Մոհամմադ Ջավադ Զարիֆ
Մոհամմադ Ջավադ Զարիֆ | |
Կրթություն՝ | Նահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում, Josef Korbel School of International Studies?, Drew School? և Alavi Madrasa? |
---|---|
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | career diplomat և ակադեմիկոս |
Դավանանք | շիա իսլամ |
Ծննդյան օր | հունվարի 7, 1960[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Ամուսին | Maryam Imanieh? |
Զավակներ | Mahsa Zarif? և Mehdi Zarif? |
Կայք՝ | mfa.gov.ir/index.aspx?fkeyid=&siteid=1&pageid=2162 |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Մոհամմադ Ջավադ Զարիֆ (պարս.՝ محمد جواد ظریف خوانساری, հունվարի 7, 1960[1], Թեհրան, Իրան), իրանցի դիվանագետ[3], տեսաբան և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար։ 1990-ական թվականներից սկսած նա զբաղեցրել է մի շարք նշանակալի դիվանագիտական պաշտոններ։ Զարիֆը նաև Թեհրանի համալսարանի միջազգային իրավունքի դպրոցի պրոֆեսոր է, դասավանդում է դիվանագիտություն և միջազգային կազմակերպություններ։ Նա 2002 - 2007 թվականներին եղել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը[4]։
Արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ղեկավարել է նաև իրանական կողմի բանակցությունները 5+1 խմբի երկրների հետ, որը կազմակերպել էր միջազգային համագործակցության կազմակերպությունը 2015 թվականի հուլիսի 14-ին, որն ավարտվեց 2016 թվականի հունվարի 16-ին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմամբ[5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարիֆը ծնվել է 1960 թվականի հունվարի 7-ին Թեհրանում[7][8]։ Նրա հայրը եղել է Սպահանի ամենահայտնի ձեռնարկատերերից մեկը, իսկ մայրը՝ Թեհրանի ամենահայտնի գործարարներից մեկի աղջիկը։ Զարիֆը եղել է ընտանիքի միակ երեխան։ Ծնողները նրան արգելել են դիտել հեռուստացույց, լսել ռադիո և կարդալ մամուլը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականին Զարիֆն ավարտել է «Ալավի» հոգևոր դպրոցը, որտեղ ծանոթացել է Ալի Շարիաթիի և Մահմուդ Տալեգանիի ուսմունքներին[9]։
17 տարեկանում միջազգային ուսանողական վիզայով մեկնել է ԱՄՆ, որտեղ ընդունվել է Սան Ֆրանցիսկոյի Դրյու մասնավոր քոլեջը։ Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Սան Ֆրանցիսկոյում Կալիֆորնիա նահանգի համալսարանը՝ 1981 թվականին ստանալով հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան, իսկ 1982 թվականին՝ միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում[10]։
1984 թվականին ավարտել է Կոլորադայում Դենվերի համալսարանի միջազգային հարաբերությունների դպրոցը՝ ստանալով միջազգային հարաբերությունների երկրորդ մագիտստրոսական կոչումը, իսկ 1988 թվականին՝ միջազգային իրավունքի և քաղաքագիտության ոլորտում փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում[11][12]։ Դենվերի համալսարանում 1988 թվականին տպագրված «Ինքնապաշտպանությունը միջազգային իրավունքում և քաղաքականությունում» (Self-defense in International Law and Policy) գրքի հեղինակն է[13]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1989 թվականը եղել է Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Ակբար Վելայատիի առաջին օգնականը։ 1989 - 1992 թվականներին եղել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալը։ 1992 - 2002 թվականներին զբաղեցրել է միջազգային հարաբերությունների և իրավունքի հարցերով Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ 1993 թվականին գլխավորել է Իրաքում Իրանի պատվիրակությունը, որը բանակցություններ էր վարում Իրան-իրաքյան պատերազմից հետո առաջացած վիճելի հարցերի կարգավորման վերաբերյալ։ Միաժամանակ եղել է Թեհրանի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր։
2002 թվականի օգոստոսի 5-ից մինչև 2007 թվականի հուլիսի 6-ը եղել է ՄԱԿ-ում Իրանի Իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչը։
2007 թվականից դասախոսում է Թեհրանի համալսարանի միջազգային հարաբերությունների դպրոցում։ 2013 թվականի օգոստոսի 15-ից զբաղեցնում է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
Մոհամմադ Ջավադ Զարիֆը զբաղեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահի պաշտոնը 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 11-ը, մինչև հրաժարական տալը:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ https://ifpnews.com/iran-fm-holds-talks-with-several-foreign-diplomats/
- ↑ Zarif, Javad (2016 թ․ հունվարի 14). «Javad Zarif, Author at Harvard International Review». Harvard International Review. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
- ↑ CV Dr. M. Javad Zarif Unesco
- ↑ «International sanctions against Iran lifted». Washington Post. 2016 թ․ հունվարի 16. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Who’s Who in Iranian Politics. Mohammad Javad Zarif Iranian Diplomacy. 13 August 2013
- ↑ «Minister's Biography: Mohammad Javad Zarif». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Kanbiz Foroohar (2013 թ․ օգոստոսի 5). «Rohani Taps U.S.-Educated Minister to End Iran Sanctions». Bloomberg. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Mohammad-Javad Zarif: Iran's Foreign Minister Is a Religious Zealot». New Republic. 2014 թ․ հունվարի 23. Վերցված է 20 января 2017-ին.
{{cite news}}
: Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն) - ↑ Esfendiari, Golnaz (2013 թ․ օգոստոսի 14). «Iran's 'Olive Branch' Foreign Minister Nominee Makes His Case In Parliament». Radio Free Europe. Վերցված է 20 января 2017-ին.
- ↑ «Iran's Rouhani unveils cabinet of technocrats». The Daily Star. 2013 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 20 января 2017-ին.
- ↑ Kirkpatrick, Nick (2013 թ․ օգոստոսի 15). «Key figures in the Cabinet of Iran's new president». The Washington Post. AP. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 20 января 2017-ին.
- ↑ Self-defense in international law and policy WorldCat
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամմադ Ջավադ Զարիֆ» հոդվածին։ |
|