Jump to content

Ձկնորսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձկնորսություն Սևանա լճում

Ձկնորսություն, արդյունաբերական, ձկնարդյունաբերության ճյուղ, որը Համաշխարհային օվկիանոսից, ծովերից, լճերից, գետերից, ջրամբարներից արդյունահանում է տարբեր տեսակի ձկներ (որսի մոտ 90 %), ծովային կաթնասուններ, փափկամորթներ, խեցգետնակերպեր, ջրային բուսականություն։

Ձկնորսությունը մարդու տնտեսական գործունեության հնագույն ձևերից է և հայտնի է եղել գրեթե բոլոր ժողովուրդներին։ Հնագիտական հուշարձանները հաստատում են, որ դրանով մարդը զբաղվել է դեռևս վերին պալեոլիթում (հայտնաբերված են ոսկրե պարզունակ կարթեր և այլն) և հատկապես բնորոշ է եղել Մադլենյան մշակույթին։ Շատ ցեղերի համար (օրինակ, Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների համար) ձկնորսությունն ապրուստի հիմնական աղբյուրն էր։ Հայկական լեռնաշխարհի տարածքում, սկսած քարեդարյան, էնեոլիթյան, բրոնզեդարյան ժամանակներից, բնակավայրեր (Շենգավիթ, Քոսիճոթեր, Լճաշեն և այլն) են հիմնել գետերի ու լճերի ափերին՝ ձկնորսության համար նպաստավոր վայրերում։ Ձկնորսությունյան հիմնական գործիքներն են եղել քարե կամ մետաղյա եռաժանիները, տեգերը, թակարդները, ցանցերը, ուռենու ճյուղերից հյուսված սակառները, սուզանիվները, սուզաքար-ծանրոցները և այլն։ Հայաստանի մի շարք հնավայրերից գտնվել են ձկների ոսկորներ և ձկնորսությունյան գործիքներ (եռաժանիներ, սուզանիվներ)։ Ձկնորսությունը, որպես զբաղմունք, Հայաստանում տարածված է եղել նաև միջին դարերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 708
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձկնորսություն» հոդվածին։