Jump to content

Նավթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նավթ (այլ կիրառումներ)
Նավթ
Խտություն1000 ± 300 կգ/մ³ գ/սմ³
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար8002-05-9
EINECS համար232-298-5
ЕС232-298-5
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Նավթ (հայերեն դասական ուղղագրութեամբ՝ նաւթ), բնական եղանակով հայտնվող, երկրի նստվածքային թաղանթում տարածված, յուղանման, յուրահատուկ հոտով, դյուրավառ հեղուկ։ Այն հայտնվում է երկրագնդի ժայռերի կազմավորումների մեջ և բաղկացած է բազմազան մոլեկուլային կշիռներով բարդ ածխաջրածիններից, ինչպես նաև այլ օրգանական բաղադրյալներից։ Առաջանում է գազանման ածխաջրածինների հետ միասին, 1,2-2 կմ-ից ավելի խորություն ունեցող հորիզոնականներում։ Երկրի մակերևույթի մոտ այն փոխարկվում է բարձր մալթայի (մածուցիկ նավթ), կիսակարծր ասֆալտի։

Աշխարհի նավթի մեծ ավելին ոչ-սովորական է

Ածխաջրածինների համաչափությունը խառնուրդի մեջ հույժ փոփոխական է, և սկսվում է կշռով 97 % թեթև նավթերից մինչև նույնիսկ 50 % ավելի ծանր նավթերում և բիտումեններում։

Նավթահումքի ածխաջրածինները առավելապես ալկաններ են, ցիկլոալկաններ և զանազան հոտավետ հիդրոկարբոններ, քանի որ նրա մյուս օրգանական խառնուրդներն բաղադրված են ազոտից, թթվածնից, և ծծումբից, և մետաղների փոքր հետքերից որոնցից են երկաթը, նիկելը, պղինձը և վանադիումը։ Ճշգրիտ մոլեկուլային բաղադրությունը տարբերվում է կազմավորումից կազմավորում, բայց քիմիական տարրերի համաչափությունը բավականին նեղ սահմաններում է տարբերվում՝ ըստ հետևյալը.[1]

Նավթ արտադրող երկրների քարտեզ
Նավթ սպառող երկրների քարտեզ։ Մուգ գույնով ներկված են այն երկները, որոնք ամենից շատն են նավթ սպառում[2][3][4]:
Կազմ կշռով
Տարր Տոկոսի շարք
Ածխածին 83-ից մինչև 87 %
Ջրածին 10-ից մինչև 14 %
Ազոտ 0.1-ից մինչև 2 %
Թթվածին 0.1-ից մինչև 1.5 %
Ծծումբ 0.5-ից մինչև 6 %
Մետաղներ Պակաս, քան 1000 ppm (մասեր միլիոնում)

Նավթի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհի էներգիայի օգտագործման դիագրամը՝ 1970 թվականի քանակներից մինչ 2025-ի կանխագուշակումը

Առաջին հիշատակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավթի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է Անանիա Շիրակացու (7–րդ դար) «Աշխարհացույցում», որտեղ գրված է, որ Մեծ Հայքի օգտակար հանածոները և բնական հարստություններն էին երկաթը, ածուխը, նավթը, սալակը, ձիղկը, զառիկը, քարախունկը, «ակն բյուրեղը», աղերը, «ջերմուկքը» և այլն[5]։

Նավթի մասին հիշատակել են Մերձավոր և Միջին Արևելքում 15-րդ և 17-րդ դարերի ձեռագրերում, որպես բուժիչ միջոց մաշկային և բորբոքային հիվանդությունների դեպքում։ Ֆրանսիայում ապրող հույն գիտնական Էյրինի դե Էյրինսի աշխատությունը 1721 թվականին նավթի և ասֆալտի մասին առաջին գիտական հետազոտությունն է։ 1763 թվականին Մ. Լոմոնոսովը առաջինն է ենթադրել, որ նավթը առաջացել է բուսական նյութերից։ Դ. Մենդելեևը առաջ է քաշել անօրգանական ծագման վարկածը։

Կիրառման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավթը մարդուն հայտնի է վաղ ժամանակներից, նրա կիրառության սկիզբը վերագրվում է մ.թ.ա VI հազարամյակին։ Այն տարբեր նպատակներով (լուսավորություն, դեղանյութեր, ներկանյութեր, շինարարական շաղախ, դիազմոսյան նյութ պատրաստելու համար և այլն) օգտագործել են Չինաստանում (մ.թ.ա. 220 թվականից), Բաբելոնում, Եգիպտոսում, Հյուսիսային Ամերիկայում և այլն։ Միջագետքում և Եգիպտոսում մ.թ.ա III հազարամյակում շենքերի, ջրապատնեշների, նավամատույցների և ճանապարհային շինարարության համար որպես ջրանթափանց և կապակցող նյութ օգտագործում էին ասֆալտից, ավազից և կրից շաղախ։ Նավթը այրում էին կանթեղներում, օգտագործում որպես դեղ, ռազմական գործում՝ բորի, ծծմբի և պղնձի հետ՝ «հրե նետեր» և «հրե կճուճներ» պատրաստելու համար։

Արդյունահանման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նավթաշտարակ Օքեմա, Օկլահոմայում՝ 1922-ին

Սկզբնական շրջանում նավթը հայթայթել են բաց եղանակով։ Հետախուզական մեխանիկական հորատմամբ նավթի արդյունահանման գաղափարը պատկանում է ամերիկացի Ջ. Բիսսելին (George Bissell ), իսկ գործնականում այն իրականացրել է Է. Դրեյքը (Edwin Drake) 1859 թվականի օգոստոսին՝ Թիթուսվիլում, Պենսիլվանիա նահանգում (ԱՄՆ)։ Նրա սկզբնական շուկան լուսավորության համար էր, իբրև կերոսին։

Համենայն դեպս, մինչև 1861 թվական տևեց մինչ դա սկսեց արտահանվել Եվրոպա, նավաստիների վախից՝ կերոսինից առաջացած կրակների և պայթյունների շնորհիվ։ Առաջին անգամ մի Ֆիլադելֆիացի բեռնառաքիչ էր, որ մի խումբ աշխատողների համոզեց մի նավթի նավ նստեն դեպի Եվրոպա՝ նրանց խմացնելով և խաբելով մի նավ նստեցնելով որ Լոնդոն հասավ։ Ամերիկական նավթը առաջին անգամ Ռուսաստան հասավ 1862 թվականին և այնտեղ մեծ ընդունելություն գտավ՝ հատկապես Սանկտ Պետերբուրգում[6]։

Ռուսաստանում առաջին հանքահորերը բացվել են 1864 թվականին Կուբանում, 1890 թվականին շահագործվել են Գրոզնիում, 1900 թվականին Ֆերգանայում։ 1870 թվականների սկզբից շահագործվել Բաքվի նավթը։ Մ.թ.ա. I դարում նավթը հոտազրկելու և մաքրելու համար թորում էին։ Նավթի առաջին թորման գործարանը կառուցվել է 1823 Մոզդոկի մոտ (Ռուսաստան), 1848 թվականին գործարկվել է Անգլիայում, 1849- ին Ֆրանսիայում։ Ս. Կիրի գործարանում (ԱՄՆ) 1854 թվականին կիրառվեց նավթանյութերի թթվահիմնային մաքրումը։ Էլզասում (Ֆրանսիա) 1854 թվականին նավթից և ասֆալտից ստացան քսայուղեր։ Առաջարկվեց ծանր նավթի ճնշման տակ թորման եղանակը (կրեկինգ), որի շնորհիվ կերոսինի ելքը 2,5-20 %-ից հասավ 28-60 %-ի (1866 թ. Ջ. Յունգ)։ 1875 թվականին ռուս Ա. Լետնինը մշակեց ներկանյութերի համար անհրաժեշտ արոմատիկ ածխաջրածինների ստացման արոմատիկ պիրոլիզային եղանակը։ Վ. Շուխովը և Մ. Գավրիլովը 1891 թվականին ստեղծեցին կրեկինգի ապարատ, որի սկզբունքները օգտագործվեցին ԱՄՆ- ում արդյունաբերական կրեկինգի սարքի կառուման ժամանակ (1915-1918 թ.թ.)։ Աշխարհում առաջին նավթամուղը կառուցվել է ԱՄՆ-ում 1865 թվականին և ուներ 6 կմ երկարություն։ Առաջինը Ռուսաստանում կառուցվել է 1978 թվականին։ Իսկ 1897-1907 թվականներին կառուցված Բաքու-Բաթում նավթամուղը 835 կմ երկարություն ուներ (16 հղման կայաններով) և ամենաերկարն էր այդ ժամանակ։

Նավթի և այլ հեղուկ վառելիքի արտադրությունը ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Սաուդյան Արաբիայում[7]
Սաուդյան Արաբիայի նավթի արտադրության և սպառման ցուցանիշները[7]


Նավթի արժեք և պատերազմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է նավթի մեկական տակառի արժեքը ամեն տարվա սկզբում, որը համեմատելի դառնալու համար վերացված է 2008 թվականի արժույթով ԱՄՆ դոլարի՝ հաշվի առնելով գնաճը[8]։

Նավթի արժեքը տարիների ընթացքում (ԱՄՆ դոլար 2008-ի արժույթով/տակառ)
Տարի Միջազգային արժեք ԱՄՆ արժեք Պատերազմ
1972 10
1973 10 Յոմ Քիփուր
1974 43 25
1975 42 25
1976 43 25
1977 43 25
1978 42 25
1979 40 32
1980 69 Իրան-Իրաք
1981 76
1982 75
1983 72
1984 59
1985 57
1986 53
1987 30
1988 31
1989 22
1990 30 Քուվեյթ
1991 37
1992 24
1993 24
1994 18
1995 23
1996 24
1997 30
1998 20
1999 13
2000 30
2001 24
2002 21
2003 31 Իրաք
2004 29
2005 36
2006 58
2007 57
2008 91
  1. Speight, James G. (1999). The Chemistry and Technology of Petroleum (անգլերեն). Marcel Dekker. էջեր 215–216. ISBN 0824702174.
  2. U.S. Energy Information Administration. Excel file from this Արխիվացված 2008-11-10 Wayback Machine web page. Table Posted: March 1, 2010
  3. From DSW-Datareport 2008 ("Deutsche Stiftung Weltbevölkerung")
  4. One cubic metre of oil is equivalent to 6.28981077 barrels of oil
  5. «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, «Հայերը և Բաքուն (1850-ական թվականներ - 1920 թվական)», Երևան 2006 թվական։
  6. Yergin, Daniel (1991). The Prize(անգլերեն). Simon & Schuster. ISBN 0671502484.
  7. 7,0 7,1 «International - U.S. Energy Information Administration (EIA)». www.eia.gov. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.
  8. Քլիֆորդ Սինգեր (2008). Էներգիա և միջազգային պատերազմ՝ Բաբելոինց Բաղդադ և անդր (անգլերեն՝ Energy and International War: From Babylon to Baghdad and Beyond) (PDF). Սինգապուր: World Scientific Publishing Company. էջ 6. ISBN 9789812791580. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 191