Հեռավորարևելյան ընձառյուծ կամ Ամուրյան ընձառյուծ, Հյուսիսարևելյան Սիբիրյան ընձառյուծ (լատ.՝ Panthera pardus orientalis կամ Panthera pardus amurensis), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն, Հյուսիսային Ամուրյան ընձառյուծը ընձառյուծի ամենամեծ ու ամենախոշոր և ամենահյուսիսաբնակ (ամենահյուսիսային) տեսակը։ Չափահաս արու սիբիրյան ընձառյուծների մարմնի երկարությունը առանց պոչի՝ 126—171 սմ, իսկ պոչով 2—2,8 մետր է, էգ ընձառյուծներինը 100—136 սմ, էգերի քաշը՝ հասնում է 30—84 կգ, արու սիբիրյան ընձառյուծների միջին զանգվածը հասնում է 70—76 կգ, չափահաս ամուրյան արու ընձառյուծների մեծամասնության զանգվածը կազմում է 50—110 կգ, բայց ամենախոշոր գերծանրաքաշ արու ամուրյան ընձառյուծները առանձին դեպքերում կարող հասնել մինչև 121 կգ-ին, Արու ընձառյուծների մեծ մասի ընդհանուր բարձրությունը 66—82 սմ միջինը՝ 74—76 սմ, բայց գերխոշոր արուներին հասնում 84 սմ, էգերինը 56—73 սմ միջինը 64 սմ, վազելու ընթացքում ամուրյան ընձառյուծների արագությունը հասնում է 20—80կմ/ժ իսկ ամենաշատը երբեմն՝մինչև 90 կմ/ժ։ Ապրում է Հեռավոր Արևելքի Սիբիրի անտառներում՝ լեռնային կամ լեռնատափաստանային Ռուսաստանի, Չինաստանի և Կորեայի սահմանի շրջանում։