Մեդհեն Ամիք
Մեդհեն Ամիք անգլ.՝ Mädchen Amick | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1970[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Սպարկս, Ուոշո շրջան, Նևադա, ԱՄՆ |
Կրթություն | Robert McQueen High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և մոնտաժող |
Երեխա(ներ) | Mina Tobias? |
Մեդհեն Ամիք (անգլ.՝ Mädchen Amick [ˈmeɪdʃən ˈeɪmɪk], դեկտեմբերի 12, 1970[1], Սպարկս, Ուոշո շրջան, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր արտասովոր անունի համար (գերմ.՝ Mädchen — «աղջիկ») նա պարտական է իր ծնողներին, քանի որ նրանք չէին ցանկանում իրենց դստերը տալ հասարակ ամերիկական անուն։ Մեդհենի ծնողները՝ Ջուդին և Բիլլը, բաժանվել են, երբ նա եղել է ընդամենը երկուսուկես տարեկան։ Որոշ ժամանակ անց Մեդհենի մայրը ամուսնանում է մի երաժշտի հետ։
Խորթ հոր ղեկավարությամբ՝ երեք տարեկան Մեդհենը սկսում է գնալ դաշնամուրի։ Ավելի ուշ նա տիրապետում է նա ուրիշ երաժշտական գործիքների՝ կոնտրաբաս, ջութակ և կիթառ։
Դերասանուհի դառնալու միտքը ծնվել է դեռևս դպրոցական տարիներին։ Նա դերասանական հմտոթյունների դասեր է առել Ռինոյի Ռոբերտ Մակ Կվինի անվան դպրոցում։ Զբաղվել է նաև պարարվեստով՝ ստեպով, բալետով, ջազով և ժամանակակից պարով։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին՝ 16 տարեկան հասակում, Մեդհենը, դերասանական գործունեությամբ զբաղվելու համար, տեղափոխվել է Լոս Անջելես։ Սկզբում նա Ռիք Էսթլիի և Խուլիո Իգլեսիասի մի քանի տեսահոլովակներում հանդես է եկել որպես մոդել և դերասան։ Դրան հաջորդել են «Աստղային ճանապարհ։ Հաջորդ սերունդը» և «Մալիբուի փրկարարը» հեռուստասերիալներում դերերը։
Մեդհեն Ամիքը հայտնի է դարձել 1989-1990 թվականներին` Դեյվիդ Լինչի «Թվին Փիքս» հեռուստասերիալում ամուսնու՝ Լեոյի կողմից բազմիցս ծեծված, մատուցողուհի Շելլի Ջոնսոնի դերից հետո։ Այս դերի համար նա 1991 թվականին առաջադրվել է «Դայջեստ օճառային օպերա» մրցույթի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։
1992 թվականին Ամիքը ստացել է Սթիվեն Քինգի «Լուսնոտ» թրիլլերի գլխավոր դերերից մեկը։ Կարևոր է նշել նաև «Սեքս, սուտ, խելագարություն» ֆիլմում Ջեյմս Սպեյդերի զուգընկերուհու դերը։ Մեդհենը խաղացել է նաև «Հեռացիր անգլիացու նման»(1995) ռոմանտիկ կատակերգությունում և «Պայթյունային ազդեցություն» (1996) թրիլլերում։
1995 թվականի Ամիքը վերադառնում է հեռուստատեսություն, և նկարահանվում է CBS հեռուստաալիքի «Նյու Յորք, կենտրոնական պարկ» դրամատիկ հեռուստասերիալում։ 1998 թվականին նա ստացել է գլխավոր դեր Երևակայության կղզին ֆիլմի թարմացված թողարկումում։ Նկարահանվելէ նաև «Հիլմորի աղջիկները», «Շտապօգնություն» և «Ջոյի» հայտնի հեռուստասերիալներում։ 2006 թվականին Ամիքը ստացել է գլխավոր դեր Ֆրեդդի սիթքոմում, սակայն այն չեղյալ է հայտարարվել առաջին սեզոնի թողարկումից հետո։ Մեդհեն Ամիքը նկարահանվել է նաև NBC հեռուստաալիքի Առևանգվածները հեռուստասերիալի 3 դրվագներում՝ խաղալով մարդասպանի դեր։ 2007 թվականին նա ստացել է դեր կարճամետրաժ երաժշտական «Վիվա Լաֆլին» սերիալում։
Ամիքը «Բամբասկոտը» սերիալի երկրորդ սեզոնում ունեցել է երկրորդական դեր, որտեղ նրա մարմնավորած կերպարով տարված էր Նեյթ Արչիբալդը։ Խաղացել է նաև «Californication» սերիալի երկրորդ սեզոնում։ 2008 թվականին Ամիքը նկարահանվել է «Իմ անձնական թշնամին» հեռուստասերիալում, Հենրի Սպիվիի կնոջ դերում։ 2010 թվականին ստացել է Դենիել Մարկետի դերը Գոտեմարտ սերիալում։ Ամիկին հրավիրվել են խաղալ այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Սպիտակ օձիքը» (2010), «Նմանակը» (2011), «Խելագարները» (2011), «Գեղեցիկ՝ մինչ մահը» (2012), «Գեղեցկուհին և հրեշը» (2012)։ 2013-2014 թվականներին խաղացել «Իսթ-Էնդի կախարդները» հեռուստասերիալում[2]։
2017 թվականից Ամիքը «Ռիվերդեյլ» հեռուստասերիալում մարմնավորում է Բեթթի Կուպերի մոր՝ Էլիս Կուպերի դերը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականի դեկտեմբերի 16-ին Ամիքը ամուսնացել է Դեյվիդ Ալեքսիսի հետ։ Զույգն ունի երկու երեխա՝ որդի՝ Սիլվեստր Թայմ Ամիկ-Ալեկսիս (ծնվել է 1992 թվականի հուլիսի 9-ին), և դուստր՝ Մինա Թոբիաս Ամիկ-Ալեքսիսի (ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 2-ին)[3]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1989 | ս | Աստղային ճանապարհ։ Հաջորդ սերունդը | Star Trek: The Next Generation | Անյա |
1989 | ս | Մալիբուի փրկարարը | Լորի Հարրիս | |
1990 | ֆ | Ամերիկական մեծ սեքս-սկանդալ | The Great American Sex Scandal | տիկին Դոստվորտ |
1990 | ֆ | Այս գիշեր ես վտանգավոր եմ | I’m Dangerous Tonight | Էմի |
1990-1991 | ս | Թվին Փիքս | Twin Peaks | Շելլի Բրիգս |
1990 | ֆ | Չասես նրան, որ դա ես եմ | Don't Tell Her It's Me | Մենդի |
1991 | ֆ | Ամենաառաջին անգամ | For the Very First Time | Ռոնդա |
1991 | ֆ | Այլմոլորակայինը օտար մարմնում | The Borrower | Մեգան |
1992 | ս | Հինգերորդ անկյուն | The Fifth Corner | Չարաբաստիկ Շիկահերը |
1992 | ֆ | Լուսնոտները | Sleepwalkers | ТՏանյա Ռոբերտսոն |
1992 | ֆ | Թվին Փիքս։ Կրակի միջով | Twin Peaks: Fire Walk with Me | Շելլի Բրիգս |
1993 | ֆ | Սեքս, սուտ, խելագարություն | Dream Lover | Լենա Մատերս |
1993 | ֆ | Սեր, դավաճանոություն, գողություն | Love, Cheat & Steal | Լորեն Հարինգտոն |
1994 | ֆ | Դրախտում բռնվածը | Trapped in Paradise | Սառա Քոլլինս |
1995 | ֆ | Հեռացիր անգլիացու նման | French Exit | Զինա |
1995 | ֆ | Ներքին գավիթ | The Courtyard | Լորեն |
1995 | ս | Ընկած հրեշտակները | Fallen Angels | տիկին Կորդել |
1995-1996 | ս | Նյու Յորք, կենտրոնական պարկ | Central Park West | Քերրի Փեյրչալդ |
1996 | ֆ | Պայթյունային ազդեցություն | Bombshell | Անժելա |
1997 | ֆ | Վերք | Wounded | Ջուլի Քլեյթոն |
1997 | ֆ | Անսիրտ | Heartless | Էնն 'Էննի' օ Կիֆ |
1998 | ֆ | Ճակատագրի շրջադարձը | Twist of Fate | Ռեյչլ Դվայեր |
1998 | ֆ | Որսի Ժամանակաշրջան | The Hunted | Սամանտա Քլարկ |
1998-1999 | ս | Երևակայության կղզին | Fantasy Island | Արիել |
1999 | ս | Դոուսոնի ծովախորշը | Dawson's Creek | Նիկոլ Քենեդի |
1999 | ֆ | Պարոն Ռոքն Ռոլլ։ Ալան Ֆրիդի պատմությունը | Mr. Rock 'n' Roll: The Alan Freed Story | Ջեքքի Մաքքոյ |
2000 | ֆ | Ցուցակ | The List | Գաբրիել Միշել |
2001 | ֆ | Դահիճ | Hangman | Գրեյս Միշել |
2001 | ֆ | Երես առ երես | Face to Face | Ջեյմի |
2001 | ֆ | Հանցագործության տեսարաններ | Scenes of the Crime | Կարմեն |
2002 | ֆ | Առնետներ | The Rats | Սյուզա Կոստելո |
2002 | ֆ | Համաշխարհային վտանգ | Global Effect | բժիշկ Սառա Լևիտ |
2002-2003 | ս | Հիլմորի Աղջիկները | Gilmore Girls | Շերրի Թինսդեյլ |
2003 | ս | Գերագույն թագուհիներ | Queens Supreme | Լիզա Սելինջեր |
2003 | ս | Ուրախ քարտեզը | Wild Card | Քրիստալ Սթիվենսոն |
2003 | ս | Էդ | Ed | Սի Սի Րոյս |
2004-2005 | ս | Շտապօգնություն | ER | Ուենդալ Մենդի |
2005 | ֆ | Մահացու խաբեություն | Lies and Deception | Ջին Բրուքս |
2005 | ս | Ջեքը երեկ, այսօր, վաղը | Jake in Progress | Քայլի |
2005 | ս | Ջոուի | Joey | Սառա |
2005 | ֆ | Առվարձանի չորս ուղղությունները | Four Corners of Suburbia | Ռեյչլ |
2005-2006 | ս | Ֆրեդդի | Freddie | Էլլիսոն |
2006 | ս | Կարգ ու կանոն | Law & Order | Алиса Гудвин |
2006-2007 | ս | Առևանգվածը | Kidnapped | Yvonne Guttman |
2007 | ս | Վիվա Լաֆլին | Viva Laughlin | Նատալի Հոլդն |
2008 | ս | Շնաձուկ | Shark | Ջինա Ռոմերո |
2008 | ֆ | Վճիռ | The Verdict | Քրիսթին |
2008 | ս | Բամբասկոտը | Gossip Girl | դքսուհի Քեթրին Բիտոն |
2008 | ս | Californication | Californication | Ջեննի Ջոնս |
2008 | ս | Իմ անձնական թշնամին | My Own Worst Enemy | Անժելիկա 'Էնջի' Սպայվի |
2009 | ֆ | Օրենք | The Law | Լիզ |
2010 | ֆ | Գինու խոստովանությունը | Pleading Guilty | Brushy |
2010 | ս | Առևանգում | Damages | Դենիել Մարկետի |
2010 | ս | C.S.I.: Նյու Յորքի հանցագործության վայրը | CSI: NY | Դենիել Մարկետի |
2010 | ֆ | Անպատասխան աղոթքներ | Unanswered Prayers | Ավա Անդերսոն |
2011 | ֆ | Վայրը | Metro | Մերի Մքքարթի |
2011 | ֆ | Քահանա | Priest | Շենոն Պեյս |
2011 | ս | Սպիտակ օձիքը | White Collar | Սելինա |
2012 | ս | Պայծառատես | Psych | Ժակլին Մեդեյրոս |
2012 | ս | Հասարակ վիճակում | In Plain Sight | Տնօրեն Սյուզան Քեմբլի տեղակալ |
2012 | ս | Խելագարները | Mad Men | Անդրեա Ռոդոս |
2012 | ս | Ծույլիկը | Ringer | Գրիր Շերիդան |
2012 | ս | Մահացու գեղեցիկ | Drop Dead Diva | Ջինա Բլանտ |
2012 | ս | Քաղաքական կենդանիներ | Political Animals | Մինդի Մեյերս |
2012 | ս | Գեղեցկուհին և հրեշը(հեռոսւտասերիալ) | Beauty and the Beast | Լոիս Վիտվորտ |
2013-2014 | ս | Իսթ-Էնդի կախարդները | Witches of East End | Վենդի Բոշամ |
2013-2014 | ս | Լոնգմեյր | Longmire | Դինա |
2015 | ս | Ամերիկյան սարսափ պատմություն | American Horror Story | Տիկին Էլլիսոն |
2016 | ս | Սեր | Love | մամա |
2017-2023 | ս | Ռիվերդեյլ | Riverdale | Էլիս Կուպեր |
2017 | ս | Թվին Փիքս | Twin Peaks | Շելլի Բրիգս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #114803498 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Nellie Andreeva (31 января 2013). «Lifetime's 'Witches Of East End' Picked Up To Series». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Madchen Amick Biography» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդհեն Ամիք» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 12 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Դերասանուհիներ այբբենական կարգով