Jump to content

Հյուստոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Հյուստոն
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՀարիս շրջան[1]
Հիմնադրված էօգոստոս 1836 թ.
Մակերես1724,544507 կմ²
ԲԾՄ13±1 մետր
Բնակչություն2 304 580 մարդ (ապրիլի 1, 2020)[2]
Հեռախոսային կոդ281, 832 և 713
Փոստային դասիչ77000–77099, 77200–77299, 77000, 77002, 77007, 77009, 77011, 77013, 77015, 77018, 77021, 77024, 77027, 77030, 77034, 77038, 77042, 77045, 77048, 77049, 77052, 77057, 77061, 77065, 77069, 77072, 77075, 77079, 77081, 77083, 77087, 77091, 77094, 77099, 77203, 77206, 77208, 77211, 77216, 77220, 77224, 77228, 77229, 77231, 77233, 77236, 77240, 77243, 77246, 77249, 77250, 77253, 77258, 77260, 77263, 77266, 77268, 77273, 77276, 77279, 77280, 77282, 77285, 77287, 77290, 77291, 77295 և 77298
Պաշտոնական կայքhoustontx.gov(անգլ.)
Հյուստոն (ԱՄՆ)##
Հյուստոն (ԱՄՆ)

Հյուստոն (անգլ.՝ Houston), քաղաք ԱՄՆ-ում, Տեխաս նահանգում։ Այն համարվում է ԱՄՆ-ի չորրորդ և Տեխասի ամենամեծ քաղաքը։

Բնակչությունը՝ 2 304 580 մարդ (ապրիլի 1, 2020)[2]։ Հյուսթոնը Հարիսի շրջանի վարչական կենտրոնն է, ինչպես նաև Մեծ Հյուսթոն ագլոմերացիայի տնտեսական կենտրոնն է, որն ունի 6 108 060 բնակիչ[3]։ Քաղաքը տեղակայված է Մեքսիկական ծոցից 50 կմ հեռավորության վրա՝ մերձափնյա հարթավայրում։ Նրա մակերեսը կազմում է 965 կմ2[4]:

Հյուստոնը հիմնադրվել է 1836 թվականի օգոստոսի 30-ին և Տեխասի Հանրապետության կազմի մեջ է մտել 1937 թվականի հունիսի 5-ին։ Քաղաքն իր անունն ստացել է Սեմ Հյուստոնի պատվին, ով Տեխասի զորքերի հրամանատարն էր Տեխասի հեղափոխության ժամանակ, ինչպես նաև եղել է Տեխասի Հանրապետության նախագահն ու մեծ դեր է ունեցել ընդհանուր շրջանի պատմության մեջ։ Նավահանգստի ու երկաթուղու արագ զարգացումը, ինչպես նաև նավթահանությունը հանգեցրին բնակչության թվաքանակի արագ աճին։ 1960-ական թվականներին բնակչության թիվը գերազանցեց մեկ միլիոնը, իսկ 2000-ականներին անցավ երկու միլիոնի սահմանը։

Քաղաքի տնտեսության հիմնական ճյուղերից են էներգետիկական, ավիացիոն, տրանսպորտային արդյունաբերությունները, առողջապահությունը։ Քաղաքը նավթարդյունաբերական տեխնիկայի արտադրության առաջատար կենտրոններից է։ Հյուստոնի նավահանգիստը ԱՄՆ-ում առաջին տեղն է զբաղեցնում միջազգային բեռնաշրջանառության ցուցանիշներով։ Քաղաքի տնտեսության ու ենթակառույցների կարևորագույն օբյեկտներից են Լինդոն Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնը, Հյուստոնի նավարկելի ջրանցքը, ինչպես նաև Տեխասի բժշկական կենտրոնը, որն իր մեջ ընդգրկում է մեծ թվով բժշկական հաստատություններ՝ ինստիտուտներ, հիվանդանոցներ, բժշկական դպրոցներ։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը անվանվել է Սեմ Հյուսթոնի պատվին[5]։ Ենթադրվում է, որ այդ ազգանունը ունի հին անգլիական ծագում, և նշանակում է «Քաղաք Հյու», իսկապես, նույն անվանումով քաղաք գոյություն ունի նաև Շոտլանդիայում, Գլազգոյից ոչ հեռու, և նրա առաջին ղեկավարներից մեկը ոմն Հյուգո դե Պադուիանան էր։ Անվան ծագումնաբանության ամենաքիչ հավանական վարկածն է համարվում շոտլանդական ծագումը՝ «Mac Uistean», այսինքն «Հյուգոյի որդին»[6]։

Հյուսթոնի պաշտոնական մականունն է «Space city», ինչը թարգմանաբար նշանակում է «տիեզերական քաղաք» կամ «տիեզերագիտության քաղաք»։ Այդ անվանումը տրվել է այն պատճառով, որ այստեղ է գտնվում Լինդոն Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնը[7]։ Ընդհանուր առմամբ քաղաքը ունի 12 մականուն։

Ամերիկյան խոսակցականում կա այսպիսի արտահայտություն. «Հյուսթոն, մենք խնդիր ունենք» (անգլ.՝ Houston, we’ve had a problem), որն ի հայտ է եկել Ապոլոն-13 ձախողված առաքելությունից հետո[8][9]։ Հյուսթոնում անց են կացվել Ապոլոն-13 կինոնկարի նկարահանումները, որի սյուժեի հիմք են դարձել առաքելության իրական իրադարձությունները[8][10]։

Տեխասի անկախության համար մղվող պատերազմի ավարտից հետո, 1836 թվականի օգոստոսին գործարար եղբայրներ Ավգուստ և Ջոն Ալենները գնել են 26,9 կմ ² հողատարածք Բուֆալո-Բայու գետի երկայնքով՝ ծրագրելով այնտեղ հիմնել բնակավայր[11]։ Նրանք ցանկանում էին, որպեսզի ապագա քաղաքը դառնա Տեխասի մայրաքաղաք և առևտրային խոշոր կենտրոն[11]։

Քաղաքի հիմնադրման թվական է համարվում 1836 թվականի օգոստոսի 30[5], երբ Ալեն եղբայրները հայտարարություն են տարածել քաղաքի ստեղծման մասին։ Քաղաքը անվանել են գեներալ Սեմ Հյուսթոնի պատվին, ով գլխավորում էր տեխասցիների բանակը Սան Հոսինտոյի օրոք Մեքսիկայի դեմ պատերազմի ժամանակ, ով ավելի ուշ ընտրվել է Տեխասի նախագահ[5][11]։ 1837 թվականի հունվարին գյուղում բնակվում էր ընդամենը 12 հոգի, սակայն չորս ամիս անց բնակիչների թիվը հասել է 1500 մարդու։ 1837 թվականի հունիսի 5-ին քաղաքը ներառվել է Հարիսբերգի շրջանի մեջ (այժմ Հարիս) և դարձել է Տեխասի Հանրապետության ժամանակավոր մայրաքաղաք և մնաց այդ կարգավիճակում մինչ 1839 թվականը[12]։ Հյուսթոնի առաջին քաղաքապետ է դարձել Ջեյմս Հոլմանը[12]։

Հյուստոնը 1873 թվականին

1840 թվականին Հյուստոնի բնակիչները ստեղծել են առևտրային պալատ, որի գործունեությունն ուղղված էր ծովային բեռնափոխադրումներով զբաղվող բիզնեսի և վերջին ժամանակաշրջանում կառուցված Բուֆալո Բայու նավահանգստի զարգացման վրա, առաջին չորս տարիների ընթացքում պալատը զարգանում էր արագ տեմպերով։ Առևտրային պալատի դերը տնտեսության մեջ մեծանում էր․ 1853 թվականին Տեխասի Օրենսդիր ժողովը դրամական միջոցներ է տրամադրել Բուֆալո-Բայու ջրանցքների բարելավման համար։ 1846 թվականին քաղաքը Տեխասի Հանրապետության հետ միասին մտավ ԱՄՆ կազմի մեջ։

1860 թվականին անց են կացվել երկաթգծեր, որոնք կապում էին Հյուստոնը, Գալվեստոնը և Բոմոնտը։ Նույն թվականին Հյուստոնը բամբակի արտահանման համար երկաթուղային հանգույց է դարձել։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը համարվում էր գեներալ Ջոն Մագրուդերի շտաբը, ով օգտագործում էր այն որպես կազմակերպչական կետ Գալվեստոնի ճակատամարտի ժամանակ։ 1860-ական թվականներին շարունակում էր զարգանալ քաղաքի տնտեսության համար կարևոր օբյեկտը՝ Բուֆալո-Բայու ջրանցքը։ 19-րդ դարի կեսերից ակտիվ առևտուր է սկսվել Հյուստոնի և հարևան քաղաքների միջև։ 1890 թվականին քաղաքը դարձել է Տեխասի երկաթուղային կենտրոնը։

Դարի վերջին քաղաքում արդեն կար էլեկտրական լուսավորություն, բլոկերից և սալաքարերից կառուցված փողոցներ։ Քաղաքային հասարակական տրանսպորտը ներկայացնում էր ձիաքարշը։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Who's On First — 2015.
  2. 2,0 2,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. Scott Thomas (7 марта 2011). «Houston 5th in metro population rankings, study shows» (անգլերեն). American City Business Journals. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 4-ին.
  4. «Houston (city), Texas» (անգլերեն). Бюро переписи населения США. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 «City Hall History» (անգլերեն). Официальный сайт администрации Хьюстона. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 16-ին.
  6. «Houston» (անգլերեն). Surname Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
  7. «JSC Origins» (անգլերեն). NASA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
  8. 8,0 8,1 Don Kaye. «Apollo 13 (1995)» (անգլերեն). Allrovi. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 30.3.12-ին.
  9. «Apollo 13: Houston, We've Had A Problem» (անգլերեն). The Free Information Society. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 30.3.12-ին.
  10. «Аполлон 13 (1995)» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 30.3.12-ին.
  11. 11,0 11,1 11,2 «From a Troubled Beginning (1836–1839)» (անգլերեն). Houston History. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 24-ին. Վերցված է 30.3.12-ին.
  12. 12,0 12,1 The Sons of the Republic of Texas. — Turner Publishing Company, 2001. — P. 96. — 192 p. — ISBN 1-56-311-603-0
  13. http://baku-ih.gov.az/page/26.html
  14. http://azerbaijans.com/content_1719_az.html
  15. http://www.wb.dl.gov.cn/index.php/home/index/news_list/id/890/column_id/2.html
  16. https://www.leipzig.de/buergerservice-und-verwaltung/partnerstaedte/houston/
  17. https://portales.sre.gob.mx/coordinacionpolitica/images/stories/documentos_gobiernos/rai/nle/nl32a.pdf
  18. http://wb.nanjing.gov.cn/njszfwsbgs/201810/t20181023_616096.html
  19. https://perth.wa.gov.au/council/partnerships/sister-cities
  20. https://vsluh.ru/novosti/obshchestvo/druzhit-gorodami-kak-tyumen-podderzhivaet-svyaz-s-pobratimami_326953/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուստոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 457