Ճաբուա Ամիրեջիբի
Ճաբուա Ամիրեջիբի վրաց.՝ ჭაბუა ამირეჯიბი | |
---|---|
Ծննդյան անուն | վրաց.՝ ჭაბუა ამირეჯიბი |
Ծնվել է | նոյեմբերի 18, 1921 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական ԽՍՀ |
Վախճանվել է | դեկտեմբերի 12, 2013[1] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրաստան |
Գերեզման | Մթածմինդա |
Գրական անուն | ჭაბუა |
Մասնագիտություն | գրող և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Ժանրեր | դյուցազներգություն և դրամա |
Ուշագրավ աշխատանքներ | Դաթա Թութաշխիա |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Ճաբուա Ամիրեջիբի Վիքիդարանում | |
Chabua Amirejibi Վիքիպահեստում |
Մզեչաբուկ (Ճաբուա) Իրակլիի Ամիրեջիբի (վրաց.՝ ჭაბუა [მზეჭაბუკ] ამირეჯიბი, 18 նոյեմբերի, 1921, Թիֆլիս — 12 դեկտեմբերի, 2013, Թբիլիսի[2]), վրացի գրող, XX դարի վրացական գրականության դասական, «Դաթա Թութաշխիա» (1973-1975) վեպի և բազմաթիվ այլ ստեղծագործությունների հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Թիֆլիսում, իրավաբանի ընտանիքում, ով սերում էր հին իշխանական տոհմից։ 1938 թվականին հայրը ենթարկվել է բռնաճնշումների և մահացել հետաքննության ժամանակ, իսկ մայրը դատապարտվել է տասը տարի անցկացնել ճամբարում[3]։
1944 թվականին «Սպիտակ Գեորգի» քաղաքական խմբակին անդամակցության համար Ճաբուա Ամիրեջիբին դատապարտվել է 25 տարվա բանտարկության։ Երեք անգամ փախել է կալանավայրից, ընդ որում, երրորդ անգամ նա կարողացել է կեղծ փաստաթղթերով հասնել Բելառուս, որտեղ դարձել է գործարանի տնօրեն, սակայն շուտով նորից ուղարկվել է կալանավայր[3]։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Նարիլսկում Գորլագի ճամբարային չորրորդ բաժանմունքի կալանավորների ընդվզմանը։ Կալանավայրից ազատվել է 1959 թվականին։ 1960 թվականից զբաղվում է գրական գործունեությամբ։ Առաջին գիրքը՝ «Ճանապարհը» (պատմվածքների ժողովածու), լույս է տեսել 1962 թվականին։
«Դաթա Թութաշխիա» (1973—1975, ռուսերեն է թարգմանվել հեղինակի կողմից 1976 թվականին) վեպը չորս մասից բաղկացած էպիկական ստեղծագործություն է, որի գործողությունները տեղի են ունենում մինչհեղափոխական Վրաստանում։ Վեպի հերոսը՝ Դաթա Թութաշխիան, «ազնվաբարո ավազակ» է ու անարդարության դեմ պայքարի մարտիկ։ Դաթան, ում կոչել են վրացական հեթանոսական առասպելական հերոս Թութաշխիայի պատվին, ձգտում է աշխարհը դարձնել ավելի լավը։ Վեպի չորս մասերից յուրաքանչյուրում նա անցնում է հետևյալ փուլերից մեկը՝ խանդավառություն բռնության դեմ պայքարում, հիասթափություն, պայքար ինքնազոհողության միջոցով։ Գիրքը գրված է սյուժետային ընդհանուր գծով միմյանց հետ կապվող առանձին նովելների ձևով։ Ճաբուա Ամիրեջիբիի ոճը հիշեցնում է մոգական ռեալիզմ[4]։
Ամիրեջիբիի երկրորդ վեպը կոչվում է «Գորա Մբորգալի» (1994, ռուսերեն է թարգմանվել հեղինակի կողմից 1996 թվականին)։ Վեպի գործողությունները կատարվում են խորհրդային տարիներին։ Ստեղծագործության հերոսը Իագոր Կարգորեթելին է, ում կոչում են Գորա Մբորգալի։ Նա թափառում է երկրում՝ վեց անգամ փախչելով ճամբարից առանց որևէ նպատակի, միայն հանուն շարժման՝ որպես բացարձակ արժեքի։
Ճաբուա Ամիրեջիբիի երրորդ վեպը՝ «Գեորգի Փայլող» (XIV դարի վրացական պատմության հիման վրա), լույս է տեսել 2005 թվականին։
Ամիրեջեբին աշխատել է կինոյի ու լրագրության բնագավառում։ Իր «Դաթա Թութաշխիա» վեպի հիման վրա նա գրել է «համանուն» ֆիլմի սցենարը։ Եղել է իր հիմնադրած «Վերածնված Իբերիա» թերթի գլխավոր խմբագիրը։
1992—1995 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր[5]։ 2010 թվականին քննադատել է Միխեիլ Սաակաշվիլիի գործող վարչակարգը[6]։
Պարգևատրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Գեորգի շքանշանով (2009)[5], Պատվո շքանշանով (1995), Վախթանգ Գորգասալի առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով։
Ճաբուա Ամիրեջիբիի անունով է կոչվել 2004 թվականին Հարավային Կորեայում պատրաստված վրացական հեղուկանավը, որ Վրաստանի անկախության հռչակումից հետո պատրաստված երկրորդ նավն է։ Գրողն ինքը չի կարողացել մասնակցել նավը ջուրն իջեցնելու արարողությանը։ Նրա փոխարեն ներկա է գտնվել որդին՝ Լաշա Ամիրեջիբին[7]։
2010 թվականի հոկտեմբերին Ճաբուա Ամիրեջիբին քահանա է ձեռնադրվել Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա Երկրորդի կողմից։ Նա նա Պատրիարքից օրհնություն է ստացել գրական գործունեությունը շարունակելու համար։ Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը որպես բացառություն ութսունիննամյա գրողին թույլ է տվել չգնալ եկեղեցի (գրողն արդեն երկար ժամանակ չէր կարողանում խոսել և ծանր հիվանդ էր), այլ ձեռնադրության կարգն անցնել սեփական տանը։ Նա ստանում է Դավիթ անունը[8]։ Գրողի՝ քահանա ձեռնադրման ծիսակարգն անցկացրել է Նորին բարձր սրբազնություն Սերաֆիմը (Ջոջուա)՝ Բորժոմի ու Բակուրիանի միտրոպոլիտը։ Վերջինս լրագրողների հետ իր զրույցում նշել է, որ Ճաբուա Ամիրեջիբին Վրաստանի կաթողիկոս Իլյա II կողմից ձեռնադրվել է քահանա՝ Դավիթ անունով, ի պատիվ սուրբ թագավոր Դավիթ Շինարարի[9][10][11]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քույրը՝ Ռոդամ (1918-1994), եղել է բանաստեղծ Միխայիլ Սվետլովի կինը, հետո ամուսնացել է Բրունո Պոնտեկերվոյի հետ[12].
- Քույրը՝ Նաթիա (1934-2014), փիլիսոփա Կակաբաձեի կինը
Ճաբուա Ամիրեջիբին վեց երեխա ունի տարբեր կանանցից։ Իր կյանքի վերջին տարիներին նա ամուսնացել է բանաստեղծ-թարգմանչուհի Թամարա Ջավախիշվիլիի հետ։
- Դուստր՝ Մանանա, գրող[12],
- Դուստր՝ Լայլա, Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանության աշխատակից[12],
- Որդի՝ Իրակլի, զոհվել է Աբխազիայի պատերազմում[12],
- Որդի՝ Լաշա, քանդակագործ, Աբխազիայի պատերազմի վետերան,
- Որդի՝ Կուցնա, վավերագրական ֆիլմերի օպերատոր,
- Որդի՝ Շալվա, կենսաբան, պատերազմի մասնակից։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ճանապարհը» (պատմվածքների ժողովածու, 1962)
- «Իմ քեռին կոշկակար է» (վրաց.՝ მოთხრობები «ჩემი მეჯღანე ბიძა» (მოთხრობების კრებული), 1963)
- «Ցուլի խոստովանությունը» (վրաց.՝ ხარის აღსარება (მოთხრობების კრებული), 1964)
- «Գեորգի Բուրդուլի» (վրաց.՝ გიორგი ბურდული, նովել, 1965)
- «Դաթա Թութաշխիա», (վրաց.՝ დათა თუთაშხია, վեպ, 1973—1975, Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ (1982))
- «Գորա Մբորգալի», (վրաց.՝ გორა მბორგალი, վեպ, 1995)
- «Գեորգի Փայլող», (վրաց.՝ გიორგი ბრწყინვალე, վեպ, 2005)
- «Դաթա Թութաշխիա» ֆիլմի սցենարը (1977), ԽՍՀՄ պետական մրցանակ (1981)
- Պատմվածքներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://rustavi2.com/news/includes/get_news_print.php?id_news
- ↑ Скончался классик грузинской литературы XX века Чабуа Амирэджиби
- ↑ 3,0 3,1 Кораллов М. Дата Чабуа. Тост-воспоминание. К 85-летию Чабуа Амирэджиби Արխիվացված 2008-09-28 Wayback Machine // Новая газета. 2006. 25 декабря.
- ↑ Долин А. Предисловие к роману Чабуа Амирэджиби «Гора Мборгали».
- ↑ 5,0 5,1 Чабуа Амирэджиби награждён Орденом Грузинской Православной Церкви.
- ↑ Известные общественные деятели Грузии выступили против режима Саакашвили.
- ↑ «Чабуа Амирэджиби» поплыл вслед за «Жиули Шартава»(չաշխատող հղում).
- ↑ Автор «Дата Туташхиа» постригся в монахи // . GeorgiaTimes.
- ↑ «Чабуа Амиреджиби посвящён в монахи // Информационно-аналитический портал Грузия Online». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Известный грузинский писатель Чабуа Амирэджиби постригся в монахи // Радио Свобода». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «АВТОР РОМАНА «ДАТА ТУТАШХИЯ» ПОСТРИГСЯ В МОНАХИ // REGIONS.RU». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 «Скончался клаcсик грузинской литературы Чабуа Амирэджиби». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճաբուա Ամիրեջիբի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճաբուա Ամիրեջիբի» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 18 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 12 մահեր
- 2013 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Մթածմինդա պանթեոնում թաղվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Վրացի գրողներ
- Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ
- Անձինք Թբիլիսիից
- Խորհրդային գրողներ
- ԽՍՀՄ-ում բռնադատվածներ