Jump to content

Մաուտհաուզեն (համակենտրոնացման ճամբար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաուտհաուզեն
ՏեսակՆացիստական համակենտրոնացման ճամբարներ, ռազմական թանգարան և Համակենտրոնացման ճամբար
Երկիր Ավստրիա[1]
ՏեղագրությունՄաութհաուզեն[1]
ՀասցեErinnerungsstraße 1[1]
Հիմնադրված էօգոստոսի 8, 1938
Քանդվել էմայիսի 5, 1945
Ժառանգության կարգավիճակԱվստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբար (գերմ.՝ KZ Mauthausen), Վերին Ավստրիա երկրամասում՝ ավստրիական Լինց քաղաքից մոտավորապես 20 կիլոմետր դեպի արևելք ընկած Մաուտհաուզեն քաղաքի ու շրջակա բնակավայրերի մերձակայքում 1938-1945 թվականներին գործած համակենտրոնացման ճամբար, որը հիմնադրել ու ղեկավարել են գերմանական նացիստները Գերմանիայի կողմից Ավստրիայի անեքսիայից՝ անշլյուսից գրեթե անմիջապես հետո։

Համառոտ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաուտհաուզենի ճամբարը, Օսվենցիմի ու Դախաուի հետ մեկտեղ, եղել է ամենադաժան ու խոշորագույն համակենտրոնացման ճամբարներից մեկը Եվրոպայում[2][3]։ Ունեցել է չորս հիմնական ստորաբաժանում Մաուտհաուզենում ու մերձակա Սանկտ Գեորգեն ան դեր Գուզեն ավանում և մոտավորապես հարյուր մասնաճյուղ Ավստրիայի հյուսիսային և Գերմանիայի հարավային շրջաններում[4], ինչպես նաև՝ ժամանակակից Սլովենիայի տարածքում գտնվող Լյուբելում[5]։

Սկզբնական շրջանում այդ ճամբարն են նետվել նացիստների տեսակետից անցանկալի հայացքների տեր մարդիկ, հոմոսեքսուալիստներ ու գնչուներ Գերմանիայից, Ավստրիայից ու Չեխոսլովակիայից։ 1940-ական թվականների սկզբներից այստեղ՝ ճաղերի հետևում են հայտնվել լեհերի մեծաթիվ խմբեր և հատկապես լեհ մտավորականներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտական փուլում ճամբարում ավելացել է այսպես կոչված՝ «հասարակության անցանկալի տարրերի» թիվը, սակայն, այդուհանդերձ, մտավորականների ու քաղաքական ընդդիմախոսների տեսակարար կշիռը շարունակել է մնալ տիրապետող[6][7]։ Կալանվածներին հարկադրել են աշխատել ստրկական պայմաններում։ Որպես աշխատանքային ճամբար՝ Մաուտհաուզենն ամենաարգասավորն է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիների հիմնադրած համակենտրոնացման ճամբարների շարքում. ճամբարականներն աշխատել են ավազի ու ածխի հանքերում, զինագործարաններում, ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Ме-262՝ «Մեսսերշմիտ» ինքնաթիռներ թողարկող ձեռնարկություններում[8]։

Աշխատանքային ահավոր պայմանների ու անմիջական բռնությունների հետևանքով զոհվել են հսկայական թվով մարդիկ։ Պատերազմի ավարտին մոտ՝ ճամբարի ղեկավարությունը ոչնչացրել է գրեթե բոլոր փաստաթղթերը, այդ պատճառով էլ զոհերի ճշգրիտ թիվն անհայտ է. ենթադրվում է, որ այն հասնում է մի քանի հարյուր հազարի (հաշվարկները տատանվում են 122 766-ից 320 000-ի միջև)։ Ըստ որոշ հաշվարկների՝ 1945 թվականի հունվարին ճամբարում եղել է շուրջ 85 հազար կալանավոր[9][10]։

Մաուտհաուզենի ճամբարում է իր մահաբեր գործունեությունը ծավալել «Դոկտոր Մահ» անվանված էսէսական սպա, «բժիշկ-գիտնական» Արիբերտ Հայմը, որն այստեղ հիմնել էր մարդկանց վրա դաժանագույն փորձեր՝ քիմիկատներ, թույներ ներարկելու, անդամահատումներ կատարելու ամենամեծ լաբորատորիան[11][12]։

1945 թվականի մայիսի սկզբներին ճամբարի հրամանատարությունը լքել է ճամբարը՝ ճգնելով խույս տալ դաշնակից երկրների հարձակվող զորքերի գերության մեջ հայտնվելուց։ Ի տարբերություն այլ ճամբարների՝ այստեղ կալանավորների զանգվածային կոտորած չեն կազմակերպել, չնայած համապատասխան հրամանը վերադասից տրվել էր։ Հանպատրաստից ձևավորված ղեկավարությունը զինաթափվել է ԱՄՆ-ի 11-րդ զրահատանկային դիվիզիայի մարտիկների կողմից, և ճամբարն ազատագրվել է։ Գերի ընկած էսէսականներին ճամբարականներն սպանել են։ Ճամբարի երկարամյա հրամանատար Ֆրանց Ցիրայսը պատերազմի ավարտից շաբաթներ անց բռնվել ու գնդակահարվել է, իսկ վարչակազմի 69 անդամներից բաղկացած խումբը ավելի ուշ ԱՄՆ-ում կանգնել է տրիբունալի առաջ և դատապարտվել մահապատժի՝ կախաղանի միջոցով[13]։ Ազատագրված ճամբարականների մեջ էր նաև գերմանաբնակ հրեա Շիմոն Վիզենտալը, ով իր կյանքի մնացած մասը նվիրել է փախուստի դիմած նացիստ հանցագործների հայտնաբերմանը։

1949 թվականին Մաուտհաուզենի գլխավոր ճամբարն ստացել է ազգային հուշարձանի կարգավիճակ։

Անվանի ճամբարականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դմիտրի Կարբիշև - ինժեներական զորքերի խորհրդային գեներալ-լեյտենանտ
  • Յուլիան Սավիցկի - ուկրաինացի ազգայնական գործիչ
  • Ջևդեդ Դոդա (1906 – 1945) - հարավսլավացի պարտիզան
  • Ժյուլիան Լաո (1884 – 1950) - բելգիացի քաղաքական գործիչ
  • «Նապաստակների որս» (Hasenjagd) — ավստրիական գեղարվեստական կինոնկար (1994 թ.)
  • "Քսաներորդ բլոկ։ Նապաստակների որս" — Վլադիմիր Սերկեզի նկարահանած կարճամետրաժ փաստավավերագրական կինոնկարը, 2015 թ.[14]
  • «Լուսանկարիչը Մաուտհաուզենից» (The Photographer of Mauthausen) — Թրիլլեր/Պատմական ժանր, 2018 թ.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. | příjmení=Dobosiewicz |jméno =Stanisław| titul =Mauthausen-Gusen; w obronie życia i ludzkiej godności | rok =2000 | strany =191–202 | vydavatel=Bellona | místo=Warsaw | isbn =8311090483|jazyk=polsky}} [Dále jen: Mauthausen-Gusen; w obronie życia i ludzkiej godności]
  3. | příjmení = Bischof | jméno = Günter | příjmení2 = Pelinka| jméno2 = Anton | titul =Austrian Historical Memory and National Identity | rok =1996 | strany=185–190 | vydavatel=Transaction | místo= New Brunswick| isbn =1560009020| url =http://books.google.com/books?ie=UTF-8&vid=ISBN1560009020&id=75l45XlpXTsC&pg=PA185&lpg=PA185&dq=Mauthausen&sig=bkPrYRhv5wuk1RG9fcmO-p6kYnU |jazyk=anglicky}}
  4. Rudolf A. Haunschmied; Jan-Ruth Mills, Siegi Witzany-Durda (2008). St. Georgen-Gusen-Mauthausen – Concentration Camp Mauthausen Reconsidered. Norderstedt: Books on Demand. ISBN 978-3-8334-7610-5.
  5. |last1=Bischof |first1=Günter |last2=Pelinka |first2=Anton |title=Austrian Historical Memory and National Identity |year=1996 |pages=185–190|publisher=Transaction Publishers |isbn=1-56000-902-0 |url =https://books.google.com/?id=75l45XlpXTsC&pg=PA185&lpg=PA185&dq=Mauthausen}}
  6. |last=Maršálek |first=Hans |title=Die Geschichte des Konzentrationslagers Mauthausen |trans-title=Zgodovina koncentracijskega taborišča Mauthausen |year=1995 |publisher=Österreichischen Lagergemeinschaft Mauthausen u. Mauthausen-Aktiv Oberösterreich |location=Wien-Linz}}
  7. | příjmení= Gębik |jméno =Władysław | titul =Z diabłami na ty | rok=1972 | strany=332 | vydavatel=Wydawnictwo Morskie | místo=Gdańsk |jazyk=polsky}}
  8. |title=Memoriales históricos, 1933–1945 |year=2005 |chapter=Historia de los campos de concentración: El sistema de campos de concentración nacionalsocialista, 1933–1945: un modelo europeo |url=http://www.memoriales.net/}}(չաշխատող հղում)
  9. | last= Dobosiewicz |first=Stanisław |title=Mauthausen/Gusen; obóz zagłady | trans-title=Mauthausen/Gusen; taborišče pogubljenja |year=1977 |page =449 |publisher=Založba Ministrstva za narodno obrambo Republike Poljske |location=Varšava |isbn=83-11-06368-0}}
  10. | url=http://www.delo.si/novice/slovenija/spomin-na-zrtve-taborisca-mauthausen.html |title=Spomin na žrtve taborišča Mauthausen |date=6.5.2007 |work=Delo |accessdate=25.8.2007}}
  11. Stanisław Dobosiewicz (2000). Mauthausen-Gusen; w obronie życia i ludzkiej godności. Warsaw: Bellona. էջեր 191–202. ISBN 83-11-09048-3.
  12. | author =Günter Bischof | coauthors =Anton Pelinka | title =Austrian Historical Memory and National Identity | year =1996 | pages =185 – 190|publisher =Transaction Publishers|id =ISBN 1-56000-902-0| url =http://books.google.com/books?ie=UTF-8&vid=ISBN1560009020&id=75l45XlpXTsC&pg=PA185&lpg=PA185&dq=Mauthausen&sig=bkPrYRhv5wuk1RG9fcmO-p6kYnU }}
  13. |last=Bard |first=Mitchell G. |year=2001 |title=The Complete History of the Holocaust |publisher=Greenhaven Press |isbn=9780737703733}}
  14. «Три фильма о побеге из Маутхаузена» (գերմաներեն). www.memory-austria.at. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաուտհաուզեն (համակենտրոնացման ճամբար)» հոդվածին։