Կուսկովո (ռուս.՝ Куско́во), 18-րդ դարի ճարտարապետական-գեղարվեստական անսամբլ (նախկինում կոմս Շերեմետեների քաղաքամերձ աթոռանիստը)։ 1960 թ.-ից Մոսկվայի սահմանագծում է։ Լճակների ու ջրանցքների համակարգով, շենքերի տեղադրությամբ կանոնավոր հատակագծված պուրակի (մոտ 30 հա) հորինվածքը կազմավորվել է հիմնականում 1750-ական թթ.կեսին (կառուցել են ճորտ ճարտարապետներ Ֆյոդոր Արգունովը, ճորտ ճարտարապետներ Միրոնովի և Դիկուշինի և Կառլ Բլանկի մասնակցությամբ)։
Պահպանվել են պալատի, «Իտալական», «Հոլանդակակ» տնակների, «Քարանձավի» ինտերիերների հարդարանքը, XVIII դ. ավելի քան 60 մարմարե արձաններ և կիսանդրիներ։ 1918 թ.-ից Կուսկովոն թանգարանդաստակերտ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 23)։