Օլգերդի որդին։ Լիտվական մեծ իշխանությունում 1382 թվականին հաղթել է (Տևտոնական օրդենի օգնությամբ) իշխանության համար պայքարում։ Յագայլոյի և լեհաստանի թագուհի Յադվիգայի ամուսնությամբ ձևակերպվել է լեհական-լիտվական ունիան։
1392 թվականին լիտվական ֆեոդալների կողմից ունիայի նկատմամբ դժգոհությունից հարկադրված Լիտվայում իշխանությունը հանձնել է Վիտովտին Տևտոնական օրդենի դեմ «մեծ պատերազմի» (1409-1411) պատրաստության և Գրյունվալդի ճակատամարտի (1410) ընթացքում (լինելով լեհ-լիտվական ռուսական բանակի հրամանատար) իրեն դրսևորել է որպես տաղանդավոր զորավար և կազմակերպիչ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 104)։