Jump to content

Մասնակցի քննարկում:23artashes

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պահոց
Պահոց (2009-2014)

Պահոց (2015)
Պահոց (2016)
Պահոց (2017)
Պահոց (2018)
Պահոց (2019)
Պահոց (2020)
Պահոց (2021)
Պահոց (2022)
Պահոց (2023)
Պահոց (2024)

Շքանշան որակի պահպանման հարցերով մշտապես աջակցելու համար

[խմբագրել կոդը]
Որակի Պահպանման Ապահովման շքանշան
Հարգելի՛ 23artashes, այս շքանշանը Ձեզ, այս հրաշալի նախագծում և ոչ միայն բոլորիս մշտապես աջակցելու, ավելորդ հղումները ու վատորակ հոդվածները ջնջելու, Վիքիպեդիան մշտապես հսկելու համար։ Շատ ես օգնում մեզ բոլորիս՝ առաջին հերթին քո դրական էներգիայով :-)։ Հարգանքներով՝ --Խմբագրող (քննարկում) 17:22, 29 Մայիսի 2024 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, @Խմբագրող ջան։ Քեզ էլ շնորհակալություն մեծ ավանդիդ համար, համատեղ աշխատելով պիտի զարգացնենք մեր սիրելի հանրագիտարանը։ -- 23artashes (քննարկում) 17:26, 29 Մայիսի 2024 (UTC)[reply]

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ OVIO.arm

[խմբագրել կոդը]

Հարգելի՛ 23artashes, կարծում եմ, որ նոր գրանցված OVIO.arm մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Ավետիսյան91 (քննարկում) 21:01, 30 Մայիսի 2024 (UTC)[reply]

Անաղբյուր հոդված

[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ ինչպես պետք է ճիշտ նշել հոդվածի համար վստահելի աղբյուրը, եթե հոդվածը բավականին ճանաչված մարդու մասին է Ani Vardanyan77 (քննարկում) 08:16, 6 Հունիսի 2024 (UTC)[reply]

Բարև Ձեզ, հարգելի @Ani Vardanyan77։ Մարդու ճանաչված լինելը պետք է ապացուցեք հեղինակավոր, վստահելի աղբյուրներով։ Բացի այդ, Ձեր ստեղծած հոդվածն ունի ակնհայտ շահերի բախում (հետաքրքրությունների կոնֆլիկտ), քանի որ ստեղծված է հոդվածի առարկա անձի հետ սերտորեն փոխակապակցված խմբագիրների կողմից, եթե ոչ հենց իր՝ Մասնակից:Անետ Աղաբեկյանի կողմից։ Դա Վիքիպեդիայում չի խրախուսվում, և նման հոդվածները, որպես կանոն, ջնջվում են։ Իմ ասածի ապացույցներն են այս երեք գրառումները՝ Վիքիպեդիա:Հարցեր#Հրապարակային հասանելիության խնդիր, Մասնակից:Անետ Աղաբեկյան, Մասնակցի_քննարկում:Voskanyan#Հարց_Ares7788-ից_(10:20,_5_Հունիսի_2024)։ Նոր անունով գրանցվելով, բայց նույն բովանդակությամբ հոդված ստեղծելով հարցը չեք լուծել։ Դուք ունեք 1 շաբաթ ժամանակ հոդվածում ծանոթագրությունների տեսքով վստահելի աղբյուրներ ավելացնելու (Ասեկոսե․ամ-ը և դեղին մամուլի նմանատիպ այլ միջոցները, սոցիալական ցանցերը, բլոգները, յություբյան տեսանյութերը աղբյուր չեն համարվում) և անձի նշանակալիությունը դրանցով ապացուվցելու համար։ Բայց դա էլ չի երաշխավորելու, որ հոդվածը կմնա, քանի որ հետաքրքրությունների կոնֆլիկտի պատճառով այն ներկայացվելու է ջնջման, և վիքիհամայնքը կորոշի՝ մնալու է, թե ոչ։ Առայժմ այսքանը։ Շնորհակալություն։ -- 23artashes (քննարկում) 08:29, 6 Հունիսի 2024 (UTC)[reply]
[խմբագրել կոդը]

Hello. As one of the active local admins could you react on this request? Interfase (քննարկում) 07:26, 16 Հունիսի 2024 (UTC)[reply]

Անպատասխան մնացած հարցում

[խմբագրել կոդը]

Ողջույն Արտաշես ջան։ Քանի որ դու ակտիվ ադմիններից ես, իսկ կանոնակարգն ասում է, որ խնդրի դեպքում, եթե կարիքը կա, դիմել ադմինիստրատորներից որևէ մեկին, ուստի քեզ եմ դիմում։ Սա զուտ ադմինիստրատորական հարց է, ուստի միայն ադմինիստրատորները կարող են գնահատական տալ։ Ադմինիստրատորների տեղեկատախտակում գրածս անարձագանք է մնացել, քանի որ երևի ադմինների մի մասը անակտիվ է, մյուս մասի պահով էլ երևի չեն ցանկանում խորանալ թեմայի մեջ կամ այլ պատճառ կա, չգիտեմ։ Շուրջ մեկ ամսից ավել է ադմինիստրատորների տեղեկատախտակում գրել եմ խմբագիրներից մեկի կողմից Հայերեն Վիքիպեդիայի կոպիտ խախտումների մասին, որը շարունակական բնույթ է կրում։ Խոսքը Rhayader-ի մասին է։ Խնդրում եմ ժամանակ գտնես և կարդաս քննարկումը և կայացնես համապատասխան որոշում (Վիքիպեդիայի տրամաբանությունը հուշում է, որ դա արգելափակումը պետք է լինի)։ Նախկինում եթե որևէ խմբագիր այդպիսի քայլեր կատարեր, փորձը ցույց է տալիս, որ վաղուց արգելափակված կլիներ։ Եթե այստեղ հակիրճ ներկայացնեմ խնդիրը, ապա ես հստակ, մանրամասն հիմնավորել եմ, թե ինչո՞ւ Բագրատ Գալստանյան հոդվածում չպետք է գրվի x տեքստը (տեղեկությունը), իսկ Rhayader-ը ուզում է, որ տեքստը ավելացվի հոդվածում։ Նրա հարցադրումներին ես հստակ, համոզիչ կերպով պատասխանել եմ՝ լրացուցիչ կերպով հիմնավորելով, որ այդ տեքստը չպետք է գրվի։ Իմ հիմնավորումներին նա բուն թեմային առնչվող ոչ մի հակափաստարկ չի ներկայացրել, փոխարենը շարունակաբար անձնական բնույթի վիրավորանքներ է հնչեցնում, անցնում է անձնական կյանքին՝ հնչեցնելով սուտ ենթադրություններ, պարզ հայտարարում է, որ թքած ունի Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգի վրա և որ մտնում է խմբագրական պատերազմի մեջ (ինչը փաստացի ասելուց հետո արդեն արել է)։ Քննարկման մեջ որևէ կանոնակարգ չեմ խախտել, իր վիրավորանքներին, անձնական բնույթի հայտարարություններին չեմ պատասխանել նույն կերպ, այլ քննարկել եմ բուն թեման, կոչ արել իմ փաստարկների, հիմնավորումների հետ անհամաձայնության դեպքում դիմել համայնքին (ինչպես կանոնակարգն է պահանջում)։ Այդպես չի արել։ Փոխարենը նա շարունակել է վիրավորանքները, ապակառուցողական վարքը, խմբագրական պատերազմը, իսկ իմ հիմնավորումներին պատասխանել իբր դրանք իր կողմից մերժվում են, ուստի պետք է իր ուզածով լինի։ Մինչև քո որոշում կայացնելը ես կխուսափեմ այդ հոդվածը խմբագրելուց, որպեսզի ակամայից չմտնեմ նրա հրահրած խմբագրական պատերազմի մեջ։ Կսպասեմ արձագանքիդ։ Գարդմանահայ (քննարկում) 17:09, 12 Հուլիսի 2024 (UTC)[reply]

Բարև, @Gardmanahay ջան։ Այս պահին ֆիզիկապես չեմ կարող անդրադառնալ այդ հարցին, քանի որ պարզապես ազատ րոպե չունեմ։ Մի քիչ ազատվեմ, փորձեմ հասկանալ հարցի էությունը։ -- 23artashes (քննարկում) 07:23, 13 Հուլիսի 2024 (UTC)[reply]
Շնորհակալություն, կսպասեմ արձագանքիդ։ --Գարդմանահայ (քննարկում) 16:49, 15 Հուլիսի 2024 (UTC)[reply]

Արտաշես ջան, հիշեցման համար գրում եմ, որ չմոռտանաս այս քննարկումը։--Գարդմանահայ (քննարկում) 18:06, 21 Հուլիսի 2024 (UTC)[reply]

Research about the tools on Wikimedia projects by the CEE Hub

[խմբագրել կոդը]

Hi everyone,

We would like to invite you to submit your responses to the survey dedicated to the tools that are used currently across the Wikimedia projects and the tools that you want to have.

This survey was made by the working group of the CEE Hub, and your responses will be reviewed afterwards, as we want to continue supporting the communities. That support can be documentation for certain most used tools by other communities across the region per specific topics, finding solutions for new tools to be created in the future, creating most needed tools in the region (so called "regional wishlist list"), and many other options.

Deadline to fill in the survey is 20th of August, 2024.

Submit your answers here

Thank you in advance for your time that you will dedicate in filling in this survey --MediaWiki message delivery (քննարկում) 13:07, 26 Հուլիսի 2024 (UTC)[reply]

Atheist Armenian մասնակցի արգելափակում

[խմբագրել կոդը]

Ողջույն, Արտաշես ջան։ Ինչպես տեսնում ենք, այս քննարկումն ավարտվեց սրանով։ Ես փորձեցի դրսևորել զսպվածություն, փորձել հանգիստ քննարկումով գտնել ընդհանուր եզրեր և հանգուցալուծել այս հարցը, ինչպես և դու խորհուրդ էիր տվել, ամբողջովին կառուցողական և փաստահենք, իսկ մասնակիցը վերջում դրսևորեց ոչ կառուցողական վարքագիծ։ Քանի որ կոնֆլիկտում դու ներգրավված չես եղել, քեզ ոչինչ չի խանգարի արգելափակել իրեն՝ առաջնորդվելով Վիքիպեդիայի կանոնակարգով, ուստիև խնդրում եմ քեզ անել դա։ Խմբագրող (քննարկում) 05:24, 27 Օգոստոսի 2024 (UTC)[reply]