Jump to content

Միխալ Կովաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխալ Կովաչ
 
Կուսակցություն՝ Ժողովրդական կուսակցություն - Շարժում դեմոկրատական Սլովակիայի համար և Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ University of Economics in Bratislava?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, մանկավարժ, տնտեսագետ, բանկիր և համալսարանի դասախոս
Ծննդյան օր օգոստոսի 3, 1930(1930-08-03)[1]
Ծննդավայր Լյուբիշա, Humenné District, Սլովակիա[2][3]
Վախճանի օր հոկտեմբերի 5, 2016(2016-10-05)[4][5][2][…] (86 տարեկան)
Վախճանի վայր Բրատիսլավա[2][3]
Քաղաքացիություն  Սլովակիա և  Չեխոսլովակիա
Ամուսին Emília Kováčová?
 
Պարգևներ

Միխալ Կովաչ, (սլովակ.՝ Michal Kováč, օգոստոսի 3, 1930(1930-08-03)[1], Լյուբիշա, Humenné District, Սլովակիա[2][3] - հոկտեմբերի 5, 2016(2016-10-05)[4][5][2][…], Բրատիսլավա[2][3]), սլովակ քաղաքական և պետական գործիչ, Սլովակիայի առաջին նախագահ (1993 թվականի մարտի 2-ից մինչև 1998 թվականի մարտի 2-ը), Չեխոսլովակիայի Դաշնային ժողովի վերջին նախագահն է (հունիսի 25 - 1992 թվականի դեկտեմբերի 31-ը)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխալ Կովաչը ավարտել է Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանը և աշխատել է Չեխոսլովակիայի ազգային բանկում, ինչպես նաև այլ բանկերում, 1960 թվականին աշխատել է Լոնդոնում և Կուբայում։ Թավշյա հեղափոխություն ժամանակ և դրանից հետո 1989 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 1991 թվականի մայիսի 17-ը, եղել էր Սլովակիայի Հանրապետության ֆինանսների նախարարը։ 1991 թվականի սկզբին նա դարձավ Ժողովրդավարական Սլովակիայի համար շարժում կուսակցության հիմնադիրներից մեկը և փոխնախագահը։ Դեռևս 1990 թվականին, լինելով Չեխոսլովակիայի Դաշնային ժողովում ընտրված պատգամավոր, նա 1992 թվականի հունիսի 25-ին դարձել է ժողովի վերջին նախագահը և կարևոր դեր է խաղացել Չեխոսլովակիայի բաժնում։

1993 թվականի փետրվարին, Սլովակիայի Ազգային խորհուրդը Կովաչին ընտրել է որպես Ժողովրդավարական Սլովակիայի համար շարժում կուսակցության նախագահի թեկնածու։ Բավականին արագ Կովաչը կարողացել է կտրուկ քննադատել իր կուսակից վարչապետ Վլադիմիր Մեչյարայի քաղաքականությունը և 1994 թվականի սկզբին ակտիվ մասնակցություն է ունեցել Յոզեֆ Մոռավչիկի կառավարության ստեղծման մեջ, դա տևել է մինչև այդ նույն տարվա աշնանը երբ տեղի ունեցան ընտրությունները։ Արդյունքում 1995 թվականին Կովաչը Ժողովրդավարական Սլովակիայի համար շարժում կուսակցությունից պաշտոնապես հեռացվել է։

  • Անդրեյ Գլինկայի Շքանշան, I դասի[9]։
  • Պրիբիլի խաչ, I դասի[9]։
  • ՍլովակիաՄիլանի Ռաստիսլավ Շթեֆանիկայի խաչ, I դասի[9]։
  • Պրիբիլի խաչ, I դասի[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխալ Կովաչ» հոդվածին։