Հականիշ
Արտաքին տեսք
Հականիշներ, բառային զույգեր, որոնք արտասանությամբ տարբեր են, իմաստով՝ հակառակ (գագաթ - ստորոտ, չոր - թաց)։ Ձևով տարբեր, իմաստով հակառակ բառերը կոչվում է հականիշ։ Հականիշների յուրաքանչյուր զույգ պատկանում է միևնույն խոսքի մասին՝
- գոյական
- պատերազմ - խաղաղություն
- բայ
- մոտենալ - հեռանալ
- ածական
- գեղեցիկ - տգեղ
- մակբայ
- շատ - քիչ
- կապ
- հանուն - ընդդեմ
Հականիշները կարող են լինել տարարմատ՝ ներս - դուրս, և համարմատ՝ կիրթ - անկիրթ։ Բազմիմաստ բառերն ըստ գործածվող իմաստի կարող են ունենալ տարբեր հականիշներ՝
- դատարկ - լի (բաժակ),
- դատարկ - զբաղեցրած (տեղ, աթոռ),
- դատարկ - բովանդակալից (խոսք),
- դատարկ - ճոխ (սեղան):
Իբրև ոճական հնարանք հականիշներն օգտագործվում են հակաթեզներում, որոնք սովորական հակադրությունից տարբերվում են իրենց արտահայտչականությամբ, խիստ հակադրությամբ և հստակ ռիթմով՝ «Սիրուն մանկիկ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ», «Շատ գիտես, քիչ խոսիր»։ Հականիշներն օգտագործվում են նաև առածներում, ասացվածքներում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հականիշների առձեռն բառարան - Հովհաննես Զաքարյան
- Ալեքսանդր Մարգարյան, Հայոց լեզվի հականիշները, Ե., Լույս, 1987, 159 էջ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շալունց Ռ. Ն., Հականիշ բառերը ժամանակակից հայերենում, Երևան, 1978։
- Հայկական սովետականx հանրագիտարան, հ. 6, 1980, էջ 62։
|
|