Մեծ Շուն
Արտաքին տեսք
Մեծ Շուն, (լատ․՝ Canis Major), համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում։ Գտնվում է Միաեղջյուր, Նավախել, Աղավնի, Նապաստակ համաստեղությունների միջև։ Երևում է փոքր ու միջին լայնություններից։ Հյուսիսային կիսագնդից հատկապես լավ է երեում ձմռանը։ Հայերն անվանել են նաև Գամփռ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 438)։ |