Հոլանդական հիվանդություն
«Հոլանդական հիվանդություն» (Գրոնինգենի էֆեկտ), ակնհայտ պատճառահետևանքային կապն է տնտեսության որոշակի հատվածի տնտեսական զարգացման խթանման (օրինակ՝ բնական ռեսուրսներ) և մյուս հատվածների (ինչպես գյուղատնտեսությունը կամ թեթև արդյունաբերությունը) թուլացման միջև։ Հավանական մեխանիզմը հետևյալն է. տնտեսության զարգացող հատվածում եկամուտները (կամ արտասահմանից օգնության հոսքը) աճում են, տվյալ երկրի ազգային արժույթի փոխարժեքը դառնում է ավելի ուժեղ՝ համեմատած այլ ազգերի արժույթների (արտահայտված փոխարժեքով)։ Սա բերում է նրան, որ արտահանումը դառնում է ավելի թանկ այլ երկրների կողմից գնելու համար և ներկրումը ավելի էժան է դառնում, ինչն էլ բերում է այս հատվածների առավել քիչ չափով մրցունակ լինելուն[1][2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էֆեկտն իր անունը ստացել է Գրոնինգենի գազային հանքից, որը հայտնաբերվել է 1959 թվականին Հոլանդիայի հյուսիսում։ Գազի արտահանման արագ աճը հանքավայրի հայտնաբերման արդյունքում 1970-ական թվականներին բերեց ինֆլյացիայի և գործազրկության աճի, վերամշակող արդյունաբերության արտահանման անկմանը և եկամուտների աճի տեմպի նվազեցմանը։ Նավթի գների աճը 1970-ական թվականների կեսերին և 1980-ական թվականների սկզբին առաջացրեց նման էֆեկտ Սաուդյան Արաբիայում, Նիգերիայում, Մեքսիկայում։ ՝ Արտահանման եկամուտների կտրուկ աճը՝ ի հաշիվ տնտեսության արդյունահանող հատվածի, տանում է երկրում արտարժույթի լրացուցիչ հոսքի, ինչը, իր հերթին, բերում է ազգային արժույթի ամրապնդմանը։ Ազգային արժույթի ամրապնդումը նվազեցնում է արդյունահանող ժյուղերի ապրանքների մրցունակությանը, ինչը տանում է տվյալ ապրանքի թողարկմանն ու արտահանմանը և կարող է բերել գործազրկության աճի։ Աճում է նաև ներկրումը, նվազում է զուտ արտահանումը և, վերջին հաշվով, համախառն ներքին արտադրանքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Полит. Ру 28.09.2000 http://old.polit.ru/documents/335937.html Արխիվացված 2008-10-07 Wayback Machine
- ↑ Забелина О. Российская специфика "Голландской болезни.- Вопросы экономики, 2004 № 11
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Buiter, Willem H.; Purvis, Douglas D. (1983). «Oil, Disinflation, and Export Competitiveness: A Model of the 'Dutch Disease'». In Bhandari, Jagdeep S.; Putnam, Bluford H. (eds.). Economic Interdependence and Flexible Exchange Rates. Cambridge: MIT Press. էջեր 221–47. ISBN 0-262-02177-3.
- Elkhan Richard Zada. 2016. Oil Abundance and Economic Growth. Berlin: Logos Verlag.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sadik-Zada, R. Oil Abundance and Economic Growth. Berlin: Logos Verlag 2016. ISBN 9783832543426 (անգլ.)