (132.1) |
44.3 (112.5) |
51.2 (130) |
17.5 (44.5) |
1.7 (4.3) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
trace | 6.8 (17.3) |
32.7 (83.1) |
54.6 (138.7) |
249.1 (632.7) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) | 17 | 15 | 15 | 15 | 14 | 14 | 15 | 16 | 17 | 17 | 16 | 19 | 190 |
Աղբյուր #1: {{{աղբյուր 1}}} | |||||||||||||
Աղբյուր #2: Whitter City Council/WRCC (rainfall, 1950-2010)[6], NOAA (rainy days)[7] and The Alaska Climate Research Center (snowfall)[8] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
14-հարկանի շենքը, որտեղ ապրում է քաղաքի գրեթե ողջ բնակչությունը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «Город из 200 человек в одном доме». geektimes.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Уиттиер - город, состоящий из одного большого дома». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «2010 Census Redistricting Data (Public Law 94-171) Summary File». United States Census Bureau. 2013 թ․ մայիսի 3. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Данные базы аэропортов ФАИ IEM Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (Form 5010 Արխիվացված 2012-10-20 Wayback Machine PDF), effective 2009-07-02.
- ↑ «Whittier Comprehensive Plan Update 2012 - City of Whittier, Alaska» (PDF). Whitter City Council/Whittier Planning and Zoning Commission. 2012 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «National Centers for Environmental Information (NCEI) formerly known as National Climatic Data Center (NCDC) | NCEI offers access to the most significant archives of oceanic, atmospheric, geophysical and coastal data». www.ncdc.noaa.gov. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Climate Normal | Alaska Climate Research Center». akclimate.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիթիեր» հոդվածին։ |
|