Jump to content

Մամլուքների սուլթանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամլուքների սուլթանություն
سلطنة المماليك
 Այյուբյան սուլթանություն
 Երուսաղեմի թագավորություն
1250 - 1517 Օսմանյան կայսրություն 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կահիրե
Լեզու արաբերեն (Եգիպտոսի բարբառ և դասական արաբերեն),
թուրքերեն (Օղուզ և կուման-ղպչաղ)
չերքեզերեն
Կրոն սուննի իսլամ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ սուլթան
Պատմություն
- Թուրանշահի սպանությունը 2 մայիս 1250
- Մամլուք-օսմանյան Բ պատերազմ 22 հունվար 1512

Մամլուքների սուլթանություն (արաբ․՝ سلطنة المماليك‎‎ սուլթանաթ ալ-մամալիք), միջնադարյան միապետություն Եգիպտոսում, Սիրիայում և Հիջազում 1250-1517 թվականներին։ Այն որպես պետություն գոյություն է ունեցել Այյուբյան սուլթանության անկումից հետո, մինչև օսմանյան զորքերի ներխուժումը Եգիպտոս (1517 թվական)։ Մամլուքների կառավարման ժամանակաշրջանը բաժանված է երկու մասի․ առաջինը՝ «Բահրի» (1250-1382), երկրորդը՝ «Բուրջի» (1382-1517) մամլուքների շրջան։ Այս անվանումները կապված էին ժամանակի իշխող վարչակարգի անունների հետ։ Ժամանակակից մուսուլման պատմաբաններն այդ երկու շրջաններն անվանում են «թուրքական» և «չերքեզական» ժամանակաշրջաններ՝ մամլուքների մեծամասնության էթնիկ հիմքի վրա հենվելով։

Մամլուքների սուլթանությունը հզորության գագաթնակետին հասավ թուրք կառավարիչների օրոք, որից հետո վրա հասավ երկարատև անկման ժամանակաշրջանը չերքեզների օրոք։ Սուլթանությունը կառավարող խավը կազմված էր մամլուքներից, գերազանցապես կուման-ղպչաղ (Ղրիմ), չերքեզ, աբխազ, օղուզ թուրք և վրացի զինվորներից։ Երբ մամլուքներին գնում էին, նրանք ավելի բարձր դիրք էին զբաղեցնում, քան սովորական ստրուկները, ովքեր իրավունք չունեին զենք կրելու կամ որոշակի հանձնարարություններ կատարելու։ Մամլուքերը համարվում էին իսկական տերեր, որոնց հասարակական դիրքը Եգիպտոսի քաղաքացիներից ավելի բարձր էր։ Չնայած, որ սուլթանությունը վերջի վերջո անկում ապրեց, բայց իր հզորության ժամանակ այն ներկայացնում էր միջնադարյան Եգիպտոսի և Լևանտի քաղաքական, տնտեսական և մշակութային փառքը։

1517 թվականին սուլթանությունը նվաճվեց օսմանյան բանակի կողմից։ Օսմանյան կայսրության տիրապետության ներքո Եգիպտոսն ստացավ ինքնավարություն[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Robert Irwin, The Middle East in the Middle Ages, 19-21