Մարկոմաններ
Արտաքին տեսք
Մարկոմաններ, հին գերմանական ցեղ։ Մ. թ. ա. I հազարամյակի 2-րդ կեսին բնակվել են այժմյան Սաքսոնիայի և Թյուրինգիայի տարածքում։ Մ. թ. ա. II դարի վերջին և առաջին դարի սկզբին շարժվել են դեպի Մայնի միջին և վերին շրջանները։ Մ. թ. ա. 8-րդ դարում, Հյուսիսային Գերմանիան հռոմեացիների գրավելուց հետո, մարկոմանները վերաբնակվել են այժմյան Չեխիայի տարածքում և մտել Մարոբոդի գլխավորած ցեղային միավորման մեջ։ Մ. թ. ա. 17-րդ դարում մարկոմանները նահանջեցին դեպի Դանուբ։ I-II դարերում մարկոմանները և կվադները Դանուբի սահմաններում մշտապես սպառնում էին հռոմեացիներին, որի հետևանքով 166-180-ին ծագեց Մարկոմանյան պատերազմը։ IV դարից մարկոմանները մասնակցեցին ժողովուրդների մեծ գաղթին։ V դարի վերջին բնակություն հաստատեցին Բավարիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 324)։ |