Նելլի Դիներ
Նելլի Դիներ գերմ.՝ Nelly Hedwig Diener | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1912 |
Մահացել է | հուլիսի 27, 1934 (22 տարեկան) |
Մահվան վայր | Վուրմլինգեն |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | ուղեկցորդ |
Nelly Diener Վիքիպահեստում |
Նելլի Հեդվիգ Դիներ (գերմ.՝ Nelly Hedwig Diener[1], փետրվարի 5, 1912 - հուլիսի 27, 1934, Վուրմլինգեն), Եվրոպայում առաջին բորտուղեկցորդուհին, ով աշխատել է շվեյցարական Swissair ավիաընկերությունում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին բորտուղեկցորդուհիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհում առաջին ուղեկցորդուհին հերթապահել է 1911 թվականին DELAG ընկերության LZ 10 Schwaben առևտրային դիրիժաբլում։ 1927 թվականի մայիսի 1-ին British Imperial Airways-ն աշխարհում առաջին անգամ վարձել է բորտուղեկցորդի Լոնդոն-Փարիզ երթուղով։ Բորտուղեկցորդի մասնագիտությունը սկիզբ է դրվել Boeing Air Transport-ի (այժմ՝ United Airlines) գործառնական մենեջերների կողմից, ովքեր 1930-ականներին կարծում էին, որ բորտուղեկցորդուհիները հանգստացնող ազդեցություն կունենան ուղևորների վրա՝ նվազեցնելով թռիչքի ընթացքում նրանց վախը, որն այդ ժամանակ համարվել է էկզոտիկ։ 1930 թվականի մայիսի 15-ին ամերիկացի բուժքույր Էլեն Չըրչը (1904–1965) դարձել է աշխարհում առաջին բորտուղեկցորդուհին, ով ուղեկցել է Boeing Air Transport ընկերության երեք շարժիչանի Boeing 80A ինքնաթիռի ուղևորներին։
Եվրոպայի առաջին բորտուղեկցորդուհին
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թվականի սկզբին Նելլի Դիները դարձել է շվեյցարական Swissair ավիաընկերության առաջին ուղեկցորդուհին Եվրոպայում։ «Աերո-Ռեվյու» ամսագիրը նրան փառաբանել է որպես «շիկահեր, գանգուր մազերով երկար թարթիչներով տիկին», կամ որպես «օդի հրեշտակ»[2]։ Նա բավականություն է պատճառել ուղևորներին իր ձեռքով պատրաստված ուտելիքներով և խմիչքներով։ Swissair-ի գործունեության առաջին տարիներին սնունդը ներառված չի եղել թռիչքի գնի մեջ։ Առևտրային օդանավերի ստեղծման սկզբնական շրջանում տարածքի սղության պատճառով տեղ չի հատկացվել խոհանոցի համար։ Առաջարկել են թեյ, սուրճ, բուտերբրոդներ, ապուր և մրգեր[3][4]։ Նելլի Դիները հանգստացրել է այն ուղևորներին, ովքեր վախեցել են թռչելուց, թռիչքի վախից ուշադրությունը շեղելու համար նրանցից շատերի հետ զբաղվել է թղթախաղով, ձեռագործով և երգեցողությամբ։ Swissair ավիաընկերության բորտուղեկցորդուհիները ի սկզբանե իրենց գործն արել են առանց համազգեստի և ստիպված են եղել բավարարվել միայն սպիտակ գոգնոցով, մյուս կողմից, օդանավից դուրս կատարված լուսանկարներում հիմնականում Նելլի Դիները պատկերված է թռիչքային բաճկոնով, տաբատով և գլխարկով։ Նրա պաշտոնը բացիկի վրա նշված է որպես «Swissair „Կոնդոր“ արագընթաց ինքնաթիռի ուղեկցորդուհի»[5]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես Եվրոպայի առաջին կին բորտուղեկցորդուհի՝ Նելլի Դիները հայտնի է դարձել նաև երկրի սահմաններից դուրս։ Նա զոհվել է 22 տարեկանում՝ 83[5] թռիչքներից հետո, 1934 թվականի հուլիսի 27-ին Ցյուրիխ-Բեռլին երթուղու[6] 14 տեղանոց CurtissAT-32C Condor (համարը CH-170) ինքնաթիռի Վուրմլինգենի մերձակայքում տեղի ունեցած վթարի ժամանակ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pascale Marder: Nelly Diener, Engel der Lüfte. Roman. Zürich 2018. ISBN 978-3-03762-076-2
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Нелли Динер, ангел воздуха. ISBN 978-3-03762-076-2.
- ↑ Benedikt Meyer: Im Flug. Schweizer Airlines und ihre Passagiere, 1919—2002. Chronos, Zürich 2014, ISBN 978-3-0340-1238-6, S. 40.
- ↑ С появлением в 1947 году Douglas DC-4 Swissair смогла предлагать горячее питание во время полетов.
- ↑ Swissinfo (2. April 2002): Pionierin der Zivilluftfahrt.(չաշխատող հղում) swissinfo.ch, abgerufen am 13. Dezember 2008.
- ↑ 5,0 5,1 «Nelly Diener, Stewardess».
- ↑ Schweizer Radio DRS: Die schwersten Unfälle der Swissair.(չաշխատող հղում) Abgerufen am 13. Dezember 2008.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելլի Դիներ» հոդվածին։ |
|