Jump to content

Հրեական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրեական գրականություն, հին հրեերենով (իվրիտերեն) և իդիշով ստեղծված գրականություն։ Իվրիտերենով հրեական գրականությունը զարգացել է տարբեր երկրներում, այժմ զարգանում է գլխավորապես Իսրայելում, իդիշով՝ Ռուսաստանում, Ռումինիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում, Ֆրանսիայում, Կանադայում, Բրազիլիայում, Արգենտինայում և այլուր։

Հին հրեական գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հրեական գրականության գլխավոր հուշարձանը «Աստվածաշունչն» է, որի առանձին մասերը (Հնգամատյան, Մարգարեություններ և այլն) գրվել են Ք.ա. XII դարից մինչև Ք.հ. II դար։

Միջնադարյան հրեական գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան հրեական գրականության առաջին հուշարձաններից է Թալմուդը (ավարտվել է V դարում)։ Հրեական գնոստիցիզմի «Գիրք արարածոց» առաջին հայտնի հուշարձանը, ինչպես ենթադրում են, վերաբերում է VIII դարին։ Միջնադարյան հրեական գրականությունն առանձնապես զարգացել է արաբական Իսպանիայում (Իոսսդայ իբն Շապրուտ մոտ 915—990, Խա Նագիդ 993—1056, Սողոմոն իբն Գեբիրոլ (Ավիցեբրոն) 1021—1055, Մովսես իբն էզրա 1055—1139, Եհուդա Հալևի 1075—1141)։ Իտալիայում հայտնի է եղել Իմմանուիլ Հռոմեացին (մոտ 1268—1330)։ Իսպանիայից հրեաների արտաքսումից հետո, XVI— XVII դարեր, սկսել է հրեական գրականության անկման երկարատև շրջանը։

Իդիշով հրեական գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդիշով հրեական գրականությունն առաջացել է Գերմանիայում, XIII դարում և XIV-XV դարերից արտացոլել է հրեաների կյանքը գերմանական ֆեոդալիզմի և վաղ Վերածննդի շրջանում, XVI դարի վերջին՝ Լեհաստանում, XVIII դարի վերջին և XIX դարի սկզբին՝ Ռուսաստանում։ Իվրիտերենով և իդիշով նոր հրեական գրականության զարգացման կարևոր գործոնն էր Հասկալայի լուսավորական շարժումը, որն սկզբնավորվել էր Գերմանիայում փիլիսոփա-դեիստ Մ.Մենդելսոնի (1729—1786) կողմից։ XIX դարում Ռուսաստանում այդ շարժման հայտնի գաղափարախոսը Ի.Լևինզոնն էր (1788—1860)։ Հասկալայի նշանաբանով ծավալվեց իդիշով ստեղծագործող շատ գրողների գործունեությունը, որոնց մի մասն իրենց ստեղծագործություններում բողոքում էին սոցիալական անարդարության դեմ։ XIX դարի կեսերին ռուս առաջադեմ գրականության ազդեցությամբ Ռուսաստանի հրեական գրականությունը հագեցել էր ժողովրդավարության գաղափարներով (Պ.Սմոլենսկի, 1840—85, Մ.Լիլիենբլյում, 1843—1910, Ի.Գորդոն, 1830—1892)։ XIX դարի վերջին XX դարի սկզբին են հանդես եկել Հ.Բյալիկը (1873-1934), Ս.Չերնիխովսկին (1873—1943), Զ.Շնեուրան (1887—1959), Դ.Ֆրիշմանը (1865—1922), Ի.Ռավնիցկին (1859—1944) և ուրիշներ։ Իդիշով դասական գրականության հիմնադիրը և նրա գրական տարբերակի մշակողը եղել է Մենդելե Մոյխեր Սֆորիմը (Շ.Աբրամովիչ 1836—1917)։ Ա.Գոլդֆադենը (1840—1908) հիմնադրել է հրեական ժողովրդական թատրոնը, գրել ժողովրդավարության և հումանիզմի գաղափարներով տոգորված պիեսներ ու բանաստեղծություններ։ XIX դարի 80—90-ական թթ. և XX դարի սկզբին դասակարգային պայքարի ակտիվացման հետ որոշ գրողներ արտացոլեցին աշխատավորների սոցիալիստական և դեմոկրատական հայացքները, մյուսները՝ բուրժուազիայի ազգայնական-սիոնիստական գաղափարախոսությունը։ Շոլոմ-Ալեյխեմի (Ռաբինովիչ, 1859—1916) դասական ռեալիստական ստեղծագործություններում տրված է հրեա ժողովրդի կյանքի իրական պատկերը։ Դ.Բերգելսոնի (1884—1952), Դեր Նիստերի (1884—1950), Օ.Շվարցմանի (1889—1919) ստեղծագործություններում արտացոլված է հասարակական շարժման նոր վերելքը։

Խորհրդային հրեական գրականության մեջ պոեզիայի հիմնադիրները դարձան Օ.Շվարցմանը, Դ.Գոֆշտեյնը (1889—1952), Լ.Կվիտկոն (1890—1952), Պ.Մարկիշը (1895—1952), հանդես եկան նոր բանաստեղծներ Ա.Կուշնիրովը (1892—1949), Ս.Գալկինը (1897—1960), է.Ֆինինբերգը (1899— 1946) և ուրիշներ։ XX դարի 20—30-ական թթ. սկսեցին ստեղծագործել արձակագիրներ Ն.Գ.Լուրյեն (1885—1960), Մ.Դանիելը (1900-40), Շ.Գոդիները (1892—1941), Ա.Կագանը (1900—1965), Գ.Օռլանդը (1898—1946), Մ.Ալբերտոնը (1900—1947), Ֆ. Սիտոն (1909—1945), բանաստեղծներ՝ Մ.Տեյֆը (1904—1966), Ցա.Զելդինը (1902— 1941), է.Կազակևիչը (1913—1962), Բ. Օլևսկին (1909—1941), Ի.Կոտլյարը (1908—1962) և ուրիշներ։ Ուկրաինայի և Բելառուսիայի մարզերի ազատագրումից, Լատվիայում, Լիտվայում, էաոոնիայում, Բեսարաբիայում խորհրդային կարգերի հաստատումից հետո հրեական գրականությունը համալրվեց նոր անուններով (Ցա.Շտերնբերգ, ծն. 1890, Մ.Ալթման, ծն. 1890, Մ.Սակցիեր, ծն. 1907 և ուրիշներ)։ Մոտ 40 հրեա գրող զոհվեց 1941—1945-ի Հայրենական Մեծ պատերազմում։ 60-ական թթ. նշանակալի են Մ.Ալթմանի, Ի.Շեխտմանի (ծն. 1908), Դոբինի (ծն. 1905), Նոտա Լուրյեի, Ֆալիկմանի (ծն. 1911), Ի.Ռաբինի (ծն. 1900), Գորդոնի (ծն. 1909), Տ.Դենի (ծն. 1912), Պոլյանկերի (ծն. 1908), Զաբարայի (ծն. 1908), Շ.Գորշմանի (ծն. 1906), Մ.Լևի (ծն. 1915) և ուրիշների ստեղծագործությունները։

Ժամանակակից հրեական գրականությունն արտասահմանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջում, ԱՄՆ-ում հրեա բնակչության աճի հետ կապված (հիմնականում Արևելյան Եվրոպայից ներգաղթած) հրեական գրականությունը սկսում է զարգանալ Ամերիկայում։ Պրոլետարական բանաստեղծներ Մ.Վինչևսկու (1856—1932), Դ.էդելշտադտի (1866—1892) և ուրիշների ստեղծագործություններն ուղղված են սոցիալական անհավասարության դեմ։ Արձակագիրներ Լ.Կոբրինը (1872—1925), Զ.Լիբինը (1872—1955), դրամատուրգ և ԱՄՆ-ում հրեական թատրոնի բարենորոգիչ Ցա.Գորդինը (1853—1909), բանաստեղծներ Ա.Լեսինը (կեղծանունը՝ Ա.Վալտա, 1872—1938), Եգոյոշը (կեղծանունը՝ Բլյումգարտենա, 1870—1927) պատկերել են ժողովրդական զանգվածների կյանքը կապիտալիստական իրականության պայմաններում։ Հեղավւոխական և դեմոկրատական միտումներին զուգընթաց ԱՄՆ-ի հրեական գրականության մեջ զարգացել են սիոնիզմի գաղափարներ։ 1912-ին ստեղծվել է «Երիտասարդներ» խմբակը, որը հրատարակել է «Կետուբիմ» (1912-ից 26-ը, 8 հհ.) ժողովածուները։ հրեական գրականության զարգացման գործում նշանակալի դեր է կատարել Պ.Գիրշբեյնը («Բաբելոն», վեպ-եռերգություն)։ 20-ական թթ. «Ֆրայխայտ» [այժմ՝ «Մորգեն-Ֆրայխայտ», հիմնադրել են Վինչևսկին և քննադատ Մ.Օլգինը (1879—1939) կոմունիստական թերթի շուրջն են համախմբվել առաջադեմ գրողներ, քննադատներ ու հրապարակախոսներ։ 1929-ին ստեղծվել է Հրեական պրոլետարական գրողների միությունը՝ «Պրոլետպեն»-ը (Ս.Ֆել-ևին, Բեր-Գրին, Շ.Դեյկսել, Խավեր-Պավեր և ուրիշներ)։ Լեհաստանում հրեական գրականությունը նկատելի վերելք ապրեց երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում։ 20-ական թթ. բանաստեղծների մի խումբ հանդես եկավ հին աշխարհի ու կապիտալիզմի ժխտման դիրքերից։ Պոեզիայում գերիշխում էին անարխիստական գաղափարները, արձակում՝ նատուրալիզմը, որի խոշորագույն ներկայացուցուցիչն էր Օ.Վարշավսկին (1890—1944)։ Այսուհանդերձ Ի.Զինգերը (1893—1944) և այլ ռեալիստ գրողներ պատկերեցին հրեական աշխատավորության իրական կյանքը։ Ֆրանսիայում առաջադեմ հրեական գրականությունը ներկայացնում են բանաստեղծուհի Դ.Տեյտելբոյմը, դրամատուրգ Խ.Սլովեսը և ուրիշներ։ Պաղեստինում հրեական գրականությունը կզբնավորվել է XIX դ. վերջին, երբ անգլիական գաղութ են ներգաղթել իվրիտով ստեղծագործող գրողներ Հ.Բյալիկը, Մ.Սմիլյանսկին (1874— 1953), Ու.Գնեսինը (1879— 1913), Յա.Ֆիխմանը (1881—1948), Դ.Շիմոնին (1886—1956), Ցա.Կոհենը (1881-1960), Ա.Բարաշը (1889—1957) և ուրիշներ, որոնց ստեղծագործությունը հագեցած է սիոնիզ մի գաղափարներով։ Նշանակալից է հատկապես Շ.Ագնոնի (1888—1970, նոբելյան մրցանակ, 1966) ստեղծագործությունը։ 20-ական թթ. 2-րդ կեսից Պաղեստինի հրեական գրականությունը մեջ ավելի մեծ տեղ է գրավում դասակարգային շերտավորման թեման։ Սիոնիստական գրականությանը հակադրվում է առաջադիմականը (Ա.Պեն, 1906—1972, Մ.Ավի-Շաուլա, ծն. 1898), որի ներկայացուցիչները զարգացրել են հրեական և համաշխարհային գրականության դեմոկրատական ավանդույթները։ Սոցիալական խնդիրներով է հագեցած Ա.Շլենսկու (ծն. 1900), Ն.Ալտերմանի (1910—1970) և Լեյ Գոլդբերգի (1911—1970) պոեզիան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից Պաղեստինի հրեական գրականության մեջ կարևոր տեղ է գրավել հիտլերյան վայրագությունների թեմատիկան, ինչպես նաև սովետական ժողովրդի հերոսությաև պատկերումը։

Հրեական նոր գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 625