Յուկագիրներ
Յուկագիրներ |
---|
Ընդհանուր քանակ |
1600 մարդ |
Բնակեցում |
Լեզու(ներ) |
յուկագիրերեն |
Հավատք(ներ) |
Ուղղափառություն Շամանություն Անիմիզմ |
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Յուկագիրներ (ինքնանվանումը՝ — դեկտիլ, օդուլ — օդիլ, օդլի, վադուլ, ալաի), Արևելյան Սիբիրի փոքր ազգություն (1.4 հզ․, 1978)։ Խոսում են յուկագիրերեն։
Տունդրային յուկագիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տունդրային ու Տայգային յուկագիրները բնակվում են Յակուտական ԻՍՍՀ Նիժնեկոլիմսկի շրջանում, նաև՝ Վերխնեկոլիմսկի և Մագադանի մարզի Սրեդնեկանսկի շրջաններում։ Ռուսական գաղութատիրության սկզբում (17-րդ դար) յուկագիրների տոհմացեղային խմբերը զբաղեցնում էին Լենա գետից մինչև Անադիրի գետաբերանն ընկած տարածքը։
17-19-րդ դարերին համաճարակների, ներքին երկպառակությունների և ցարիզմի գաղութային քաղաքականության հետևանքով յուկագիրների քանակը նվազեց, նրանց մի մասը ձուլվեց յակուտներին, Էվեններին, ռուսներին։ Յուկագիրների հասարակական հարաբերություններում պահպանվել էին մայրիշխանությունից հայրիշխանության անցման շրջանի գծեր (մայրատեղային ամուսնության մնացուկներ)։ Չնայած յուկագիրների քրիստոնեացմանը (19-րդ դար), նրանց վրա մեծ ազդեցություն ունեին տոհմային շամանները (տես Շամանություն)։ Սովետական իշխանության տարիներին յու․ ընդգրկվել են որսորդական, եղջերաբուծական սովետական տնտեսություններում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гурвич И. С. Этническая история северо-востока Сибири. М., 1966 год.
- Народы России: живописный альбом, Санкт-Петербург, типография Товарищества «Общественная Польза», 3 декабря 1877, ст. 517
- Юкагиры // Сибирь. Атлас Азиатской России. — М.: Топ-книга, Феория, Дизайн. Информация. Картография, 2007. — 664 с. — ISBN 5-287-00413-3
- Юкагиры (историко-этнографический очерк). Отв. ред. А. П. Окладников. М.: Наука, 1975.
- Юкагиры // Народы России. Атлас культур и религий. — М.: Дизайн. Информация. Картография, 2010. — 320 с. — ISBN 978-5-287-00718-8
- Туголуков В. А. Кто вы, юкагиры? М.: Наука, 1979. — 152с.
- Документы по истории колымских юкагиров в середине 1660-х гг.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 131)։ |