Մաարյա Կանգրո
Մաարյա Կանգրո էստ․՝ Maarja Kangro | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, թարգմանչուհի, լիբրետիստ, գրող և արձակագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Էստոնիա |
Կրթություն | Տարտուի համալսարան և Տալլինի համալսարան |
Պարգևներ | |
Maarja Kangro Վիքիպահեստում |
Մաարյա Կանգրո (էստ․՝ Maarja Kangro, դեկտեմբերի 20, 1973, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի գրող, բանաստեղծուհի, թարգմանչուհի և լիբրետիստուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաարյա Կանգրոն ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 20-ին Տալլինում, կոմպոզիտոր Ռայմո Կանգրոյի և նրա կնոջ՝ գրող Լեելո Տունգալի ընտանիքում։ Նա ավարտել է Տարտուի համալսարանը, որտեղ սովորել է գրականագիտություն և անգլագիտություն։ Ավելի ուշ սովորել է Տալլինի համալսարանի ասպիրանտուրայում «մշակութաբանության» ուղղությամբ[1]։
Նա զբաղվել է գրական ստեղծագործությունների թարգմանությամբ իտալերենից, անգլերենից և գերմաներենից, մասնավորապես թարգմանել է Ումբերտո Էկոյի, Հանս Մագնուս Էնցենսբերգերի, Անդրեա Ձանձոտոյի, Վալերիո Մագրելիի և ուրիշների աշխատանքները[1]։ Դրանից բացի նա իր ուժերը փորձել է որպես բանաստեղծուհի և գրեղ։
1999 թվականին նա քրոջ՝ Կիրկե Կանգրոյի (ծնված 1975 թվականին) հետ համատեղ իրենց հոր՝ Ռայմո Կանգրոյի «Süda» օպերայի համար գրել են լիբրետո։ 2005 թվականին հաջորդել է լիբրետոն կոմպոզիտոր Թինիս Կոմանի «Kaubamaja» կամերային օպերայի համար[2]։ 2006 թվականին տեղի է ունեցել Թինու Կիրվիտսայի երկու օպերաների պրեմիերաներ իրենց լիբրետոներով՝ «Tuleaed» և «Mu luiged, mu mõtted»: 2008 թվականին տեղի է ունեցել կոմպոզիտոր Թիմո Շտեյների «Kuked ja kanad» կոնտանտայի պրեմիերան նրա լիբրետոյով։ Թիմո Շտեյների «Kaks pead» օպերայի պրեմիերան նրա լիբրետոյով տեղի է ունեցել 2011 թվականի հունիսին։
2006 թվականի հրատարակվել է նրա առաջին «Kurat õrnal lumel» («Սատանան քնքուշ ձյան վրա») բանաստեղծությունների ժողովածուն։ Նույն թվականին հրատարակվել է քրոջ հետ համատեղ գրված «Puuviljadraakon» («Մրգային վիշապ») գիրքը երեխաների համար[1]։ Նրա բանաստեղծությունները տարբերվում են հեգնանքով և սրամտությամբ։ 2010 թվականին լույս է ընծայվել Մաարյա Կանգրոյի «Ahvid ja solidaarsus» («Կապիկներ և համերաշխություն») բանաստեղծությունների ժողովածուն, որն ստացել է Eesti Kultuurkapital հիմնադրամի ամենամյա մրցանակ[3]։ Հետագայում նա գործունեությունը շարունակել է որպես արձակագիր[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kurat õrnal lumel (բանաստեղծությունների ժողովածու). Tallinn: Verb 2006.
- Puuviljadraakon (մանկական գիրք). Tallinn: Koolibri 2006.
- Tule mu koopasse, mateeria (բանաստեղծությունների ժողովածու). Tallinn: Eesti Keele Sihtasutus 2007.
- Heureka (բանաստեղծությունների ժողովածու). Tallinn: Eesti Keele Sihtasutus 2008.
- Ahvid ja solidaarsus (պատմվածքներ). Tallinn: Eesti Keele Sihtasutus 2010.
- Kunstiteadlase jõulupuu (բանաստեղծությունների ժողովածու). Tallinn: Eesti Keele Sihtasutus 2010.
- Dantelik auk (պատմվածքներ). Tallinn: Eesti Keele Sihtasutus 2012.
- Must tomat (բանաստեղծությունների ժողովածու). Tallinn: Eesti Keele Sihtasutus 2013.
- Hüppa tulle (պատմվածքներ). Tallinn: Nähtamatu Ahv 2014.
- Klaaslaps. Tallinn: Nähtamatu Ahv 2016.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաարյա Կանգրո» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 20 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Տալլին քաղաքում ծնվածներ
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Էստոնացի կին գրողներ
- Էստոնացի թարգմանիչներ
- Էստոնացի բանաստեղծուհիներ
- Լիբրետիստներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 21-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի պատմվածքագիրներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով