Մեհենդակ Մելիքյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մեհենդակ Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1919[1] Ալեքսանդրապոլ, Հայաստան[1] |
Մահացել է | մայիսի 12, 1993 (73 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | փիլիսոփա և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1950)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր[1] (1969) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Մեհենդակ Արտաշեսի Մելիքյան (դեկտեմբերի 24, 1919[1], Ալեքսանդրապոլ, Հայաստան[1] - մայիսի 12, 1993, Երևան, Հայաստան), հայ փիլիսոփա։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981), փիլիսոփայություն գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1969), ԽՄԿԿ անդամ (1944)։ Մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմին» (1941-1945)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանում։ 1939 թվականին Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտի ուսանող Մեհենդակ Մելիքյանը մեկնել է բանակ, 1941-1945 թվականներին մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմին»։ Զորացրվելուց հետո ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1950)։ 1950 թվականին ուսումը շարունակել է ԵՊՀ ասպիրանտուրայում, միաժամանակ խմբագրել «Երևանի պետական համալսարան» թերթը։ 1953 թվականին Մելիքյանը ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի ասիստենտ էր։ Պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը՝ 1958-1962 թվականներին վարել է ԵՊՀ գիտահետազոտական բաժնի վարիչ պաշտոնը, իսկ 1967-1973 թվականներին, որպես պրոռեկտոր, ղեկավարել հրատարակչության և արտասահմանյան ուսանողների հետ տարվող աշխատանքները։
1970-1983 թվականներին եղել է ԵՊՀ պատմական մատերիալիզմի, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի վարիչ, 1983-1986 թվականներին՝ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետի առաջին դեկան, 1986-1991 թվականներին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։ Գլխավորապես զբաղվել է ազգային հարցի հիմնախնդիրներով։
1971-1985 թվականներին խորհրդային գիտնականների պատվիրակությունների կազմում մասնակցել է ԳԴՀ-ում, Հունգարիայում, Ֆինլանդիայում, ԱՄՆ-ում, Չեխոսլովակիայում կազմակերպված փիլիսոփայական գիտաժողովների։
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական տասը ատենախոսություն։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Կարմիր աստղի 2 շքանշանով և մեկ տասնյակից ավելի մեդալներով[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կապիտալիզմի մնացուկները մարդկանց գիտակցության մեջ և նրանց հաղթահարման ուղիները», Երևան, 1955։
- «Հայ ազգի կազմավորման և նրա սոցիալիստական վերափոխման հարցի շուրջը», Երևան, 1957։
- «Սոցիալիզմը և ազգերը», Երևան, 1969։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեհենդակ Մելիքյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 389)։ |
- Դեկտեմբերի 24 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Մայիսի 12 մահեր
- 1993 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ խմբագիրներ
- Հայ փիլիսոփաներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ