Jump to content

Մհեր Բեյլերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեյլերյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մհեր Բեյլերյան
Ծնվել էապրիլի 3, 1977(1977-04-03) (47 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մհեր Բեյլերյան Վիքիքաղվածքում

Մհեր Հրաչյայի Բեյլերյան (ապրիլի 3, 1977(1977-04-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ (2002)[1]։

Բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Բեյլերյանի որդին է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մհեր Բեյլերյանը ծնվել է 1977 թվականի ապրիլի 3-ին, Երևանում։ Սովորել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և Երևանի Ազատ հումանիտար համալսարանում[2]։ Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գեղարվեստական ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը։ Աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում, ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, «Հայ զինվոր», «Հայաստանի Հանրապետություն» թերթերում, «Նարցիս» գրական հանդեսում։ Բեյլերյանի ստեղծագործությունները տպագրվում են հանրապետական գրական մամուլում։ Աշխատում է «Նովոստի Արմենիա» տեղեկատվական կայքում[3]։

  • Մեղքի հարյուր տարին, Երևան, 2014[4][5]։
  • Ընկնող աստղերի անձրևի վկան, Երևան, 2014։
  • Սկյութների ստվերները, Երևան, 2008[6]։
  • Վերջին ժամը, Երևան, 2002։
  • «Սկյութների ստվերները» գրքի համար արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ, 2014

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մհեր Բեյլերյանի մասին ՀԳՄ կայքում
  2. «Zarkfoundation - Մհեր Բեյլերյան». zarkfoundation.com.
  3. «ՄԱԳԱՂԱԹ.AM » Մհեր Բեյլերյան. Իմ մասին». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
  4. Բեյլերյան, Մհեր (2014). Մեղքի հարյուր տարին։ վիպակ, պատմվածքներ. Antares. ISBN 978-9939-51-599-1.
  5. «100 ЛЕТ БОЛИ – 100 ЛЕТ ГРЕХА». golosarmenii.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
  6. Բեյլերյան, Մհեր (2007). Սկյութների ստվերները։ Մոսկվայում շինանյութ վաճառող հայի օրագրից. Yavruhrat Publishing. ISBN 978-99941-74-08-9.