Նավակ (շախմատ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նավակ (այլ կիրառումներ)
Ենթակատեգորիա | ծանր խաղաքար, հեռահար խաղաքար | |
---|---|---|
Մասն է | շախմատային տերմինաբանություն | |
Մարզաձև | շախմատ | |
Կոչվել է ի պատիվ | աշտարակ, ամրոց | |
Շախմատային նոտագրություն | R | |
Կազմված է | սև նավակ, սպիտակ նավակ |
Նավակ (յունիկոդ` ♖♜), շախմատի խաղաքար։ Համարվում է, որ նավակի նյութական արժեքը հավասար է մոտավորապես 5 զինվորի։ Ուժով գերազանցում է թեթև խաղաքարերին` փղին և ձիուն։ Սկզբնախաղում նավակները զբաղեցնում են a1 և h1 (սպիտակ նավակները), a8 և h8 (սև նավակները) դաշտերը։
Նավակի քայլերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավակը կարող է տեղափոխվել ցանկացած դաշտ՝ հորիզոնական և ուղղահայաց ուղղություններով (պայմանով, որ ճանապարհին չկա այլ խաղաքար)։ Նավակը, որ դաշտում էլ գտնվի, եթե ճանապարհին չկան այլ խաղաքարեր, միշտ վերահսկում է 14 դաշտ։
Նավակը շախմատի պարտիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավակի դերը պարտիայում չափազանց մեծ է։ Թեև սկզբնախաղում նավակները զարգացած չեն, նրանք կարող են մասնակցել փոխատեղմանը, որից հետո միջնախաղում դիրքային պայքարում գրոհում են ուղղահայաց գծերը։ Վերջնախաղում նավակները հաճախ օգնում են անցունակ զինվորներին և մասնակցում են մրցակցի արքան խաղատախտակի որոշակի հատվածից «կտրելուն»։ Արքայով և նավակով հնարավոր է մատ հայտարարել, բայց, դրանով հանդերձ, նավակային վերջանախաղերը համարվում են ամենաբարդը և պահանջում են տեսական խոր գիտելիքներ։
Փոխատեղում
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոխատեղումը քայլ է, երբ կատարվում է արքայի և նավակի միաժամանակյա տեղաշարժ. արքան տեղափոխվում է նավակներից մեկի ուղղությամբ երկու դաշտ, իսկ նավակը տեղադրվում է այն դաշտում, որի վրայով անցել է արքան։ Դեպի արքայական թև կատարվող փոխատեղումը կոչվում է կարճ փոխատեղում (կրճատ նշանակվում է 0-0), իսկ դեպի թագուհու թևը՝ երկար փոխատեղում (0-0-0)։
Փոխատեղումը թույլատրելի է հետևյալ պայմաններին բավարելու դեպքում.
- արքան և նավակը մինչ այդ չեն կատարել ոչ մի քայլ,
- արքայի ու նավակի միջև չկա ուրիշ խաղաքար,
- արքան չի գտնվում շախի տակ, չի անցնում գրոհված դաշտի վրայով և չի հայտնվում գրոհված դաշտում (շախի տակ)։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շախմատ | ||||||
---|---|---|---|---|---|---|
|