Յարմակ (ռեփեր)
Յարմակ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1991[1] (33 տարեկան) Բորիսպոլ, Կիևի մարզ, Ուկրաինա |
Երկիր | Ուկրաինա |
Ժանրեր | հիփ հոփ և ռեփ |
Մասնագիտություն | երաժիշտ, դերասան, երգիչ և ռեփեր |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Կիևի Ազգային ավիացիոն համալսարան (2014) |
Կայք | yarmakmusic.com |
Yarmak Վիքիպահեստում |
YARMAK (իրական անունը Ալեքսանդր Վալենտինովիչ Յարմակ (ուկր. Олександр Валентинович Ярмак, հոկտեմբերի 24, 1991[1], Բորիսպոլ, Կիևի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի դերասան և հիփ հոփ երաժիշտ, իր երգերը կատարում է ուկրաիներեն և ռուսերեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկությունը և պատանեկությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Յարմակը ծնվել է Բորիսպոլ քաղաքում 1991 թվականի հոկտեմբերի 24-ին։ Դպրոցից հետո ընդունվել է Ազգային ավիացիոն համալսարանի՝ թռչող ապարատների ֆալուլտետ, որտեղ էլ սկսել է խաղալ ՈՒԱՀ-ի «Сборная НАУ» թիմում և նրանց հետ հասել Ուկրաինայի բարձրագույն լիգայի ֆինալ[2]։
Ազատ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Յարմակը տեղադրում է ՎԿ-ում և ՅուԹյուբ-ում իր առաջին երգը՝ «Пидарасия»-ն, որը մի քանի ամիս անց հավաքում է ավելի քան մեկ միլիոն դիտում[2]։ 2012 թվականին Յարմակը ներկայացնում է իր դեբյուտային սոլո ալբոմը՝ «ЯсЮТуба»-ն։ 2013 թվականին երաժիշտը նկարահանվել է «Как закалялся стайл» ֆիլմում, որտեղ եղել է գլխավոր դերում։ Դրանից հետո նույն տարում աջակցել է բողոքի ցույցերին Պավլիչենկոի իրավունքների պաշտպանության համար և այդ առիթով գրել է «Свободу честным»-ը։
2014 թվականի փետրվարի սկզբին Եվրոմայդանում կատարված ողբերգական դեպքից մի քանի շաբաթ առաջ Յարմակը և TOF-ը հեռարձակում են «22» երգը և տեսահոլովակը, որը հավաքված էր Եվրոմայդանի տեսաքարտերի դեպքերից (հետագայում երգը սկսեցին համարել Եվրոմայդանի[3][4][5] ոչ պաշտոնական հիմն)։
Տեքստում ներկայացվում է ՈՒկրաինան որպես՝ գեղեցիկ և տանջված աղջիկ, ով ծնկի չի իջնում ոչ մեկի առաջ։ «22»-ի ելքը միանշանակ չի ընդունվում։ The Flow պորտալը նշում է, որ Յարմակը հանդիսացավ միակ արտիստը ով այնպիսի երգ գրեց, որ պարզապես անհրաժեշտ էր լսել[6]։ Երգի մասին նշվել է նաև Մարկո Ռուդնևիչի[7][8] և Իվան Մալկովիչի` Մայդանի մասին «Я из небесной сотни» գրքում։
2015 թվականին ներկայացրել է իր երրորդ սոլո ստուդիական ալբոմը՝ «Made in UA»[9]-ը։ 2017 թվականի ապրիլին թողարկում է չորրորդ ալբոմը՝ «Restart»-ը, որը բաղկացած էր 16 երգից, այդ թվում առաջին ուկրաինալեզու երգը, որը դուետ էր Օլգա Չերնիշևայի հետ[10]։
«Պողպատե կարկուտ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի նոյեմբերի 15-ին հիմնադրվել է «Стольный Град» խումբը, որի կազմի մեջ էին Ֆիրը, Միխայիլ Ինշին (Միխալիչ), Tof-ը, Marty-ն և Гига-ն, 2014 թվականին խումբը թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ «Город свободы» անվանումով[11]։ 2015 թվականին Յարմակը և իր խմբի անդամները ձայնագրում են երկրորդ ալբոմը՝ «Пока районы не спят»[11]: 2017 թվականի սկզբին խումբը բաժանվեց[12]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հուլիսին ամուսնացել է մոդել Աննա Շումյացկոյի հետ, ում հետ միչև ամուսնանալը հանդիպել է մի քանի տարի[13]։ 2019 թվականի հունիսի 15-ին դուստր է ունեցել։
Գնահատում և վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրախոսականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]The Flow երաժշտական կայքի խմբագիրը` Անդրեյ Նեդաշկովսկին նշում է, որ «Город свободы» ալբոմում զգալի է Յարմակի երաժշտության տարբերությունը այլ ուկրաինացի ռեփ-աստղերից, Յարմակը շեշտը դնում է տեղական լսարանի հետ աշխատանքի վրա, այդ ամենը անվանելով «ուկրայինացիների երաժշտությամբ և ուկրայինացիների համար»։
Խմբի երկրորդ ալբոմը ըստ Նեդաշկովսկու դա երիտասարդ մարդկանց տեխնիկական ռեփ կատարող է, որոնք հոգնել են իրենց երկրում տեղի ունեցող կռիվներից և ռեփից, այն կենտրոնացնում է ինքնակործանման վրա, այդ ալբոմի վերջին երգը իրենից բալլադ[11] է ներկայացնում։
Յարմակը իր լավագույն ալբոմն է համարում «Restart»-ը[14]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին «Сердце пацана» երգը Յութուբում՝ ռուսալեզու կատարողների շրջանում դիտումների թվով դարձել է առաջատար, իսկ ըստ պորտալի «Новый Рэп»-ը հաղթում է «Видео года»[15] նոմինացիայում, իսկ «Restart» ալբոմը, որը թողարկվել է 2017 թվականին, թողարկումից անմիջապես հետո զբաղեցնում է առաջին տեղը iTunes-ում, անկախ ուկրաինական[16] ժանրից։
2015 թվականին ՎԿ սոցցանցի ներկայացուցիչները կազմեցին ուկրաինացի հայտնի արտիստների ցանկ, որտեղ Յարմակը հայտնվեց երկու անգամ. առաջին անգամ սոլո և յոթերորդ անգամ «Стольный Град»[11] խմբի կազմում։ Նույն տարում Յարմակը ընդգրկվել է Forbes-ի կողմից կազմած Ուկրաինայի ամենահայտնի աստղերի ցանկում, որտեղ զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը[17]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմ | Տարի | Ձևաչափ | Լեյբլ |
---|---|---|---|
ЯсЮТуба | 2012 | ստուդիական ալբոմ | Yarmak Music |
Второй альбом | 2013 | ստուդիական ալբոմ | Yarmak Music |
Made in UA | 2015 | ստուդիական ալբոմ | Yarmak Music |
Миссия Орион | 2016 | մինի ալբոմ | Yarmak Music |
Restart | 2017 | ստուդիական ալբոմ | Yarmak Music |
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլովակներ | Տարի |
---|---|
Пидарасия | 2011 |
Маленькие города | 2012 |
Мне не нравится | 2012 |
Жара | 2012 |
Money Ca$h | 2012 |
ЯсЮТуба | 2013 |
Сердце пацана | 2013 |
Мечта | 2013 |
Улетай (ft. Лев, Фир, Тоф) | 2014 |
22 (ft. Тоф) | 2014 |
Когда она проснется (TS Prod.) | 2014 |
Вставай (TS Prod.) | 2015 |
Едем (feat. Lia & Dj Mukvik) | 2015 |
Мама (TS Prod.) | 2015 |
На месте (TS Prod.) | 2015 |
Черное золото (TS Prod.) | 2016 |
Мои правила (ft. Laud) | 2016 |
Правило боя (OST Правило боя) | 2016 |
Restart | 2017 |
Твої сни (ft. Оля Чернышова) | 2017 |
Живой (ft. Fame) | 2017 |
Гни свою линию | 2018 |
Волчата | 2018 |
Добрий вечір (ft ALINA PASH, DEN DA FUNK, LAUD, FAME, MR MAKOUNDI, JAMALA) | 2019 |
Тут мій дім | 2019 |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անունը | Դեր |
---|---|---|
2013—2014 | Как закалялся стайл | Александр Ярмак |
2019—2019 | SVOEKINO | Александр Ярмак |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 Биография Александра Ярмака — онлайн-телегид Вокруг ТВ
- ↑ Ярмак: «Мне нечего пока сказать жителям России» — The Flow
- ↑ Исполнитель майдановского гимна ЯрмаК рассказал, как за его концертами следила ФСБ — ТСН
- ↑ Песни, которые «сделали» Революцию Достоинства Արխիվացված 2017-12-17 Wayback Machine — Факти
- ↑ ЯрмаК — «Мені 23» // Громадське телебачення, 24.08.2014.
- ↑ Марко Рудневич: книгу про Майдан написав за три тижні — BBC
- ↑ Марко Рудневич Я из небесной сотни. — А-ба-ба-га-ла-ма-га, 2014. — С. 144—145. — 194 с. — ISBN 9786175850787
- ↑ Ярмак «Made in UA» — Rap.ru
- ↑ Yarmak «Restart» — The Flow
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Как Стольный Град стал самой популярной рэп-группой Украины — The Flow
- ↑ Украинское рэп-объединение Стольный Град самораспустилось — The Flow
- ↑ YARMAK: «Моя свадьба была формальностью» — Կոմսոմոլսկայա պրավդա
- ↑ Ярмак: Начал говорить о власти плохо и пропал со всех патриотических пабликов — Вести
- ↑ Автор интернет-хита «Сердце пацана» Ярмак едет в Минск Արխիվացված 2016-08-12 Wayback Machine — TUT.BY
- ↑ YARMAK покорил фанатов колыбельной на украинском языке — Теленеделя
- ↑ 25 самых дорогих и популярных звезд Украины Արխիվացված 2018-04-06 Wayback Machine — Forbes
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Արխիվացված 2022-01-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յարմակ (ռեփեր)» հոդվածին։ |
|