Հաշթ Բեհեշթ
Տեսակ | պալատ, տաղավար և մշակութային արժեք |
---|---|
Երկիր | Իրան[1][2][3][…] |
Տեղագրություն | 3-րդ թաղամաս[1][3] |
ԲԾՄ | 1582 մետր |
Ճարտարապետական ոճ | սեֆյան ճարտարապետություն[3][4][5] |
Հարկեր | 2[3][4][5] |
Շինանյութ | աղյուս[3][5], adobe?[5], plaster?[3][5], սայլակ[3][5] և փայտ[3][5] |
Կառուցի ձև | ութանկյուն[3][4][5] |
Մասն է | Bolbol Garden (Isfahan)?[4][5] |
Օգտագործվում է | թանգարան |
Բացված | 1669[3][4][6][…] |
Ճարտարապետ | Pascal Coste? |
Պատվիրող | Պարսկաստանի Սուլեյման I[4][5] |
Պարգևներ | |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[1][3] |
Հաշթ Բեհեշթ (պարս.՝ هشت بهشت, բառացի՝ ութ եդեմական պարտեզներ), Սեֆյանների ժամանակաշրջանի պալատ Իրանի Սպահան քաղաքում։ Կառուցվել է 1696 թվականին Սուլեյման I-ի հրամանով։ Շինությունը գտնվում է Իրանի մշակութային ժառանության կազմակերպության վերասկողության ներքո։ 1977 թվականին պալատը մասնակիորեն վերականգնվել է և 1980 թվականին արժանացել Աղա Խանի մրցանակին՝ ճարտարապետության ոլորտում[7]։
Հաշթ Բեհեշթ պալատը գտնվում է Սպահանի Նաղշե Ջահան հրապարակում` Ալի Ղափու պալատից քիչ հեռու։ Հսկայական այգին, որտեղ գտնվում է պալատը, ներկայումս հասարակական այգի է և բաց է բոլորի համար։ Պալատն իրենից ներկայացնում է երկհարկ շինություն՝ գեղեցիկ կամարներով և բազմաթիվ նաշխերով։ Շինության առաստաղը զարդարված է գիպսե գեղեցիկ զարդաքանդակներով, գեղանկարներով[8]։ Երկրորդ հարկում շինությունն ունի կամարներ և փայտե վանդակավոր պատուհաններ, բազմաթիվ միջանցքներ։ Կառույցն իր բազմաթիվ սենյակներով ունի ութանկյան տեսք[9]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշթ Բեհեշթ պալատը կառուցվել է Շահ Սուլեյման Սեֆիի օրոք` Բլբուլի այգու մոտակայքում: Լայնարձակ ու մեծ այգին, որում տեղակայված է այս պալատը, ժամանակին կազմել է Նաշխե ջահան այգու մի մասը, որը կառուցվել է Իսմայիլ I-ի օրոք։ Շահ Աբասի օրոք այն բաժանվել է մի քանի մասի։ Հաշթ Բեհեշթի այգում Շահ Աբաս Երկրորդի և Սուլեյման I-ի օրոք ավելացվել են ծառեր։ Այգում կա ջրհոր, որը պատկանել է Շահ Սուլեյմանին։ Շահը մեծ ուշադրություն է դարձրել այգուն։
Պալատի առաստաղները նաշխազարդված են Սեֆյան ժամանակաշրջանի ճարտարապետական ոճով։ Պալատի անունը` Հաշթ Բեհեշթ, նշանակում է «Ութ եդեմ» կամ «Ութ եդեմական պարտեզներ»։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալատի կենտրոնական մասը բաղկացած է 4 ամառային նստավայրերից։ Պատշգամբը նայում է դեպի հյուսիս։ Առաստաղը պատված է գեղեցիկ զարդանախշերով։ Առաջին հարկի սենյակները գտնվում ն շինության չորս անկյուններում, որտեղ կարելի է տեսնել նաև գեղանկարչության բազմաթիվ գեղեցիկ նմուշներ։ Սենյակներն ունեն գեղեցիկ պատուհաններ և զարդանաշխերով պատված առաստաղներ։ Այստեղ կան մի քանի սենյակներ ու միջանցքներ, որոնցից յուրաքանչյուրը զարդարված է յուրահատուկ զարդանաշխերով։ Որոշ սենյակներում կան փոքրիկ ջրավազաններ կամ բուխարիներ։ Պատերը ծածկված են հայելիներով։ Այս շինության կարևոր հատկանիշներից է ներդաշնակությունը, որ գոյություն ունի դրա տարբեր բաժինների միջև։
Հաշթ Բեհեշթ պալատն ունի մի սրահ, որը բաց է չորս կողմից և չորս շինություն։ Եվ այս կառույցը պահպանել է անցյալի գեղեկությունը - Իրանագետ Անդրե Գոդար
|
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հաշթ Բեհեշթի գծանկարը, Ֆրանսիացի նկարիչ Պասկալ Կոստե, 1840 թվական
-
Հաշթ Բեհեշթ, տեսարան լողավազանի կողմից
-
Սենյակ Հաշթ Բեհեշթում
-
Առաստաղի ինտերիեր
-
Առաստաղի ինտերիեր
-
Առաստաղի ինտերիեր
-
Առաստաղի ինտերիեր
-
Հաշթ Բեհեշթի արտաքին տեսքը
-
Հաշթ Բեհեշթը գիշերով
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wilber, D. N. (1962). Persian Gardens and Garden Pavilions. Tokyo. էջեր 107–11.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Ferrante, M. (1968). «Le Pavillon de Hašt Bihišt, ou les Huit Paradis, à Ispahan: Relevés et problèmes s'y rattachant'». In Zander, G. (ed.). Travaux de restauration de monuments historiques en Iran. Rome. էջեր 399–420.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 https://iranarchpedia.ir/entry/14244
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://iranicaonline.org/articles/hast-behest-2
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 https://www.archnet.org/sites/136
- ↑ https://www.iranicaonline.org/articles/isfahan-x2-palaces
- ↑ Hasht Bihisht. ArchNet
- ↑ «Hasht Behesht Palace». Lonely Planet. Արխիվացված օրիգինալից 15 October 2018-ին. Վերցված է 15 October 2018-ին.
- ↑ Bernardini, Michele (March 20, 2012). «HAŠT BEHEŠT (2)». Encyclopædia Iranica. Vol. XII. էջեր 49–51. Արխիվացված օրիգինալից January 7, 2019-ին. Վերցված է November 3, 2020-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաշթ Բեհեշթ» հոդվածին։ |
|