Մերի-Քեյթ և Էշլի Օլսեն
Մերի-Քեյթ և Էշլի Օլսեն | |
---|---|
Էշլին (ձախից) և Մերի-Քեյթը (աջից) Թրայբեկի կինոփառատոնում, 2011 թվական, ապրիլ | |
Ծնվել է | 1986 թվական հունիսի 13 |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկուհի |
Այլ անուն(ներ) | Մերի-Քեյթ Օլսեն և Էշլի Ֆուլեր Օլսեն Mary-Kate Olsen / Ashley Fuller Olsen |
Մասնագիտություն | դերասանուհիներ, մոդելյորներ, պրոդյուսերներ, կինոռեժիսորներ |
Ակտիվ շրջան | 1987-այժմ |
Ժանրեր | փոփ |
Ընտրանի | «Անձնագիր Փարիզ», «Ամբողջական տուն», «Նյու Յորքի ակնթարթները» |
Պարգևներ և մրցանակներ | |
olsenboye.com | |
Մերի-Քեյթ Օլսեն և Էշլի Ֆուլեր Օլսեն (անգլ.՝ Mary-Kate Olsen / Ashley Fuller Olsen, ծնվել են 1986 թվականի հունիսի 13-ին, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ), ամերիկուհի դերասանուհիներ, երկվորյակ քույրեր։ Առավել հայտնի են իրենց մանկական դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Անձնագիր Փարիզ» («Passport to Paris»), «Երկուսը. Ես և իմ ստվերը» («It Takes Two»), Միշել Թանների ամենաառաջին ընդհանուր դերով «Ամբողջական տուն» («Full House») սերիալում և վերջին ընդհանուր դերով՝ «Նյու Յորքի ակնթարթները» («New York Minute») ֆիլմով։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլսեն քույրերը ծնվել են Շերման-Օուկսում, Լոս Անջելեսի արվարձանում, Կալիֆորնիա։ Չնայած արտաքինից նրանք միմյանց շատ նման են, իրականում նրանք գենետիկորեն տարբեր երկվորյակներ են[1][2]։ Դևիդ Օլսենի (ծնված 1967 թվականին), հիպոթեքային բանկիրի և Ջարնեթ Ֆուլերի (ծնված 1968 թվականին), մենջերի դուստրերը[3]։ Բացի նրանցից ընտանիքում կա ավագ եղբայր՝ Ջեյմս «Թրենտ» Օլսեն (ծնված 1984 թվականին, քույրերի 1995 թվականի տեսաձայնագրություններից մեկում նկարահանվել է ինքն իր դերում) և կրտսեր քույր Էլիզաբեթ «Լիզզի» Օլսեն (ծնված 1989 թվականին), ինչպես նաև արյունակից քույր Թեյլոր (ծնված 1996 թվականին) և եղբայր Ջեյք (ծնված 1997 թվականին)՝ իրենց հոր երկրորդ ամուսնությունից Մարթա Մաքքենզի-Օլսենի հետ։ Երկվորյակների ծնողները բաժանվել են 1995 թվականին[4]։ Ունեն դանիական և նորվեգական արմատներ[5]։
1987 թվականին երկվորյակները սկսում են իրենց դերասանական կարիերան հեռուստատեսությունում, «Ամբողջական տուն» սերիալում։ Նրանք ընտրվում են վեց ամսական հասակում և սկսում նկարահանվել ինը ամսական հասակում։ Սերիալը բավականին հանրաճանաչ էր 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին։ Երկու քույրերը խաղում են փոխ առ փոխ, միևնույն կերպարին՝ Միշել Թաններին, որպեսզի պահպանվի երեխա-դերասանների մանկական աշխատուժի մասին խիստ օրենքը։ Նկարահանումների առաջին տարվա ընթացքում Էշլին լացում էր նկարահանման հրապարակում, այդ պատճառով Մերի-Քեյթը ավելի շատ էկրանային ժամանակ ուներ առաջին եթերաշրջանում։ Այն պատճառով, որ պրոդյուսերները չէին ցանկանում, որ հանդիսատեսին հայտնի չլինի այն մասին, որ կերպարին խաղում են երկվորյակներ, քույրերը տիտրերում նշվում էին որպես «Մերի Քեյթ Էշլի Օլսեն», սակայն վերջին եթերշրջանում նրանք արդեն նշվում էին որպես առանձին մարդիկ։
Նկարահանումների ութ տարիների ընթացքում (1987—1995 թվականներ), «Ամբողջական տուն» սերիալից բացի, Օլսեն քույրերը, նաև, նկարահանվել են տարբեր հեռուստաֆիլմերում, որոնց շարքում են «Թաքնվիր տատիկ։ Մենք գալիս ենք» («To Grandmother’s House We Go»), 1992 թվականին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուտով, «Ամբողջական տուն» սերիալի նկարահանումներից հետո, քույրերը ձեռնամուխ են լինում իրենց կերպարի հանրաճանաչությանը։ 1993 թվականին նրանք դառնում են «Dualstar» ընկերության սեփականատիրուհիներ, դառնալով Հոլիվուդի ամենաերիտասարդ պրոդյուսերները[6], նրանց բրենդը վաճառվում էր ԱՄՆ-ի ավելի քան 3000 խանութներում և ավելի քան 5 300 խանութներում ամբողջ աշխարհով։ Այդ պատճառով 2002 թվականին քույրերը հայտնվում են Forbes-ի «100 նշանավորները»-ի ցուցակում, իսկ 2007 թվականին ամսագիրը նրանց համատեղ տեղավորում է զվարճությունների ոլորտում ամենահարուստ կանանց 11-րդ հորիզոնականում՝ ըստ գնահատությունների նրանց կարողությունը կազմում է մոտ $100 միլիոն[7]։
Մերի-Քեյթը և Էշլին 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբում, դեռահասների շրջանում, բավականին հայտնի կերպարներ էին շուկայում։ Նրանց անունները բրենդ էին հանդիսանում մի ամբողջ արդյունաբերության համար, նրանց կերպարները հագուստների վրա էին, գրքերում, օծանելիքում, ամսագրերում, ֆիլմերում, պաստառների վրա։ Իսկ 2000 թվականից մինչև 2005 թվականը «Mattel» ֆիրման, նույնիսկ, թողարկում է տիկնիկների շարք՝ «Մերի-Քեյթ» և «Էշլի Օլսեն»[8]։
Քույրերը նկարահանվում են իրենց մասին տեսա-սերիալում՝ «The Adventures of Mary-Kate & Ashley» և «You’re Invited to Mary-Kate & Ashley’s…», ABC-ի սերիալում՝ «Երկուսը իրենց բնույթով» և «Չափազանց քիչ ժամանակ»։ Չնայած նրան, որ «Չափազանց քիչ ժամանակ»-ը քննադատվում է և երկրպագուների կողմից վատ է ընդունվում, երկվորյակները երրորդն են համարվում VH1-ի «100 լավագույն աստղ-երեխաներ» (անգլ.՝ «100 Greatest Child Stars») ծրագրում[5]։ Նաև աղջիկները հայտնվում են մի քանի տեսա-ֆիլմերում, որոնք պատմում էին Եվրոպայի տարբեր քաղաքներ նրանց այցելության մասին՝ «Անձնագիր Փարիզ» («Passport to Paris»), «Հաղթելով Լոնդոնին» («Winning London») և «Մի անգամ Հռոմում» («When in Rome»)։
Նրանց վերջին համատեղ հայտնվելը կինոյում եղել է «Նյու Յորքի ակնթարթները» («New York Minute») անհոգ ռոմանտիկ կատակերգությունում, 2004 թվականին, որտեղ նաև նկարահանվել է Յուջին Լևին։ Սպասվում էր, որ ֆիլմը դերասանուհիներին կմտցնի ավելի լուրջ մեծահասակ դերեր, սակայն ֆիլմը ձախողվում է վարձույթում։ Նաև, 2004 թվականի ապրիլին, Օլսեն քույրերը Աստղի են արժանանում «Հոլիվուդյան փառքի ծառուղի»-ում, որը տեղակայված է MP 6801 Hollywood Blvd. հասցեում և որը հարմարեցված էր նրանց «Նյու Յորքի ակնթարթները» ֆիլմի թողարկման հետ[9]։ 2004 թվականի մայիսի կեսերին երկվորյակները հաղորդավարներ էին «Saturday Night Live»-ում և այդ պատճառով բաց են թողնում իրենց շրջանավարտների երեկույթը[10]։
Ոճ և նորաձևություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն պահից, երբ Օլսեն քույրերը սկսեցին հասունանալ, հասարակությունը սկսեց բարձր ուշադրություն ցուցաբերել նրանց հագուստների ընտրություններին, The New York Times-ը Մերի-Քեյթին անվանում է «ոճի սրբապատկեր»՝ հագնվելու նորարական ոճի պատճառով (որը այժմ ձեռք է բերել որոշակի հանրաճանաչություն անվանիների և նրանց ֆաների շրջապատում)՝ նման անտուններին[11]։ Դա «Փողոցային շիկ» ոճն է, երբեմն անվանվող «աշկան» կամ «բոխո-շիկ» (անգլ.՝ Boho-chic) կամ «բոհեմա-բուրժուական»[12], նման նրան, որը Բրիտանիայում մասսայականացնում էին Սիեննա Միլլերը և Քեյթ Մոսսը[13]։
Կերպարը կազմված է մեծ արևապաշտպանիչ ակնոցներից, մեծ պայուսակից, երկարաճիտ կոշիկներից, ազատ սվիտերից և պարկանման շրջազգեստից կամ շալվարից, հաճախակի հագուստի բոլոր տարրերը սև գույնի են, ինչպես նաև, դա լինում է թանկանոց բրենդային հագուստի և ոչ թանկանոց ամենօրյա հագուստի խառնուրդից[12]։ Սակայն նրանց հագուստի նորաձև ընտրությունը տեղի է ունենում ոչ առանց տարաձայնության։ Էշլի Օլսենը 2006 թվականին ընդգրկում է «Ամենավատ հագնված մարդկանց» ցուցակում՝ ըստ PETA-ի վարկածի, մորթի կրելու պատճառով[14] և երկու քույրերն էլ հայտնվում են այնտեղ 2009 թվականին[15]։
Մերի-Քեյթն ու Էշլին ունեն իրենց հագուստի շարքը, որը վաճառվում է Wal-Mart ցանցում ամբողջ Հյուսիսային Ամերիկայում, 4-ից 14 տարեկան աղջիկների համար, ինչպես նաև, գեղեցկություն գիծ՝ «Mary-Kate and Ashley: Real fashion for real girls» անվանումով։ 2006 թվականին եղել են թանկարժեք նորաձև «Badgley Mischka» հոսքագծի դեմքերը, «Wal-Mart»-ի հետ համագործակցություն սկսելուց հետո նորաձևության ասպարեզում մեծ հեղինակություն ձեռք բերելու համար[13][16]։ Բացի այդ նրանք ստեղծել են բարձր կարգի հագուստի սեփական գիծ՝ «The Row» (անգլ.՝ ), անվանված Լոնդոնի բազմաթիվ նորաձև խանութներով լի Savile Row փողոցի պատվին։ Եվ հետագայում, 2007 թվականին, ստեղծում են ևս մեկ գիծ, ավելի երիտասարդական և ուղղված մասսայական ունկնդրին՝ «Elizabeth & James»(անգլ.՝ )[17], անվանված ի պատիվ իրենց եղբոր և քրոջ[18]։ 2008 թվականի աշնանը լույս է ընծայվում քույրերի «Influence» գիրքը, նվիրված նորաձևությանը[19]։ Իսկ 2009 թվականին Օլսեն քույրերը մտնում են Ամերիկայի նորաձևության գլխավոր կազմակերպության՝ CFDA (ԱՄՆ նորաձև դիզայներների խորհուրդ) կազմի մեջ[20]։ 2009 թվականի վերջին ստեղծում են «Olsenboye» երիտասարդական կանացի հագուստի գիծ՝ «JCPenney» հանրախանութների ցանցի համար, որը մյուս հոսքագծերից տարբերվում էր ավելի դեմոկրատական գներով[21][22]։
2010 թվականի հոկտեմբերին, «Entertainment Tonight»-ին տված հարցազրույցում քույրերը պատմում են իրենց դիզայներական գործընթացում ամենագլխավորի մասին[23][24].
- «Հավաքածուի վրա աշխատելու գործընթացը միշտ սկսվում է բանավեճից։ Մենք քննարկում ենք, թե ինչ ենք ցանկանում ստանալ վերջնական արդյունքում և ընտրում ենք կտորները։
Մենք մանկությունից պերֆեկցիոնիստներ էինք, այդ պատճառով եզ համար գլխավորը ճիշտ կարն է, որի շնորհիվ հագուստը լավ կնստի։»
Մերի-Քեյթը և Էշլին քննադատության են ենթարկվում կենդանիների իրավունքների պաշտպանության PETA կազմակերպության կողմից՝ նրանց կողմից իրենց նորաձև «The Row» հոսքագծում կենդանիների մորթու օգտագործման համար։ Նաև ստեղծվում է կայք քույրերի գործունեության հակա-աջակցման համար՝ Meet the Trollsen Twins Արխիվացված 2008-06-13 Wayback Machine[25]
2011 թվականին գործարկում են մարզաշապիկների գիծ՝ «StyleMint» անվանումով[26]։ 2011 թվականի սեպտեմբերից հանդիսանում են «Superga» իտալական բրենդային կոշիկի կրեատիվ տնօրենները[27]։ Իսկ 2012 թվականին բրենդի համար թողարկում են իրենց առաջին կոշիկի հավաքածուն՝ Նյու Յորքում խանութ բացելու կապակցությամբ[28]։ 2012 թվականին ճանաչվում են «Տարվա Լավագույն դիզայներներ»-ը, ստանալով Ամերիկայի դիզայներների ֆեդերացիայի պատվավոր մրցաակը (անգլ.՝ Council of Fashion Designers of America awards)՝ իրենց «The Row» հոսքագծի համար[29]։
2013 թվականի գարնանը երկվորյակները թողարկում են օծանելիք և պայուսակների հավաքածու իրենց «Elizabeth and James» բրենդի համար[30]։ 2013 թվականի օգոստոսի 7-ին հայտարարում են Նորվեգիայում նոր նորաձև հոսքագծի գործադրման մասին[31]։ Հավաքածուի մեջ մտնում են պայուսակներ, զարդարանքներ, հագուստ, նախագծված սկանդինավյան «Bik Bok» բրենդի հետ համատեղ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Օլսեն քույրերը հայտարարեցին, որ դպրոցն ավատելուց հետո նախատեսում են հաճախել Նյու Յորքի համալսարանին կից քոլեջը։ 2005 թվականին Մերի-Քեյթը վերադառնում է Կալիֆորնիա, որոշելով մնալ Արևմտյան ափին և սերտորեն զբաղվել իրենց «Dualstar» ընկերությունով։ Էշլին որոշ ժամանակ անց նույնպես լքում է համալսարանը[32]։
2004 թվականին Մերի-Քեյթը առողջական խնդիրներ ուներ, 6 շաբաթվա ընթացքում նա հաճախում էր ներվային անորեքսիայի բուժման կուրսերի՝ Յուտայի վերականգնողական կենտրոնում[33]։
2006 թվականին Էշլի Օլսենը «National Enquirer» ամսագրի դեմ դատական հայց է ներկայացնում դատարան 40 միլիոն դոլլար ընդհանուր գումարով՝ իր կիսափակ աչքերով անհաջող լուսանկարի համար՝ «Էշլի Օլսենը խառնված է թմրանյութի սկանդալում» (անգլ.՝ «Ashley Olsen Caught In Drug Scandal») վերնագրով։ Հայցում ասվում է, որ լուսանկարը օգտագործվում է Էշլիի նեգատիվ, աղավաղված կերպար ստեղծելու համար։ Էշլին կտրականարպես հերքում է այդ մեղադրանքները և հաստատում, որ նա երբեք չի օգտագործել և տարածել անօրինական թմրանյութեր։ Նաև Օլսենը և իր իրավաբանները հայտարարում են, որ ճանաչում են մամուլի ազատությունը, սակայն անթույլատրելի են համարում լուրերի ստեղծումը, որոնք ոչնչացնում են անմեղ մարդկանց համբավը (անգլ.՝ freedom of the press is a valuable right, but it is not a license for gossipy tabloids to tar and feather innocent celebrities and destroy their reputations and businesses for the rag's profits)[34]։
2008 թվականին Մերի-Քեյթ Օլսենը ընկնում է ԶԼՄ-ների տեսադաշտը, կապված դերասան Հիթ Լեջերի մահվան հետ, այն բանից հետո, երբ նրա մարմինը գտած մերսողուհին սկզբից երեք անգամ զանգահարում է Մերի-Քեյթին, իսկ այնուհետև փրկարարական ծառայություն[35]։ Գոյություն ունի նաև ենթադրություն, որ Օլսենը այդ ժամանակահատվածում հարաբերություններ ուներ Լեջերի հետ[36]։ Սակայն Մերի-Քեյթը ամեն ինչ հերքում է, ասելով, որ Լեջերը իր համար լոկ ընկեր էր[37]։
2014 թվականին Մերի-Քեյթը ամուսնանում է Օլիվիե Սարկոզիի հետ, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի եղբոր հետ։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վեց տարեկան հասակում Օլսեն քույրերը դառնում են պատմության մեջ ամենաերիտասարդ պրոդյուսերները[10]
- Ունեն «Mary-Kate and Ashley Magazine» պարբերականը, որը հրատարակվում է երկու ամիսը մեկ[10]
- 2003 թվականին զբաղեցնում էին «FHM» ամսագրի վարկածով «100 սեքսուալ կանայք» ցուցակի 61-րդ հորիզոնականը[10]
- Դարձան ամերիկայի պատմության մեջ ամենաերիտասարդ «իրենց դարձրած» միլիոնատերերը՝ մինչ 10 տարեկանը[10]
- Էշլին մեծ է քրոջից 2 րոպեով և բարձրահասակ է 1 դյույմով (2,54 սանտիմետր)[10]
- 2005 թվականին, «100 աշխարհի սեքսուալ կանայք» ցուցակի հատուկ լրացումում, ըստ «FHM»-ի վարկածի, զբաղեցնում էին 32-րդ հորիզոնականը[10]
- Էշլին աջլիկ է, իսկ Մերի-Քեյթը՝ ձախլիկ, ծնվել են Երկվորյակների համաստեղության տակ[38]
- Օլսեն քույրերը ուղղակի պաշտում են հիփ-հոփը, սվինգը, բալետը, յոգան և ֆուտբոլը[10]
- Երեք իր, որոնք նրանց պետք կգան անմարդաբնակ կղզում՝ երաժշտություն, հեռախոս և շրթներկ[10]
- Էշլի Օլսենի մեծ թուլությունը կոշիկներն է։ Նաև, նրան դուր չեն գալիս մեծ խանութները, նա նախընտրում է այցելել փոքրիկ բուտիկներ[10]
- Իր կյանքի ընթացքում լավագույն նվերը Էշլի Օլսենը համարում է սև «Ռենջ Ռովեր»-ը, որը նա ստացել է իր 16-ամյակին[10]
- Աղջիկները պաշտում են ճանապարհորդելը, նրանց սիրելի վայրերից են Հռոմը և Ավստրալիան[10]
Էշլի և Մերի-Քեյթ Օլսեն - մեր օրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այժմ Օլսեն քույրերը զբաղվում են հագուստի և կոշիկների մոդելավորումով։ Նրանց բրենդը վաճառում են ավելի քան 3 000 խանութներում Հյուսիսային Ամերիկայում և 5 500 բուտիկներում ամբողջ աշխարհով մեկ։ Դեռևս 2002 թվականին երկվորյակներն ընդգրկել են «Forbes»-ի «100 նշանառուներ»-ի ցուցակում, իսկ 2007 թվականին զբաղեցրել են 11-րդ հորիզոնականն առավել հարուստ կանանց ցուցակում, որոնք ունեն 100 միլիոն դոլլար գումար։
Էշլի Օլսենը, քրոջ հետ միասին, 2008 թվականին հրատարակում են «Ազդեցություն» գիրքը, որտեղ նրանք հարցազրույցներ են տեղավորում ահռելի քանակի հանրահայտ և ազդեցիկ մարդկանց և ստեղծագործ անձնավորությունների հետ, ինչպիսին են Կարլ Լագերֆելդը, Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը, Թերրի Ռիչարդսոնը և շատ ուրիշներ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1987-1995 | Ամբողջական տուն | Full House | Միշել Թաններ |
1992 | Թաքնվիր տատիկ։ Մենք գալիս ենք | To Grandmother’s House We Go | Սառա Թոմփսոն/Ջուլի Թոմփսոն |
1993 | Կրքեր-մռութիկներ երկրորդ աստիճանում | Double, Double, Toil and Trouble | Կելլի Ֆարմեր/մորաքույր Սոֆիան մանկությունում / Լինն Ֆարմեր/մորաքույր Ագաթան մանկությունում |
1994 | Փոքրիկ չարաճճիներ | The Little Rascals | երկվորյակ #2/երկվորյակ #1 |
1994 | Ուրախ օրեր Վայրի Արևմուտքում | How the West Was Fun | Սյուզի Մարտին/Ջեսիկա Մարտին |
1995 | Երկուսը. Ես և իմ ստվերը | It Takes Two | Ամանդա Լեմմոն/Ալիսսա Կալաուեյ |
1994-1997 | The Adventures of Mary-Kate & Ashleyանգլ.՝ | The Adventures of Mary-Kate & Ashley | Մերի-Քեյթ/Էշլի |
1998 | Հայրիկը պաստառից | Billboard Dad | Տեսս Թայլեր/Էմիլի Թայլեր |
1998-1999 | Երկուսը իրենց բնույթով | Two of a Kind | Մերի-Քեյթ Բյորկ/Էշլի Բյորկ |
1999 | Անձնագիր Փարիզ | Passport to Paris | Մելանի Պորտեր/Էլիսոն Պորտեր |
1999 | Փոխվում ենք դարպասներով | Switching Goals | Սեմ Սթենթոն/Էմմա Սթենթոն |
1995-2000 | You're Invited to Mary-Kate & Ashley's...անգլ.՝ | You're Invited to Mary-Kate & Ashley's... | Մերի-Քեյթ/Էշլի |
2000 | Բերանը փակ | Our Lips Are Sealed | Մեդդի Պարկեր/Էբբի Պարկեր |
2000 | Յոթերորդ երկինք | 7th Heaven | Քերոլ Մյորֆի/Սյու Մյորֆի |
2001 | Հաղթելով Լոնդոնին | Winning London | Խլոի Լոուրենս/Ռայլի Լոուրենս |
2001 | Արևային արձակուրդներ | Holiday in the Sun | Մեդիսոն Սթյուարթ/Ալեքս Սթյուարթ |
2001-2002 | Չափազանց քիչ ժամանակ | So Little Time | Ռայլի Կառլսոն/Խլոի Կառլսոն |
2002 | Ուրախ ուղևորություն | Getting There | Կայլի Հանտեր/Թելյոր Հանտեր |
2001-2002 | Mary-Kate and Ashley in Action!անգլ.՝ | Mary-Kate and Ashley in Action! | Մերի-Քեյթ/հատուկ գործակալ Միստի/ Էշլի/հետուկ գործակալ Էմբեր |
2002 | Մի անգամ Հռոմում | When in Rome | Չառլի Հաներ/Լեյլա Հանտեր |
2003 | Մեքսիկական արկածներ | The Challenge | Շեյն Դալթոն/Էլիզաբեթ Դալթոն |
2004 | Նյու Յորքի ակնթարթները | New York Minute | Ռոքսի Ռայան/Ջեյն Ռայան |
Մրցանակներ և անվանակարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Մրցանակ | Անվանակարգում | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
1989 | Young Artist Awards | Best Young Actor/Actress — Under Five Years of Age | Ամբողջական տուն | Հաղթանակ |
1990 | Young Artist Awards | Outstanding Performance by an Actress Under Nine Years of Age | Ամբողջական տուն | Հաղթանակ |
1992 | Young Artist Awards | Exceptional Performance by a Young Actress Under Ten | Ամբողջական տուն | Հաղթանակ |
1994 | Young Artist Awards | Best Youth Actress in a TV Mini-Series, M.O.W. or Special | Կրքեր-մռութիկներ երկրորդ աստիճանում | Հաղթանակ |
1996 | Young Artist Awards | Best Performance by an Actress Under Ten — Feature Film | Երկուսը. Ես և իմ ստվերը | Առաջադրված |
Kids' Choice Awards | Favorite Movie Actress | Հաղթանակ | ||
1999 | Kids' Choice Awards | Favorite TV Actress | Երկուսը իրենց բնույթով | Հաղթանակ |
2002 | Daytime Emmy Awards | Outstanding Performer in a Children’s Series | Չափազանց քիչ ժամանակ | Առաջադրված |
2003 | DVD Exclusive Awards | Franchise Performers Award | Հաղթանակ | |
2004 | TV Land Awards | Quintessential Non-Traditional Family | Ամբողջական տուն | Առաջադրված |
Teen Choice Award | Choice Movie Blush | Նյու Յորքի ակնթարթները | Առաջադրված | |
2005 | Razzie Awards | Worst Actress | Առաջադրված | |
Razzie Awards | Worst Screen Couple | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ginia Bellafante (2008 թ․ հոկտեմբերի 24). «No Labels for the Twins but Their Own». New York Times.
- ↑ «Mary Kate and Ashley Olsen are not identical twins». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Эшли Фуллер Олсен / Ashley Fuller Olsen: Биография
- ↑ «Mary-Kate and Ashley Olsen Biography». Bio. A&E Television Networks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 5,0 5,1 Ashley Olsen — Biography(չաշխատող հղում)
- ↑ «Mary-Kate and Ashley Olsen Twins Photos, Gossip, Bio & Reviews — AskMen.com». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Goldman, Lea and Kiri Blakeley. In Pictures: The Richest 20 Women In Entertainment. January 17, 2007.
- ↑ Shakira fashion dolls — Olsen Twins dolls — Mattel — Toy Fair 2003
- ↑ USATODAY.com — Hollywood Walk of Fame honors Olsen sisters
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 Mary-Kate Olsen — Biography
- ↑ Hall, Sarah. Olsen Pad Up for Grabs March 29, 2005.
- ↑ 12,0 12,1 La Ferla, Ruth. Mary-Kate: Fashion Star. March 6, 2007.
- ↑ 13,0 13,1 Мэри-Кейт Олсен: лицо богемы
- ↑ «The PETA Files | PETA's 2006 Worst Dressed List!». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «The PETA Files | PETA's 2006 Worst Dressed List!». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Hall, Sarah. Olsen Twins Strike a Pose. February 15, 2006.
- ↑ Сестры Олсен создают романтическую коллекцию-сказку
- ↑ Ashley and Mary-Kate’s sisterly bond Times of India. 11 Aug 2007.
- ↑ Сестры Олсен пишут книгу о моде
- ↑ Сестры Олсен вошли в состав CFDA
- ↑ «Spletnik — Olsenboye от Мэри-Кейт и Эшли Олсен». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Spletnik — Сестры Олсен представили Olsenboye
- ↑ Spletnik — Сестры Олсен: шопинг в Париже
- ↑ «Designers Mary-Kate and Ashley are 'Finding What's Next' In Fashion». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Spletnik — PETA принялась за сестер Олсен
- ↑ «Mary-Kate and Ashley Olsen launch StyleMint». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Mary-Kate And Ashley Announced As Creative Directors Of Superga : MYDaily UK
- ↑ The Olsen twins launch Superga collection (Vogue.com UK)
- ↑ Mary-Kate and Ashley Olsen Win Top Prize At CFDA Fashion Awards
- ↑ Mary-Kate & Ashley Olsen Launch Perfume For Elizabeth and James Brand
- ↑ Mary-Kate and Ashley Olsen bring their twin power to Norway | Mail Online
- ↑ «Don't cover thyself with leaves of spirituality | nyunews.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Mary-Kate Olsen: Anorexia Almost Killed Me — Olsens». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Amter, Charlie and Sarah Hall. Ashley Olsen’s Tab Turn. February 16, 2005.
- ↑ Мэри-Кейт Олсен отбилась от Леджера — Газета. Ru
- ↑ Heath, Mary-Kate: The truth about their relationship. january 25, 2008.
- ↑ Mary-Kate Olsen speaks as Heath Ledger heads home. january 25, 2008.
- ↑ Сестры Олсен / Olsen Twins: Биография
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://olsenboye.com/
- Dualstar Entertainment Group Corporate Website Արխիվացված 2002-06-30 Wayback Machine
- Էշլի Օլսեն (անգլ.) Internet Movie Database կայքում
- Մերի-Քեյթ Օլսեն (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի-Քեյթ և Էշլի Օլսեն» հոդվածին։ |
|
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- «Երիտասարդ դերասան» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Ապրող անձինք
- Դերասանուհիներ Կալիֆոռնիայից
- 1986 ծնունդներ