Մեթյու փոթորիկ (անգլ.՝ Matthew Hurricane), հզոր արևադարձային ցիկլոն, որը ձևավորվել է Կարիբյան ծովում։ Մեթյու փոթորիկը օդերևութաբանները անվանել են «տասնամյակի ամենահզոր փոթորիկ»։ Սա փոթորիկների գնահատման աղյուսակում, գնահատվել է 5-րդ ամենաբարձր բալով[1]։ Մեթյու փոթորիկը սկսել է իր շարժումը սեպտեմբերի 22-ին Աֆրիկայի ափերից։ Ներկայումս սպասվում է, որ փոթորիկը շարժվում է դեպի հյուսիս՝ մեծ վնասներ պատճառելով Հայիթիի, Ճամայկայի և Կուբայի արևելյան ափերին։ Հոկտեմբերի 1-ի տվյալներով քամու առավելագույն արագությունը կազմել է 185 կիլոմետր ժամ[2][3]։
Հոկտեմբերի 6-ին Մեթյու փոթորիկը հասավ Կուբայի արևելյան ափերին, որտեղից արդեն իսկ տարհանվել էր շուրջ մեկ միլիոն մարդ։ Ինչպես տեղեկացնում է Ֆրանսպրեսը փոթորիկը վնասել է ճանապարհները և տները։ Այնուհետև փոթորիկը շարժվել է դեպի Բահամյան Կղզիներ։ Որոշ աղբյուրների փոխանցմամբ Կարիբյան ավազանում զոհերի ընդհանուր թիվը կազմել է 27 մարդ[6]։ Միևնույն ժամանակ բազմաթիվ բնակավայրերի կապը կտրվել է արտաքին աշխարհի հետ։ Հոկտեմբերի 6-ի առավոտվա տվյալներով Հայիթիում զոհերի թիվը կազմել է 65։ Իշխանությունները նշում էին, որ թվերը կարող են աճել[7]։ Reuters գործակալության փոխանցմամբ զոհերի թիվը կազմում էր 100-ից ավելի[8], իսկ Ուկրաինայի առաջին լրատվական հեռուստալիքը հայտնեց 140 զոհերի մասին[9]։
Հոկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Բարաք ՕբամանՖլորիդա նահանգում հայտարարեց արտակարգ դրություն՝ կապված փոթորկի վերահաս վտանգի հետ։ Նշվում է ավելի քան 2 միլիոն մարդու տարհանման վերաբերյալ։ Հավելյալ տարհանում է տեղի ունեցել նաև Ջորջիա նահանգում[10]։
Հոկտեմբերի 9-ին հայտարարվեց միայն Հայիթիում ավելի քան 800 զոհի մասին։