Ուգո Լյորիսը 2003 թ-ից սկսած հանդես է եկել Ֆրանսիայի ազգային հավաքականների բոլոր տարիքային խմբերում։ Ազգային հավաքականում առաջին խաղն անցկացրել է 21 տարեկան հասակում Ուրուգվայի հետ հանդիպման ժամանակ։ Լյորիսը սկսել է իր կարիերան հայրենի Նիսում։ Ակումբում 3 մրցաշրջան իրեն գերազանց դրսեվորելուց հետո նա տեղափոխվում է Օլիմպիկ Լիոն։ Օլիմպիկ Լիոն-ում իր առաջին մրցաշրջանում նա հաղթեց մի քանի տիտղոս։ Երկրորդ մրցաշրջանում նա Օլիմպիկ Լիոն-ի հետ հասավ մինչև Չեմպիոնների Լիգա-ի կիսաեզրաձփակիչ։ Լյորիսը եղել է Ֆրանսիայի ազգային հավաքական-ի Մ-18,Մ-19 և Մ-21 տարեկանների դարպասապահը։ 2005 թվականին նա հավաքականի հետ մասնակցել է Մ-19 տարեկանների ֆուտբոլի առաջնությանը։
Մասնակցել է 2010 թ-ի ԱԱ-ին, որպես Ֆրանսիայի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ։ ԱԱ-ում իր առաջին հանդիպումն անցկացրել է Ֆինլանդիայի դեմ խաղում, որում ֆրանսիացիները հաղթանակ են տոնել 1։0 հաշվով։ Ճանաչվել է Ֆրանսիայի լավագույն դարպասապահ 2009 և 2010 թթ-ին։ Լյորիսը շատ լավ է գործում մրցակցի դեմ մեն-մենակ դուրս գալու պայմաններում և նաև ունի չափազանց լավ ռեֆլեքս։
Լյորիսը ծնվել և մեծացել է չափազանց հարուստ ընտանիքում։ Մայրը իրավաբան էր, հայրը՝բանկի կառավարիչ։ Լյորիսը մանկուց զբաղվել է թենիսով, և մեծ հաջողությունների է հասել հենց այդ մարզաձևում։ Սակայն 2008 թ-ին երբ Լյորիսը խաղում էր Նիցա ՖԱ-ում մայրը մահանում է։ 2010 թ-ի սեպտեմբերին էլ ծնվում է նրա ավագ դուստրը։