Ուեյն Վան
Ուեյն Վան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1949[1][2][3] (75 տարեկան) |
Ծննդավայր | Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | California College of the Arts? և Foothill College? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, մոնտաժող, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող և ռեժիսոր |
IMDb | ID ID 0911061 |
Ուեյն Վան (հունվարի 12, 1949[1][2][3], Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, ավելի հայտնի է «Տիրուհի սպասուհին», «Որտեղ հարմար է, միայն ոչ այստեղ» և «Վերջին արձակուրդը» ֆիլմերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուեյն Վանը ծնվել և մեծացել է Հոնկոնգում։ Նրա անունը իր հոր սիրելի դերասան Ջոն Ուեյնի պատվին էր[4]։ Երբ լրացավ նրա 17 տարեկանը, նա տեղափոխվեց ԱՄՆ, որպեսզի ընդունվի բժշկական դպրոց, բայց հետո մտափոխվեց ու գնաց կինո և հեռուստատեսություն սովորելու «Կալիֆորնիայի արվեստների և արհեստների քոլեջ»՝ Օքլենդում[5]։ Իր առաջին «Չենն անհետացել է» (1985 թվական) «Դիմ Սում, Սրտի դանդաղ բաբախյուն» (1985 թվական) ֆիլմերն ապահովվեցին նրա հեղինակությունը։ Ինչպես նաև նա նկարահանել է շատ ավելի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Տիրուհի սպասուհին», «Ծուխ», «Որտեղ հարմար է, միայն ոչ այստեղ» և «Վերջին արձակուրդ» ֆիլմերը։
2007 թվականի սեպտեմբերին Սան-Սեբաստյանե կինոփառատոնում «Հազար տարվա լավ աղոթքներ» ֆիլմի համար ստացել է Ոսկե պատյան մրցանակը։
Ամուսնացած է նախկին «միսս Հոնկոնգ» Կորե Միաոյի հետ, ապրում է Սան-Ֆրանցիսկոյում և Նյու-Յորքում։
Կինեմատոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1982 թվական, Չենն անհետացել է / Chan Is Missing
- 1985 թվական, Դիմ Սում, Սրտի դանդաղ բաբախյուն / Dim Sum: A Little Bit of Heart
- 1987 թվական, Մահվան պարը / Slam Dance
- 1989 թվական, Թեյի բաժակը / Eat a Bowl of Tea
- 1993 թվական, Ուրախության և հաջողության ակումբը / The Joy Luck Club
- 1995 թվական, Ծուխ / Smoke
- 1995 թվական, Դեմքիդ տխրությամբ / Blue in the Face
- 1997 թվական, Չինական տուփ / Chinese Box
- 1999 թվական, Որտեղ հարմար է, միայն ոչ այստեղ / Anywhere But Here
- 2001 թվական, Աշխարհի Կենտրոն / The Center of the World
- 2002 թվական, Տիրուհի սպասուհին / Maid in Manhattan
- 2005 թվական, Վինն Դիքսիի շնորհիվ / Because of Winn-Dixie
- 2006 թվական, Վերջին արձակուրդը / Last Holiday
- 2007 թվական, Հազար տարվա լավ աղոթքներ / A Thousand Years of Good Prayers (главный приз Сан-Себастьянского кинофестиваля)
- 2008 թվական, Նեբրասկա սարքայադուստրը / The Princess of Nebraska
- 2011 թվական, Ձյան ծաղիկ և սիրելի երկրպագու / Snow Flower and the Secret Fan
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1982 թվական, Չենն անհետացել է / Chan Is Missing
- 1995 թվական, Դեմքիդ տխրությամբ / Blue in the Face
- 1997 թվական, Չինական տուփ / Chinese Box (рассказ)
- 2001 թվական, Աշխարհի Կենտրոն / The Center of the World (рассказ)
Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1982 թվական, Չենն անհետացել է / Chan Is Missing
- 1985 թվական, Դիմ Սում, Սրտի դանդաղ բաբախյուն / Dim Sum: A Little Bit of Heart
- 1993 թվական, Ուրախության և հաջողության ակումբը / The Joy Luck Club
- 1997 թվական, Չինական տուփ / Chinese Box
- 1998 թվական, Հատուցում / Lanai-Loa
- 2001 թվական, Աշխարհի Կենտրոն / The Center of the World
- 2007 թվական, Հազար տարվա լավ աղոթքներ / A Thousand Years of Good Prayers
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Lim, Dennis. «Wayne Wang, Bridging Generations and Hemispheres Արխիվացված 2018-07-13 Wayback Machine.» New York Times. 12 September 2008.
- ↑ Mitchell, Elvis[en]; Ed. Lia Chang Fade to Black With Auteur Wayne Wang(անգլ.) // AsianWeek[en] : newspaper. — 2000. — № 10 Aug — 16 Aug. — ISSN 0195-2056. Архивировано из первоисточника 15 Հոկտեմբերի 2008. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.