Հանս Սաքս
Հանս Սաքս | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Hans Sachs |
Ծնվել է | նոյեմբերի 5, 1494[1][1][1][…] Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Bavarian Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][3][4] |
Երկիր | Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մահացել է | հունվարի 19, 1576[4][1][1][…] (81 տարեկան) Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Bavarian Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][3] |
Գերեզման | Johannisfriedhof |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, երգիչ, դրամատուրգ, դերասան և կոմպոզիտոր |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Latin school? |
Hans Sachs Վիքիպահեստում |
Հանս Սաքս (գերմ.՝ Hans Sachs, նոյեմբերի 5, 1494[1][1][1][…], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Bavarian Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][3][4] - հունվարի 19, 1576[4][1][1][…], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Bavarian Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][3]), գերմանացի մայստերզինգեր, բանաստեղծ և դրամատուրգ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանս Սաքսը ծնվել է 1494 թվականին, դերձակի ընտանիքում։ Հաճախել է լատինական դպրոց, ապա 1509-1511 թվականներին սովորել է կոշկակարություն, որից հետո հինգ տարի եղել է շրջիկ ենթավարպետ։ Այդ ընթացքում նա եղել է Ավստրիայի Ինսբրուք քաղաքում, կայսր Մաքսիմիլիան I-ի պալատում։ Հավանաբար նա այստեղ է որոշել զբաղվել մայստերզինգերի արվեստով։ Այդ ուղղությամբ կրթություն է ստացել Մյունխենում, Լեոնարդ Նոնենբեկի մոտ։ 1520 թվականին բնակության է հաստատվել Նյուրնբերգում, որտեղ դարձել է կոշկակար-վարպետ և միաժամանակ մայստերզինգերների ընկերության նախագահն ու ակտիվ անդամը։ Հանսն ամուսնացել է 1519 թվականին՝ 17-ամյա Կունիգունդ Կրոյցերի հետ։ Երբ վերջինս 1560 թվականին մահացավ, Հանսը մեկ տարի անց ամուսնացավ երիտասարդ այրի Բարբարա Հարշերի հետ։ Առաջին ամուսնությունից ուներ յոթ զավակ, որոնցից ոչ մեկն իրենից երկար չապրեց։ Հանս Սաքսն ամենասկզբում աջակցում էր Մարտին Լյութերի ռեֆորմացիային։ Նախևառաջ նա հռչակ ձեռք բերեց որպես բանաստեղծ, որ իր գրվածքներում արտահայտում էր ռեֆորմացիայի գաղափարները։ Գրել է ավելի քան 6000 բանաստեղծություն և համարվում է 16-րդ դարի ամենահայտնի բանաստեղծներից մեկը։
Ճանաչումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանս Սաքսը նախ և առաջ իր ժամանակակիցներին հայտնի էր որպես մայստերզինգեր։ Դեռ կենդանության օրոք նա ամենակարդացվող հեղինակներից մեկն էր, նրա ստեղծագործությունները հաճախ բեմ էին բարձրանում։ 1558 թվականին նա ինքը սկսեց հրատարակել իր գրվածքները, որոնք հետագայում անդադար համալրում էր նոր շվանկերով, ֆաստնախտշպիլներով, դրամաներով, բանաստեղծություններով ու արձակ երկխոսություններով։ Բացի դրանից նա հայտնի էր որպես ռեֆորմացիայի կողմնակից ու քարոզող։ 1523 թ.-ից 1526 թվականներին նա տարածում էր թռուցիկ-երկխոսություններ՝ ռեֆորմացիայի թեմայով։ Այդ պատճառով նրան արգելվեց զբաղվել գրական գործունեությամբ, և Հանսը ստիպված էր իր օրվա ապրուստը վաստակել կոշկակարությամբ։ 1529 թվականին Նյուրնբերգն իրեն հռչակեց որպես բողոքական քաղաք, որից հետո այդ արգելքը վերացավ։
Ստեղծագործությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանս Սաքսի գրչին է պատկանում ավելի քան 6000 բանաստեղծություն, ինչը հատկապես զարմանալի է, եթե հաշվի առնենք, որ նա ապրուստի համար վաստակում էր ոչ թե գրական գործունեությամբ, այլ կոշկակարի արհեստով։ Նրա ստեղծագործությունները խիստ բազմազան են։ Այսպես, օրինակ, երգերի մի մասը հոգևոր թեմաներով են, մի մասը՝ աշխարհիկ։ Նաև միևնույն երգը հանդիպում է մի քանի տարբերակներով։ Շվանկերն ու ֆաստնախտշպիլները գրված են նյուրնբերգյան ավանդույթներով։ Բացի դրանից, նրա գրչին են պատկանում նաև մի շարք կատակերգություններ ու ողբերգություններ, որոնց սյուժեները բխում են անտիկ շրջանի, միջնադարի կամ սուրբգրային ավանդություններից։ Դրանք հաճախ ունեն դիդակտիկ կամ երգիծական բնույթ, և նրա բարոյախոսությունը զուրկ չէ կեղծ բարեպաշտությունից։ Իսկ զարգացնելով մայստերզանգի (տես Մայստերզինգեր) բանաստեղծական մտահորիզոնը՝ Սաքսն իր սյուժեները սկսեց քաղել նաև առօրյա կյանքից, ժողովրդական գրքերից և հրապարակային անեկդոտներից։ Առավել հայտնի են «Աշակերտը դրախտում» և «Փերեզակի զամբյուղը» ֆարսերը (զավեշտախաղ)։ Հանս Սաքսին է վերագրվում նաև միջնադարից պահպանված մեղեդային տասներեք մոդել կամ տոնայնության օրինակներ (գերմ.՝ Meistertöne), որոնցով երգել են ոչ միայն Սաքսի երգերը, այլև շատ ուրիշ մայստերզինգերների։
Հանս Սաքսի կերպարը համաշխարհային արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանս Սաքսի կերպարն օգտագործել են Վ․ Ցիրովեցն ու Ալբերտ Լորցինգը՝ «Հանս Սաքս» օպերայում (1834 թ.) և Ռիխարդ Վագները՝ «Նյուրնբերգյան մայստերզինգերները», օպերայում (1868 թ.) ։ Իսկ Գյոթեն գրել է պոեմ՝ նվիրված միջնադարյան հռչակավոր մայստերզինգերին («Hans Sachsens poetische Sendung»):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Сакс Ганс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Браун Ф. А. Ганс Сакс (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIII. — С. 95—96.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Goetze E. Sachs, Hans (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L: 1890. — Vol. 30. — S. 113–127.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 252)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Սաքս» հոդվածին։ |
|