Մոխրի մնացորդներ (ֆիլմ, 2008)
Մոխրի մնացորդներ անգլ.՝ Little Ashes | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն Իսպանիա |
Ժանր | կենսագրական ֆիլմ, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և դրամա |
Թվական | հոկտեմբերի 7, 2008[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Paul Morrison?[2][3][4] |
Սցենարի հեղինակ | Philippa Goslett? |
Դերակատարներ | Խավիեր Բելտրան[4][5], Ռոբերտ Փեթինսոն[3][5], Մեթյու ՄաքՆալթի[3][5], Մարինա Գետել[5], Գարսիա Լորկա, Լուիս Բունյուել, Սալվադոր Դալի, Արլի Ժովեր, Սիմոն Անդրեու[6], Vicky Peña?[6], Philippa Goslett?[6], Դիանա Գոմեզ, Bruno Oro Pichot?, Pep Sais?, Ferran Audí?, Sue Flack? և Hannah Rũtzou? |
Պատմվածքի վայր | Մադրիդ |
Նկարահանման վայր | Բարսելոնա |
Կինոընկերություն | Aria Films? |
Տևողություն | 112 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Մոխրի մնացորդներ (անգլ.՝ Little Ashes, իսպ.՝ Sin límites), 2008 թվականին նկարահանված իսպանական-բրիտանական դրամա` նվիրված 1920-ականների ու 1930-ականներին Իսպանիայում ստեղծված իրավիճակի դեմ պայքարին, երբ ժամանակաշրջանի երեք ամենատաղանդավոր երիտասարդներ հանդիպում են համալսարանում և որոշում են իրենց աշխարհը փոխելու ծրագիրը։ Լուիս Բունյուելն անօգնական է դառնում այն բանից հետո, երբ սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի ու բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի ընկերությունը փոխակերպվում է սիրային հարաբերությունների։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1922 թվականին 18-ամյա Սալվադոր Դալին (Ռոբերտ Փեթինսոն) ժամանում է արվեստի դպրոց Մադրիդում։ Ուսանողական հանրակացարանը, որտեղ նա տեղավորվում է, ժամանակակից միջավայր ունի, ինչը քաջալերում է Իսպանիայի այդ ժամանակվա ամենապայծառ ուղեղներին։ Սալվադորը, ում վիճակված էր դառնալ մեծ արվեստագետ, շուտով գրավում է հանրակացարանի բնակիչների «էլիտայի»` գրող Ֆեդերիկո Գարսիա Լորկայի (Խավիեր Բելթրան) և մեծ ձգտումներ ունեցող Լուիս Բունյուելի (Մեթյու Մաքնալթի) ուշադրությունը։ Միասին նրանք ձևավորում են Մադրիդի ամենաժամանակակից արվեստի խմբի կորիզը։ Նրանց անձնական կյանքը չափազանց բարդ է դառնում, քանի որ Ֆեդերիկոն մերժում է իր նվիրված ընկերոջը` գրող Մագդալենային (Մարինա Գատել), իսկ Սալվադորն իրեն կապված է զգում Ֆեդերիկոյին։ Լուիսը, որն իրեն ավելի ու ավելի օտարված է զգում զույգի մտերմության ֆոնին, որոշում է մեկնել Փարիզ` իրականացնելու իր սեփական նպատակները։ Միևնույն ժամանակ Ֆեդերիկոն ու Դալին հեռանում են Մադրիդից ու ամառն անց են կացնում ծովափնյա գյուղում, Դալիի ընտանիքի տանը։ Ֆեդերիկոն ընդունվում է Դալիի ընտանիքի կողմից, և նրանց հարաբերություններն ավելի մտերմիկ են դառնում, մինչև մի օր նրանց ընկերությունը ռոմանտիկ բնույթ է ստանում[7]։ Մտերմության հետ նրանց հարաբերությունները նաև բարդանում են։ Լուիսն այցելում է նրանց համալսարանում ու կասկածներ է ունենում նրանց մտերմության առթիվ։ Սալվադորն ինքն էլ մեկնում է Փարիզ։ Ընդունվելով բարձր հասարակության կողմից` Սալվադորը շուտով կապվում է Գալայի` ճանաչված մարդկանց հետ իր սիրային կապերով հայտնի, ամուսնացած կնոջ հետ։ Վերջին այցելության ժամանակ Ֆեդերիկոն տեսնում է, որ իր ընկերը շատ է փոխվել. թե՛ կենսակերպով, թե՛ քաղաքական հայացքներով։
Հիմք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարիչ Սալվադոր Դալիի և բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի հարաբերությունների մանրամասները երկար ժամանակ խարդավանքների և բանավեճերի առարկա էին պատմաբանների ու կենսագիրների միջև։ «Մոխրի մնացորդներ»-ում Դալիի և Լորկայի զգացմունքները ներկայացված են որպես սիրային հարաբերություններ։ 1925-1936 թվականներին, իրենց ընկերության տարիներին, Դալին ու Լորկան փոխանակել են բազմաթիվ նամակներ։ Լորկային գրած Դալիի նամակների բնօրինակները պահվում են Մադրիդում, Fundación Federico García Lorca-ում, իսկ Լորկայի կողմից Դալիին գրած ձեռագրերը` Պուբոլում, Fundacion Gala-Salvador Dalí-ում, ինչպես նաև` մասնավոր հավաքածուներում։ Հայտնի է, որ Լորկան մեծապես տարված է եղել Դալիով այն տարիներին, երբ նկարիչը չի ցանկանցել շփվել Լորկայի հետ։ Դալին գրել է.
Նա համասեռամոլ էր, ինչպես բոլորին է հայտնի, և նա խելագարի նման սիրում էր ինձ։ Նա երկու անգամ փորձել է տիրանալ ինձ։ Ինձ համար չափազանց տհաճ էր, քանի որ ես համասեռամոլ չէի։ Մեր հարաբերություններից ոչինչ չստացվեց։ Սակայն իրականում ես զգում էի, որ նա մեծ պոետ է...[8][9] |
Ֆիլմի սցենարի հեղինակ Ֆիլիպա Գոսլեթը ենթադրում է.
Պարզ է, որ ինչ-որ բան տեղի է ունեցել... Երբ որ կարդում ես նրանց նամակները, ապա ակնհայտ է դառնում, որ ինչ-որ բան կատարվել է...Հարաբերություններն սկսվել են որպես ընկերություն, սակայն վերաճել են սիրային կապի և ֆիզիկական հարաբերությունների, սակայն Դալին չի ցանկացել շարունակել հարաբերությունները[8]։ |
Լորկայի ու Դալիի կենսագիր Յան Գիբսոնը գրել է.
Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է ներկայացվում իրավիճակը։ Դալին սարսափում էր, երբ իրեն դիպչում էին, այսպիոսվ ես չեմ կարծում, թե Լորկան շատ է առաջ գնացել[8]։ |
1930-ականներին, իսպանական ճնշումների տարիներին, Լորկայի սպանության ժամանակ ակնարկ է արվել նաև նրա սեռական կողմնորոշման վերաբերյալ, և դա կարևոր դեր է ունեցել նրա սպանության համար։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբերտ Փեթինսոն-Սալվադոր Դալի
- Խավիեր Բելթրան- Ֆեդերիկո Գարսիա Լորկա
- Մեթյու ՄըքՆալթի-Լուիս Բունյուել
- Մարինա Գատել-Մագդալենա
- Բրունո Օրո-Պակո
- Էսթեր Նուբիոլա-Ադել
- Մարկ Պույոլ-Կարլոս
- Արլի Ժովեր-Գալա Դալի
- Սիմոն Էնդրյու-Ֆերնանդո դե Վալ
- Վիկի Պենե-Մագդալենայի մորաքույր
- Ռուբեն Արոյո-Ռաֆայել
- Դիանա Գոմեզ-Անա Մարիա
- Պեպ Սեզ-արվեստի ուսուցիչ
- Խուան Պիկո-երիտասարդ սպա
- Ֆերան Օդի-առաջին պահակ
- Ադրիա Ալլու-երկրորդ պահակ
- Ֆերան Լահոզ-Սենոր Միլագրո
- Քրիստիան Ռոդրիգո- երիտասարդ լրագրող
- Սուե Ֆլակ-Մադամ
- Ռամոն Էնրիհ-պրոֆեսոր
- Խավի Սայլես-առաջին տղամարդ
- Ֆիլիպա Գոսլեթ և Հաննա Ռութզու-Ֆեդերիկոյի քույրեր
- Պակո Ալոնսո- գնչու երգիչ
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոխրի մնացորդների պրեմիերան տեղի է ունեցել Լոնդոնում, «Ռեինդանս» 16-րդ ամենամյա կինոփառատոնի ժամանակ։ Առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին, ժամը 14:30[10] : Մոխրի մնացորդներն առաջին անգամ ԱՄՆ-ում ցուցադրվել է Miami Gay & Lesbian կինոփառատոնի ժամանակ։ Մեծ Բրիտանիայում ֆիլմը DVD տարբերակով թողարկվել է 2009 թվականի հուլիսի 13-ին[11], ԱՄՆ-ում` 2010 թվականի հունվարի 26-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.imdb.com/title/tt1104083/
- ↑ 3,0 3,1 3,2 http://stopklatka.pl/film/little-ashes
- ↑ 4,0 4,1 http://www.filmaffinity.com/en/film674367.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://www.imdb.com/title/tt1104083/fullcredits
- ↑ 6,0 6,1 6,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ [1] Արխիվացված 1 Ապրիլ 2010 Wayback Machine
- ↑ 8,0 8,1 8,2 Smith, David (2007 թ․ հոկտեմբերի 28). «Were Spain's two artistic legends secret gay lovers?». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Bosquet, Alain, Conversations with Dalí, 1969. p. 19–20. (PDF format)
- ↑ «Little Ashes | Raindance Film Festival 2008». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ HMV | Music, Films, & Games | HMV.com
Հետագա ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Were Spain's Two Artistic Legends Secret Gay Lovers?", The Guardian (28 October 2007)
- Aria film synopsis
- George E. Haggerty, Gay Histories and Cultures 0-8153-1880-4
- Ian Gibson, The Shameful Life of Salvador Dalí 0-393-04624-9
- Salvador Dalí: An Illustrated Life, Tate Publishing 978-1-85437-759-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Little Ashes(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Little Ashes»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Little Ashes(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|
- Բարսելոնում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների բրիտանական ֆիլմեր
- 2008 դրամա ֆիլմեր
- 2008 ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- Իսպանական դրամա ֆիլմեր
- Իսպանական մելոդրամա ֆիլմեր
- Իսպանական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1930-ականներին