Jump to content

Ճչանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճչանակ
Որակավորումidiophone?

Ճչանակ (ռուս.՝ трещотка, трескотуха[1], ռուսական ժողովրդական հարվածային երաժշտական գործիք, որը ծագել է 12-րդ դարում և բաղկացած է պարանին շարած 18–20 փայտե թիթեղիկներից (երկարությունը՝ 16–18 սմ)։ Նվագողը բռնում է պարանի ծայրերից և թափահարում, որի հետևանքով արտաբերվում են չոր, շրխկան հնչյուններ։ Օգտագործվում է ժողովրդական պարերի ռիթմիկ նվագակցության համար, տարածված է տարբեր ժողովուրդների երաժշտության մեջ։

1992 թվականին Նովգորոդում կատարվածհնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են երկու տախտակներ, որոնք, ըստ Վլադիմիր Պովետկինի ենթադրության, 12-րդ դարում ներառված են եղել հին նովգորոդյան ճչանակների հավաքածուի մեջ[2]։

Ռուսաստանի հարավ-արևմուտքում[3] (Կուրսկի, Տուլայի և Կալուգայի մարզերում) օգտագործվել է հարսանեկան, մեծարման կամ պարային երգերի նվագակցման համար, երբեմն՝ լիվենկա[4] ակորդեոնի[1] հետ միասին։

Ճչանակը կաղնու, ընկույզի կամ թխկու՝ 14-20 փոքր (130-150 երկարությամբ, 50-70 մմ լայնությամբ) տախտակների հավաքածու է, որոնք մի ծայրից կապվում են պարանով։ Տախտակների միջև դրվում են միջնադրվածքներ, երբեմն՝ 4-8 բոժոժիկների հետ միասին։ Ճչանակը բռնում են պարանի ծայրերում գտնվող օղակներից և սուր կամ սահուն շարժումներով սեղմում են ծայրերի շերտաձողերը[1]։

Ճչանակ Վ. Վասնեցովի «Մունետիկներ» նկարում (ձախից)

Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում օգտագործված ճչանակը բաղկացած է ուղղանկյուն շրջանակից՝ 200×100 մմ չափսերով, որի կարճ կողմում ամրացված են 1-4 առաձգական շերտաձողեր, որոնց երկարությունը մոտավորապես հավասար է շրջանակի երկարությանը։ Շրջանակը պտտվում է բռնակի վրա, իսկ առաձգական ձողերն ազատ ծայրերով շփվում են այս բռնակի ատամնավոր մասի հետ։ Ձևավորվող ճռռոցը հիշեցնում է շարունակական գնդացրային հրաձգություն[1]։

Լենինգրադի և Նովգորոդի մարզերում պահպանվել է որպես որսորդական գործիք և մանկական խաղալիք[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Мациевский И.В. Трещотка // Музыкальная энциклопедия. Том 5. — М.: Советская энциклопедия, 1981.
  2. Технология изготовления трещотки в деревне Кураково Белёвского района Тульской области Արխիվացված 2021-01-29 Wayback Machine // Объединение центров развития культуры
  3. Трещотка // Музыкальный энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 552. — 672 с.
  4. Руднева А. В. Трещотки // Курские танки́ и карагоды. — М.: Советский композитор, 1975. — С. 189—191. — 307 с.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Агажанов А. П. Трещотки // Русские народные музыкальные инструменты. — М.: МузГИз, 1949. — С. 28—30. — 56 с.
  • Багрий Ю. А. Русские трещотки // Памяти К. Квитки. Сборник статей. — М.: Советский композитор, 1983. — С. 249—269. — 303 с.
  • Рогаль-Левицкий Д. Р. Трещотка // Современный оркестр. Том 3. — М.: МузГИз, 1956. — С. 163—168. — 356 с.
  • Буданков О. А., Вахутинский М. Б., Петров В. К. Трещотки // Практический курс игры на русских народных духовых и ударных инструментах. — М.: Музыка, 1991. — С. 87—91. — 189 с.
  • Васильев Ю. А., Широков А. С. Трещотка // Рассказы о русских народных инструментах. — 2-е изд. — М.: Советский композитор, 1986. — С. 15. — 88 с.
  • Поветкин В. И. Открытие трещоток новгородских (Из опыта восстановительных работ) // Памятники культуры. Новые открытия: Письменность. Искусство. Археология. Ежегодник — 2000. — М.: Наука, 2001. — С. 160—166.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։