Jump to content

Հենրի Քավիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Քավիլ
անգլ.՝ Henry Cavill
Ծնվել էմայիսի 5, 1983(1983-05-05)[1][2] (41 տարեկան)
ԾննդավայրSaint Helier, Ջերսի
ԿրթությունSaint Michael's Preparatory School? և Ստոու
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունմոդել, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, կինոպրոդյուսեր և դերասան
Համատեղ ապրող(ներ)Ellen Whitaker? և Ջինա Կարանո
Պարգևներ և մրցանակներ

Հենրի Քավիլ (անգլ.՝ Henry Cavill, մայիսի 5, 1983(1983-05-05)[1][2], Saint Helier, Ջերսի), անգլիացի դերասան։ Հայտնի է դարձել «Մահվան սատանա», «Օրվա սառը լույսերը», «Պողպատե մարդը» ֆիլմերում և «Թյուդորներ» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո։

Հենրի Քավիլը ծնվել է 1983 թվականի մայիսի 5-ին Ջերսիյում, Նորմանդյան կղզիներ[3]։ Նա ընտանիքի հինգ տղաներից չորրորդն է[3]։ Նրա մայրը՝ Մարիաննան, աշխատել է բանկի քարտուղար, իսկ հայրը՝ Քոլինը, բորսային միջնորդ է աշխատել[4]։ Քավիլը նախնական կրթությունը ստացել է Սենթ Մայքլի նախապատրաստական դպրոցում, որից հետո հաճախել է Սթովի դպրոց, որտեղ էլ սկսել է փոքրիկ դերեր ստանալ դպրոցական խաղերում[5]։

Քավիլը «San Diego Comic-Con International»-ում (2011)

Քավիլի առաջին մեծ դերը ֆիլմում եղել է Քևին Ռեյնոլդսի կերպարը «Կոմս Մոնտե Քրիստո» (2002) ֆիլմում։ Նա սկսեց իր կարիերան՝ նկարահանվելով այնպիսի ֆիլմերում և հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ «Լուգանո» (2001), «Տեսուչ Լինլի» (2002), «Հաջողություն պարոն Չիպս» (2002) և «Սպանություններ Միդսոմերում» (2003)։ 2003-ին նա նկարահանվեց «Ես գրավում եմ ամրոցը» ռոմանտիկ կատակերգությունում, որին հաջորդեց «Ապստամբություն դժոխքից։ Դժոխքի աշխարհ» (2005), «Կարմիր գլխարկ» (2006) և «Տրիստան և Իզոլդա» (2006) ֆիլմերը։ 2007-ին նա ստացավ մի փոքրիկ դեր «Աստղային փոշի» ֆանտաստիկ ժանրի ֆիլմում։

2007-ից 2010 թվականներին նա ուներ «Թյուդորներ» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը՝ Չարլզ Բրանդոնի կերպարը։ Հեռուստասերիալը բավականին բարձր վարկանիշ ուներ, և 2007 թվականին այն նոմինացվել էր Ոսկե Գլոբուս մրցանակի, իսկ 2008-ին ստացել էր Էմմի մրցանակ։ «Entertainment Weekly» ամսագիրը բարձր էր գնահատել Քավիլի աշխատանքը «Թյուդորներ» հեռուստասերիալում և նրան անվանել էր այդ հեռուստասերիալի «Ամենախիզախ դուքսը»։

2004 թվականին Քավիլն հավակնում էր ստանալ Սուպերմենի դերը ՄակՋիի «Սուպերմեն։ ՖլայԲայ» ֆիլմում, սակայն այն բաժին հասավ Բրայան Սինգերին, ով ավելի ուշ նույնպես զրկվեց այդ դերից, և այն մարմնավորեց Բրենդոն Ռաութը «Սուպերմենի վերադարձը» ֆիլմում։ Քավիլին նաև «Հարի Փոթերը և Հրե գավաթը» ֆիլմի Սեդրիկի դերի հավանական թեկնածուներից մեկն էր, սակայն այդ դերը բաժին հասավ Ռոբերտ Փեթինսոնին։ «Մթնշաղ» ֆիլմի հեղինակ Ստեֆանի Մայերը Քավիլին ցանկանում էր տեսնել վամպիր Էդուարդի դերում, սակայն երբ ֆիլմի նկարահանումները սկսվեցին նա բավականին մեծ էր այդ դերը խաղալու համար և այն նորից բաժին հասավ Ռոբերտ Փեթինսոնին։

Քավիլը 2013 թվականի հունիսին Սիդնեյում

2005 թվականին նա Ջեյմս Բոնդի դերի թեկնածուներից մեկն էր «Կազինո Ռոյալ» ֆիլմում, սակայն պրոդյուսերները չընտրեցին Քավիլին՝ պնդելով, որ նա չափազանց երիտասարդ է այդ դերի համար։

2008 թվականին Քավիլն սկսեց իր մոդելային կարիերան՝ նկարահանվելով «Dunhill» ընկերության օծանելիքի գովազդներում։ Նույն թվականին նա նկարահանվեց «Արյունոտ առու» սարսափ ֆիլմի գլխավոր դերերից մեկում, իսկ հաջորդ տարի նա ստացավ մի փոքրիկ դեր «Արա ինչ կարող ես» ֆիլմում։

2011-ին Քավիլը խաղաց Տեսեյի գլխավոր կերպարը «Մահվան սատանա» ֆիլմում։ 2012-ին նա Բրյուս Ուիլիսի հետ նկարահանվեց «Օրվա սառը լույսերը» ֆիլմում։ 2011 թվականի հունվարի 30-ին ռեժիսոր Զաք Սնայդերը հայտարարեց, որ Քավիլը լինելու է Սուպերմենի դերակատարը իր նոր «Պողպատե մարդը» ֆիլմում։ Մեկնաբանելով դերի ընտրությունը Քավիլն նշել է. «Սուպերհերոսների պանթեոնում Սուպերմենը բոլոր ժամանակների ամենաճանաչված և պատվավոր կերպարն է, և ես պատիվ ունեմ լինելու նրա վերադարձի մի մասը մեծ երկրանին»։ Քավիլը կրկին Սուպրեմենի կերպարով նաև նկարահանվել է ֆիլմի շարունակությունում, որի պրեմիերան կայացել է 2016-ի մարտին։

2013 թվականի դեկտեմբերին բրիտանական «Glamour» ամսագիրը նրան անվանեց «Աշխարհի ամենասեքսուալ տղամարդ»[6]։ Նույն տարում նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը ամերիկյան «Empire» ամսագրի կազմած «2013 թվականի 100 ամենասեքսուալ կինոաստղերը» ցանկում[7]։ 2014 թվականի օգոստոսին Քավիլը մասնակցեց «Սառցե դույլի մարտահրավեր» բարեգործական նախագծին, որի ընթացքում նրա վրա սառցե ջրով լի վեց դույլ շաղ տվեցին, ինչից հետո մամուլը գրեց, որ դրանով նա ապացուցեց, որ «իսկապես» Սուպերմեն է[8][9][10]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր
2001 «Լուգանո» Թոմաս Էպրի
2002 «Կոմս Մոնտե-Քրիստո» Ալբերտ Մոնդեգո
2002 «Հաջողություն պարոն Չիպս» Կելլի
2003 «Ես գրավում եմ ամրոցը» Սթիվեն Կոլլի
2005 «Ապստամբություն դժոխքից. Դժոխքի աշխարհ» Մայք
2006 «Տրիստան և Իզոլդա» Մելոտ
2007 «Կարմիր գլխարկ» Որսորդ
2007 «Աստղային փոշի» Համֆրի
2009 «Արյունոտ առու» Էվան Մարշալլ
2009 «Արա ինչ կարող ես» Ռենդի
2011 «Մահվան սատանա» Տեսեյ
2012 «Օրվա սառը լույսերը» Ուիլլ Շոու
2013 «Պողպատե մարդը (ֆիլմ)» Սուպերմեն/Քլարկ Կենտ
2015 «Գործակալները Ա.Ն.Ք.Լ.-ից» Նապոլեոն Սոլո
2016 «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» Սուպերմեն/Քլարկ Կենտ
2017 «Արդարության լիգա (ֆիլմ)» Սուպերմեն/Քլարկ Կենտ

Հեռուստասերիալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր Նշումներ
2002 «Տեսուչ Լինլի» Չես Կուիլտեր 1 էպիզոդ
2003 «Սպանություններ Միդսոմերում» Սայմոն Մեյֆիլդ 1 էպիզոդ
2007-2010 «Թյուդորներ» Չարլզ Բրենդոն 38 էպիզոդ

Մրցանակներ և առաջադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2012 NewNowNext Awards Քանի որ դու կրակոտ ես[11] «Թյուդորներ» Առաջադրված
2013 NewNowNext Awards Քանի որ դու կրակոտ ես[12] «Պողպատե մարդը» Առաջադրված
2013 Teen Choice Awards Ամառային կինոաստղ։ Արական «Պողպատե մարդը» Առաջադրված
2013 Teen Choice Awards Լավագույն համբույր (Էմի Ադամսի հետ) «Պողպատե մարդը» Առաջադրված
2014 Critics' Choice Movie Awards Լավագույն դերասան էքշն ֆիլմում «Պողպատե մարդը» Առաջադրված
2014 MTV Movie Awards Լավագույն հերոս «Պողպատե մարդը» Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 «Henry Cavill- Biography». Yahoo! Movies. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
  4. «Ten Things About... Henry Cavill». Digital Spy. 2013 թ․ ապրիլի 17. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «Henry Cavill Biography». BuddyTV. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
  6. «Henry Cavill voted world's sexiest man in Glamour poll». BBC. 2013 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ Հոկտեմբերի 27-ին.
  7. «3. Henry Cavill - The 100 Sexiest Movie Stars 2013». Empire. Վերցված է 2015 թ․ Հոկտեմբերի 27-ին.
  8. «Superman Proves He's Superman By Hardly Wincing During The Ice Bucket Challenge». Time. 2015 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2015 թ․ Հոկտեմբերի 27-ին.
  9. «He really is Superman! Henry Cavill gets drenched several times in Ice Bucket Challenge». Daily Express. 2015 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2015 թ․ Հոկտեմբերի 27-ին.
  10. «Henry Cavill And Amy Adams Take The ALS Ice Bucket Challenge As Superman and Lois Lane». Den of Geek. 2015 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ Հոկտեմբերի 27-ին.
  11. «2012 NewNowNext Awards Nominees – Cause You're Hot». NewNowNext Awards. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  12. «2013 Nominees – Cause You're Hot». NewNowNext Awards. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Քավիլ» հոդվածին։