Jump to content

Ղևոնդ Կոմունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղևոնդ Կոմունի
Ծնվել էհունվարի 1, 1909(1909-01-01)
ԾննդավայրԱջամ-Մավրակ, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 6, 1953(1953-03-06) (44 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԵրևան
Մասնագիտությունթարգմանիչ, խմբագիր, արձակագիր և բանաստեղծ
ԿուսակցությունԽՄԿԿ
Ղևոնդ Կոմունի Վիքիդարանում

Ղևոնդ Կոմունի (Ղևոնդ Խաչատուրի Մելքոնյան, հունվարի 1, 1909(1909-01-01), Աջամ-Մավրակ, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - մարտի 6, 1953(1953-03-06), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միութան անդամ 1934 թ.-ից։ ԽՄԿԿ անդամ 1930 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1909 թ.-ին, Արևմտյան Հայաստանի Կարսի մարզի Աջամ-Մավրակ գյուղում։ 1918 թ.-ին գաղթել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։ Աշխատել է Լենինականի տեքստիլ կոմբինատում։ 1930 թ.-ին ավարտել է Լենինականի բանֆակը։ 1930-1931 թթ.-ին սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի սցենարական ֆակուլտետում։ 1931-1932 թթ.-ին աշխատել է Լենինականի «Բանվոր» և «Մանածագործ» թերթերի խմբագրություններում։ 1933 թ.-ին եղել է Ախտայի (այժմ՝ Հրազդան) շրջանային թերթի խմբագիրը։ 1938 թ.-ին ավարտել է Մոսկվայի «Պրավդայի» անվան կոմունիստական ժուռնալիստիկայի ինստիտուտը։ 1938-1941 թթ.-ին աշխատել է «Սովետական Հայաստան» թերթում որպես բաժնի վարիչ, ապա խմբագրի տեղակալ։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1946 թ.-ից աշխատել է Հայպետհրատում որպես մանկապատանեկան գրականության խմբագրության վարիչ։ Մահացել է Մոսկվայում, թաղվել է Երևանում[1][2]։

Ղ. Կոմունու երկերի մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խնդություն (բանաստեղծություններ), Ե., Պետհրատ, 1932, 40 էջ[3]։
  • Սահմանի վրա, Ե., Պետհրատ, 1938, 10 էջ։
  • Հայրենիք (բանաստեղծություններ), Ե., Պետհրատ, 1939, 70 էջ։
  • Այգաբաց (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1945, 82 էջ[4]։
  • Արյունոտ կոհակներ, Ե., Հայպետհրատ, 1947, 88 էջ[5]։
  • Նա փնտրում է զավակին, Ե., Հայպետհրատ, 1948, 155 էջ։
  • Ախուրյան (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1952, 299 էջ[6]։
  • Մանկապարտեզ, Ե., Հայպետհրատ, 1952, 20 էջ։
  • Բանաստեղծություններ և վիպակներ, Ե., Հայպետհրատ, 1953, 640 էջ։
  • Վիպակներ, Ե., Հայպետհրատ, 1959, 460 էջ[7]։
  • Նա փնտրում է զավակին, Ե., «Հայաստան», 1968, 184 էջ։
  • Բանաստեղծություններ, Ե., «Հայաստան», 1975, 72 էջ[8]։

Թարգմանություններ (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Վոյնիչ Է., Բոռ (վեպ), Ե., Հայպետհրատ, 1947, 306 էջ։
  • Մարշակ Ս., Դպրոցական, հիշիր, Ե., Հայպետհրատ, 1948, 26 էջ։
  • Բարտո Ա., Զվենիգորոդ, Ե., Հայպետհրատ, 1950, 32 էջ։
  • Լիկստանով Ի., Պստիկը (թարգմանության հեղինակակից Մկրտիչ Արմեն), Ե., Հայպետհրատ, 1950, 364 էջ։
  • Տոլստոյ Ա., Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները, Ե., Հայպետհրատ, 1955, 108 էջ։
  • Վոյնիչ Է., Բոռ (վեպ), Ե., Հայպետհրատ, 1960, 363 էջ։
  • Տոլստոյ Ա., Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները, Ե., «Հայաստան», 1964, 96 էջ։
  • Տոլստոյ Ա., Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները, Ե., «Սովետական գրող», 1978, 132 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 257.
  2. «Zarkfoundation - Ղևոնդ Կոմունի». zarkfoundation.com.
  3. Կոմունի, Ղևոնդ Խաչատուրի (1932). Խնդություն։ Բանաստեղծություններ. Յերիտ. գրողների սերիա. Յերևան: Տպ. Պետհրատի.
  4. Կոմունի, Ղևոնդ Խաչատուրի; Հովհաննես, Շավարշ (1945). Այգաբաց։ Բանաստեղծ. Երևան: Հայպետհրատ.
  5. Կոմունի, Ղևոնդ Խաչատուրի (1947). Արյունոտ կոհակներ։ Բանաստեղծ. Translated by Հովհաննես, Շավարշ. Երևան: Հայպետհրատ.
  6. Կոմունի, Ղևոնդ Խաչատուրի (1952). Դեմիրճյան, Դերենիկ Կարապետի (ed.). Ախուրյան։ Վեպ. Երևան: Հայպետհրատ.
  7. Komuni, Ghevond (1959). Vipakner. Haypethrat.
  8. Կոմունի, Ղևոնդ Խաչատուրի; Հրաչյան, Խաչիկ Թադևոսի (1975). Բանաստեղծություններ. Երևան: Հայաստան.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղևոնդ Կոմունի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 551