Ճամայկական դոլար
Տեսակ | տարադրամ և դոլար |
---|---|
ISO 4217 կոդ | JMD |
Երկիր | Ճամայկա |
Ներդրման ամսաթիվը | սեպտեմբերի 8, 1969 |
Պաշտ օգտագործողներ | Ճամայկա |
Նշան | J$ |
Նշանի նկարագրություն | Դոլարի նշան |
Կենտրոնական բանկ | Bank of Jamaica? |
Ճամայկական դոլար (միջազգային նշանակությունը` JMD, երկրի ներսում` JD կամ J$), Ճամայկայի դրամական միավորը։ Կազմված է 100 ցենտից։ Շրջանառության մեջ կան 50, 100, 2000 և 5000 դոլար արժողությամբ արժեթղթեր, ինչպես նաև 1, 5, 10 և 20 դոլար անվանական արժեքով մետաղադրամներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1840 թվականը ֆունտ ստերլինգին և տեղական մետաղադրամներին հավասար, գործածվել են նաև Իսպանիայի մետաղադրամները։ 1848-1969 թվականներին դրամական միավորը եղել է ճամայկական ֆունտը։ Բացի այդ, 1955-1964 թվականներին շրջանառության մեջ են եղել վեստինդիական դոլարները։
Ճամայկական դոլարը որպես պաշտոնական արժույթ օգտագործվել է Կայմանյան կղզիներում մինչև 1972 թվականի սեփական արժույթի ՝Կայմանյան կղզինեի դոլարի թողարկումը։
2022 թվականին Ճամայկայի կենտրոնական բանկը թողարկել է 2000 դոլարի չափով նոր քանակությամբ արժույթ։ (50, 100, 200, 500, 1000 և 5000 դոլարները նույնպես համարվում են պոլիմեր)։
Ճամայկայի վարչապետ Էնդրյու Հոլնեսսը ասել է, որ Ճամայկայի բանկը նախագծել է ընդարձակել կենտրոնական բանկի թվային արժույթը` ճամայկական թվային դոլարը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Банк Ямайки планирует выпустить цифровую валюту центрального банка CBDC - цифровой ямайский доллар | blockchain24.pro». blockchain24.pro. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճամայկական դոլար» հոդվածին։ |
|