Կրոնն Ավստրալիայում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ավստրալիան չունի պետական կրոն, և Ավստրալիայի սահմանադրության 116 բաժինը արգելում է դաշնային կառավարությանը ընդունել որևէ օրենք, որը կսահմանի որևէ կրոն, կպարտադի որևէ կրոնական գործունեությունը կամ կարգելափակի ինչ որ մեկի կրոնական պաշտամունքին։ 2011 թվականի մարդահամարի արդյունքներով, ավստրալիացիների 61,1 տոկոսը նշել են, որ իրենք քրիստոնյա են, այդ թվում՝ 25,3%-ը պատկանում են Հռոմի կաթոլիկ եկեղեցուն և 17,1%-ը Անգլիկական եկեղեցուն։ Բնակչության շուրջ 22 տոկոսը նշել է՝ «ոչ մի կրոն» (որը ներառում է՝ հումանիզմը, աթեիզմը ագնոստիցիզմը և ռացիոնալիզմը)։ Ամենամեծ ոչ քրիստոնեական կրոնը Ավստրալիայում բուդդիզմն է (2,5 %), որին հաջորդում են իսլամը (2,2 %), հինդուիզմը (1,3 %) և հուդաիզմը (0,5 %)։ Ընդհանուր առմամբ, ավստրալիացիների 7,2 տոկոսը նշել են, որ իրենք ոչ-քրիստոնեական կրոնների հետևորդներ են։ 2001 թվականի մարդահամարը ցույց էր տվել որ Ավստրալիայում կան մոտ 9 000 վիկաներ և 10 623 նեո-հեթանոսներ։ Նախքան եվրոպացիների գալը Ավստրալիա, տարբեր պաշտամունքներ էին ընդունված Ավստրալիայի բնիկ ցեղերի մոտ հազարամյակների ընթացքում։ Մայրցամաքային բնիկ ավստրալիացիների մոտ գոյություն է ունեցել կրոն, որը հայտնի է որպես Երազների ժամանակ, և այն մեծ ազդեցություն է ունեցել երկրային կյանքի վրա։ Այս պաշտամունքի պատմությունների ամբողջությունը ձևավորում էին Ավստրալիայի բնիկների օրենքներն ու սովորությունները։ Բնիկների արվեստը, պատմությունը և պարերը շարունակում են այս հոգևոր ավանդույթները։ Տոռեսի նեղուցի կղզիների բնակիչների մոտ կրոնը և ավանդույթները արտացոլում են նրանց մելանեզիական արմատները և կախվածությունը ծովից։ 1996 թվականին անցկացված Ավստրալիայի մարդահամարի արդյունքներով, այնտեղ ապրում էին ավելի քան 7 000 ավանդական բնիկ կրոնների հետևորդներ։
|