ԿրիստոբալիտՄեքսիկայի Սան Կրիստոբալ (San Cristobal) հանքավայրի անունով, միներալ։ Քիմիական կազմը՝ ։ Պոլիմորֆ ձևափոխություններն են՝ —կրիտոբալիտ (խորանարդային համակարգ) և —կրիստոբալիտ (տետրագոնային համակարգ)։ -կրիտոբալիտը կայուն է 1470 °C-ից բարձր ջերմաստիճանում, պաղելիս փոխակերպվում է տրիդիմիտի, իսկ վերջինս՝ քվարցի։ Արագ պաղելիս —կրիստոբալիտը 180 °C—275 °C-ում փոխարկվում է —կրիստոբալիտի։ Կրիստոբալիտը առաջացնում է օքտաէդրիկ բյուրեղներ, թեփուկավոր, սֆերոլիթային, թելավոր ագրեգատներ։ Անգույն է, սպիտակ։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 5—7, խտությունը —կրիստոբալիտի՝ 2222 կգ/քմ3, —կրիստոբալիտը՝ 2292 կգ/քմ3։ Հանդիպում է էֆուզիվ ապարներում (տրախիտներում, դացիտներում, հրաբխային տուֆերում), ինչպես նաև թերմալ-մետամորֆացված ավազաքարերում, մագնեզիտի երակներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 690)։