Հին Ուրգենչ, Գուրգանչ, Զուրջանիա, ֆեոդալական Խորեզմի մայրաքաղաքը (ավերակները՝ Թուրքմենստան ԽՍՀ Կունյա–Ուրգենչ ավանի մոտ)։ Հիմնադրման ժամանակը պարզաբանված չէ։ Գրավոր աղբյուրներում հիշատակվում է 10-րդ դարից, երբ այն եղել է Հյուսիսային խորեզմի մայրաքաղաքը և առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն։ 10-րդ դարի վերջին Ու․ դարձել է խորեզմի միացյալ թագավորության մայրաքաղաքը։ 1221 թվականին քաղաքը գրավել և ավերել են մոնղոլները։ 1224 թվականին մտել է Ջուչի խանի տիրույթների մեջ և շուտով վերականգնվել։ 13-րդ դարի կեսին մտել է Ոսկե հորդայի կազմի մեջ։ 14-րդ դարի կեսին Խորեզմն ազատագրվել է Ոսկե հորդայի տիրապետությունից, և Հին Ուրգենչը վերստին դարձել է նրա մայրաքաղաքը։ 1388 թվականին այն ոչնչացրել է Լենկթեմուրը։ 1391 թվականին մասամբ վերականգնվել է։ 13-րդ դարին վերածվել է ավերակների։ Հին Ուրգենչում պահպանվել են միջնադարյան դամբարաններ, մզկիթներ, այլ շենքերի մնացորդներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։