Միլան Մարտիչ
Միլան Մարտիչ | |
Կուսակցություն՝ | Serbian Party of Socialists? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ոստիկան և ռազմական գործիչ |
Դավանանք | Սերբ ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | նոյեմբերի 18, 1954 (69 տարեկան) |
Ծննդավայր | Žagrović, Շիբենիկ Կնին, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Խորվաթիա և ՀՍՖՀ |
Միլան Մարտիչ (սերբ.՝ Милан Мартић, նոյեմբերի 18, 1954, Žagrović, Շիբենիկ Կնին, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն), Սերբական Կրաինա Հանրապետության պետական, քաղաքական և ռազմական գործիչ։ 1994-1995 թվականներին Սերբական Կրաինա Հանրապետության նախագահ։ Սերբական կողմից Հարավսլավիայի փլուզման ակտիվ մասնակիցներից մեկը։ Հաագայի տրիբունալի կողմից դատապարտվել է 35 տարվա ազատազրկման[1][2] Սերբական Կրաինայում, Խորվաթիայում և Բոսնիա և Հերցեգովինայում ոչ սերբ բնակչության դեմ հետապնդումների և այլ հանցագործությունների մեղադրանքով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլան Մարտիչն ավարտել է Զագրեբի ոստիկանական ուսումնարանը, աշխատել է Շիբենիկի ոստիկանությունում, ավելի ուշ՝ Կնինում աշխատել է կրտսեր ոստիկանական տեսուչ։ Որոշ ժամանակ անց դարձել է Կնինի ոստիկանական բաժանմունքի պետ։
1990 թվականի ամռանը գլխավորել Է սերբական քաղաքացիական աշխարհազորը, որը ստեղծվել է միլիցիայի բազայի վրա։ 1991 թվականից մինչև 1995 թվականը Սերբական Կրաինայի ղեկավարությունում զբաղեցրել է մի քանի կարևոր պաշտոններ՝ ինչպիսիք են Կրաինա Սերբական ինքնավար մարզի պաշտպանության նախարար, տարածքային պաշտպանության հրամանատարի տեղակալ, ներքին գործերի նախարար և այլն։
Սերբական Կրաինայում 1993 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ Մարտիչին սատարել է Սլոբոդան Միլոշևիչը։ Մարտիչն իր թեկնածությունն է առաջադրել Սերբիայի սոցիալիստների կուսակցությունից, որը զգալի ֆինանսական աջակցություն է ստացել Միլոշևիչի Սերբիայի Սոցիալիստական կուսակցությունից[3]։ 1994թվականին ընտրությունների երկրորդ փուլում նա ընտրվել է նախագահ և իշխանության է մնացել ընդհուպ մինչև սերբական Կրաինայի անկումը Փոթորիկ գործողության ընթացքում, որն անցկացնում էր Խորվաթիան 1995 թվականին։
2002 թվականին Մարտիչը հանձնվեց Հաագայի տրիբունալին։ Հաագայի տրիբունալի պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ նա նպաստել է էթնիկ զտումների կազմակերպմանը, որոնք ուղղված են եղել Կրաինայի խորվաթների և այլ ոչ Սերբական ժողովուրդների դեմ, որտեղ ոչնչացվել կամ արտաքսվել է գրեթե բոլոր ոչ Սերբական բնակչությունը՝ 78 հազար մարդ։ Սկզբում մեղադրվել է միայն Զագրեբի հրթիռային գնդակոծությունը ղեկավարելու մեջ` ի պատասխան Խորվաթիայի կողմից ձեռնարկված «Կայծակ» գործողության։ Գնդակոծության հետևանքով զոհվել է յոթ քաղաքացիական անձ։ Ավելի ուշ Մարտիչը ելույթ է ունեցել Սերբական հեռուստատեսությամբ և ռադիոյով և խոստովանել, որ արտոնել է գնդակոծությունը։
Միլան Բաբիչը, որը Մարտիչի հետ միասին խորվաթական սերբերի կարևորագույն առաջնորդներից մեկն է, Մարտինիչի դատավարության ժամանակ հայտարարել է, որ Խորվաթիայում պատերազմի ողջ պատասխանատվությունն ընկած է Մարտիչի վրա, որի ղեկավարությունն իրականացվել է Բելգրադից[4]։
Դատարանը մեղավոր է ճանաչել հետապնդումների, սպանությունների, ձերբակալությունների, կտտանքների, դաժան վերաբերմունքի, խաղաղ բնակչության վրա հարձակումների, ոչ սերբ ժողովուրդների բռնի արտաքսման, կրոնական օբյեկտների ոչնչացման, Սերբական երկրամասում, Ցազինի երկրամասում և Զագրեբում բնակվող բոսնիացիների և խորվաթների ունեցվածքի կողոպուտի մեջ։ Դատապարտվել է 35 տարվա ազատազրկման։
2009 թվականի հունիսին Մարտիչը պատիժը կրելու համար տեղափոխվել էր Տարտուի բանտ (Էստոնիա)[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Serb leader jailed for war crimes». BBC News. 2007 թ․ հունիսի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «International Criminal tribunal for the former Yugoslavia. Milan Martic» (PDF). Международный трибунал по бывшей Югославии. 2007 թ․ հունիսի 12. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Milosevic Loses Krajina». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 21-ին., Filip Svarm, December 20, 1993 Vreme News Digest Agency No 117
- ↑ Goran Jungvirth (2006 թ․ փետրվարի 17). «Martić "Provoked" Croatian Conflict». Международный трибунал по бывшей Югославии. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «War criminal transferred to Estonia». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Մարտիչ» հոդվածին։ |
|