Նատալյա Դաբիժա
Նատալյա Դաբիժա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1948[1] (76 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Թատերական գեղարվեստատեխնիկական քոլեջ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և մուլտիպլիկատոր |
Պարգևներ և մրցանակներ |
Նատալյա Դաբիժա (ռուս.՝ Дабижа, Наталья Борисовна, ապրիլի 11, 1948[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր և նկարիչ-մուլտիպլիկատոր, աշխատել է տիկնիկային մուլտիպլիկացիայում։ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1996)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 թվականին ավարտել է Թատերական գեղարվեստատեխնիկական դպրոցը՝ տիկնիկային նկարիչ մասնագիտացմամբ։ 1967-1969 թվականներին աշխատել է Ս. Օբրազցովի Կենտրոնական տիկնիկային թատրոնում[2]։ 1969 թվականից «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում տիկնիկային կինոնկարների նկարիչ-մուլտիպլիկատոր էր[2], 1982 թվականից՝ աշխատել է որպես ծավալային մուլտիպլիկացիայի ռեժիսոր (1991–2000 թվականներին՝ «Christmas Films» ստուդիայում, իսկ ավելի ուշ՝ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում)։ Նա հանդես է գալիս որպես իր բոլոր ֆիլմերի սցենարների համահեղինակ (դրանցից մեծ մասում նրա անունը նշված չի լուսագրերում)։ 1979-1980 թվականներին անիմացիա է դասավանդել «Սոյուզմուլտֆիլմի» անիմացիոն նկարիչների դասընթացներում։ Համագործակցել է նկարիչներ Ե. Բոգոլյուբովայի, Ե. Գագարինայի, Ն. Վինոգրադովայի և ուրիշների հետ։
«Դաժան Բամբռը» մուլտֆիլմերի շարքի ռեժիսորն է (1988-1991)։
Ռեժիսորի ամենամեծ հաջողությունն է դարձել «Սևիլյան սափրիչը» ֆիլմ-օպերան` ըստ Պիեռ Բոմարշեի կատակերգության մոտիվների, Մոցարտի երաժշտությամբ, ֆիլմի ֆոնոգրամման ձայնագրել են Ուելսի ազգային օպերայի մեներգիչները, երգչախումբը և նվագախումբը։ Ֆիլմը յոթ բարձրագույն պարգև է ստացել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` «Կրոկ-95» միջազգային կինոփառատոնի Գրան պրի և «Նիկա» մրցանակ[2]։
Նա աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատով այլ ռեժիսորների կինոնկարներում։ «Ձմեռային հեքիաթ» կինոնկարում մասնակցության համար 1994 թվականին ստացել է Էմմի մրցանակ` որպես տարվա լավագույն անիմատոր[2]։
Եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի խորհրդի անդամ։ Եղել է ««Սոյուզմուլտֆիլմ» միավորման» հասարակական միության խորհրդի հիմնադիր և անդամ։ «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի, Մուլտիպլիկացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի անդամ է։
Նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ` հեքիաթներ և առակներ» «Տիկնիկները մարդկանց աշխարհում», «Հրաշքների ֆաբրիկա» վավերագրական սերիալներում։
Պարգևատրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության արվետսի վաստակավոր գործիչ (օգոստոսի 30, 1996), արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[3]։
- Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարարության երախտագիտություն (2012 թ. Սեպտեմբերի 7), անիմացիոն ֆիլմերի զարգացման գործում մեծ ավանդի, երկար տարիների բեղմնավոր աշխատանքի համար և ռուսական անիմացիայի 100-ամյակի կապակցությամբ[4]։
Փառատոնների մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վանյան և վիշապը» (1984 թվական)՝ Մոսկվայի երիտասարդական կինեմատոգրաֆիստների փառատոնի առաջին մրցանակ[2]
- «Միայնակ դաշնամուրը» (1986 թվական)՝ Պորտուգալիայի միջազգային կինոփառատոնի մրցանակ` լավագույն տեսողական լուծման համար
- «Սևիլյան սափրիչը» (1994 թվական)՝ յոթ բարձրագույն մրցանակներ տարբեր երկրներում, այդ թվում` «Նիկա» մրցանակ և «Կրոկ-95» միջազգային կինոփառատոնի Գրան պրի[2]
- «Աբրահամ» (1995 թվական)՝ մրցանակ լավագույն անիմացիա անվանակարգում` Տարուսի անիմացիոն ֆիլմերի ռուսական բաց փառատոնում
- «Ոսկե խնձորներով ծառը» (1999 թվական)՝ մրցանակ լավագույն անիմացիա անվանակարգում` Տարուսի անիմացիոն ֆիլմերի ռուսական բաց փառատոնում[2]
- «Ոսկե խնձորներով ծառը» (1999 թվական)՝ 8-րդ միջազգային «ԿՐՈԿ» կինոփառատոնի դիպլոմ` տիկնիկային անիմացիայի բարձր մակարդակի համար
- «Ձկնորսի և ձկան մասին»` Սուզդալի անիմացիոն կինոյի բացառ փառատոն (2003)` Մրցանակ «Հայտնի հեքիաթի ռեժիսորական և վիզուալ յուրօրինակ լուծման համար»[5]
- «Ձկնորսի և ձկան մասին»` «Կրոկ» X միջազգային կինոփառատոնի մրցանակ և դիպլոմ` «Երեխաների համար ֆիլմեր» անվանակարգում[6]
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983 թվական՝ Մուկն ու կատուն (Ուրախ կարուսել №13)
- 1984 թվական՝ Վանյան և կոկորդիլոսը
- 1986 թվական՝ Միայնակ դաշնամուրը
- 1988 թվական՝ Դաժան Բամբռը
- 1990 թվական՝ Բամբռի հետքերով
- 1990 թվական՝ Կոլաժ
- 1991 թվական՝ Ծուղակ Բամբռի համար
- 1994 թվական՝ Սևիլյան սափրիչը
- 1996 թվական՝ Աբրահամ
- 1999 թվական՝ Ոսկե խնձորներով ծառը
- 2002 թվական՝ Ձկնորսի և ձկան մասին
- 2005 թվական՝ Մի գորտի սիրո պատմություն
Անիմատոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1972` Վարպետը Կլամսիից
- 1973` Նեմուխինյան երաժիշտները
- 1975` Ամանորյա քամի
- 1975` Հարուստ Սադկոն
- 1977` Խորովված ծղրիդի գաղտնիքը
- 1978` Թշվառ Լիզա
- 1979` Պեր Գյունտ
- 1980` Բաժանվածները
- 1982` Կացնով ապուր
- 1982` Ինչպես ծերուկը թուխս նստեց
- 1987` Ստորգետնյա մեծ պարահանդես
- 2011` Լսե՛ք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Указ Президента Российской Федерации от 30 августа 1996 года № 1284 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Приказ Министерства культуры Российской Федерации от 7 сентября 2012 года
- ↑ Итоги Суздаль-2003.17.02.2003
- ↑ Итоги Крок-2003
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 218-219.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Наталия Дабижа — Энциклопедия отечественного кино
- Наталия Дабижа на сайте Аниматор.ру
- Сергей Капков Сказка о золотой рыбке и переносчике зла 2002 г.
|