Jump to content

Նիր Բարկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիր Բարկատ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 19, 1959(1959-10-19)[1] (65 տարեկան)
ԾննդավայրԵրուսաղեմ
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունԵրուսաղեմի հրեական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ձեռնարկատեր և գործարար
ԱմուսինBeverly Barkat?
Զբաղեցրած պաշտոններԵրուսաղեմի քաղաքապետ
ԿուսակցությունԼիկուդ[2]
Կայքbarkat.org.il
 Nir Barkat Վիքիպահեստում

Նիր Բարկատ (եբրայերեն՝ ניר ברקת‎, հոկտեմբերի 19, 1959(1959-10-19)[1], Երուսաղեմ), իսրայելցի գործարար և քաղաքական գործիչ, 2008 թվականից մինչև 2018 թվականը եղել է Երուսաղեմի քաղաքագլուխը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երուսաղեմում, Երուսաղեմի հրեական համալսարանի ֆիզիկոսի ընտանիքում։ Սովորել է հենց այդ համալսարանում և ստացել է համակարգչային գիտությունների մասնագետի որակավորում, ծառայել է իսրայելական բանակում և ստացել մայորի կոչում։ Ամուսնացել և ունեցել է 3 երեխա։ 1988 թվականին հիմնել է ընկերություն, որը մասնագիտացել է համակարգչային հակավիրուսային ծրագրերի ուղղությամբ։

2008 թվականի նոյեմբերի 11-ին հաղթել է Երուսաղեմի քաղաքապետի ընտրություններում` հավաքելով քվեարկողների 52%-ը։ Նրա մրցակից Մեիր Պորուշը հավաքել է 43% ձայն[3]։

2013 թվականին նա կրկին առաջադրվել է Երուսաղեմի քաղաքապետի պաշտոնում՝ Լեյբորիստական կուսակցության աջակցությամբ և, բացի այդ, աջակցություն է ստացել «Մերեց» կուսակցությունից, որի թեկնածուն էր նաև Պեպե Ալալուն, որը հետ է վերցրել իր թեկնածությունը, որպեսզի Բարկատից «չգողանա» ձայները[4]։ Բարկատը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում՝ հավաքելով 52% ձայն[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. https://www.facebook.com/nir.barkat/videos/770384769734146/ (երբ.)
  3. «Новый хозяин Иерусалима Нир Баркат - биография». Վերցված է 2011 թ․ ապրիլի 26-ին.(չաշխատող հղում)
  4. An unexpectedly bitter battle for Jerusalem enters its final stage | The Times of Israel
  5. Elad Benari (2013 թ․ հոկտեմբերի 23). «Barkat Re-elected in Jerusalem». Israel National News.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիր Բարկատ» հոդվածին։